Վարժություններ ողնաշարի համար․ վերականգնում ծննդաբերությունից հետո

Վարժություններ ողնաշարի համար․ վերականգնում ծննդաբերությունից հետո

Կան մի շարք վարժություններ, որոնք ուղղված են ծննդաբերությունից հետո ողնաշարի մկանների ամրացմանն ու վերականգնմանը։ Այդ վարժությունները նկարագրված են հետևյալ հոդվածում։

Կարդացեք՝ Վարժություններ ողնաշարի համար․ հետծննդյան շրջան

Ավելի ուշ, երբ մկանները բավականաչափ կամրանան, կարելի է այլ վարժություններ անել արդեն մարմնամարզության ձողի օգտագործմամբ։

1. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ։ Բռնեք ձողը՝ դաստակներն ուսերի լայնությամբ։ Թափով շրջանաձև շարժում արեք ժամսլաքի ուղղությամբ և հակառակ ուղղությամբ։ Կրկնեք 6-10 անգամ յուրաքանչյուր ուղղությամբ։ Այնուհետև նույնը կատարեք ձեռքերը վեր բարձրացրած դիրքով։ Շնչառությունը՝ ազատ։

2. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ։ Բռնեք ձողը՝ ծայրերը ափերի մեջ հենելով։ Ձողը ուղղահայաց դիրոքով աջ թեքեք՝ միաժամանակ գլուխը թեքելով աջ, նույնը կատարեք դեպի ձախ կողմ։ Կրկնեք 6-10 անգամ։ Շնչառությունը՝ ազատ։

3. Սկզբնական դիրքը նույնն է։ Բռնեք ձողը՝ դաստակները ուսերի լայնությամբ։ Բարձրացրեք ձողը, ներշնչեք, իջեցրեք, արտաշնչեք։ Կրկնեք 3-4 անգամ։

4. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ։ Ձողը երկու ձեռքով պահեք գլխի հետևում։ Հենվելով ձողին գլուխն ու ուսերը միաժամանակ թեքեք աջ ու ձախ առանց դադարի։ Կրկնեք 6 անգամ յուրաքանչյուր ուղղությամբ։

5. Սկզբնական դիրքը նույնն է։ Բռնեք ձողն ու ձեռքերը բարձրացրեք վեր։ Ներշունչ կատարեք և խոնարհվեք առաջ, ձողն իջեցրեք ոտքերի մոտ։ Կրկնեք երեք անգամ։

6. Սկզբնական դիրքը նույնն է, ձողը՝ գլխի հետնամասում։ Զսպանակաձև 3-4 խոնարհում արեք դեպի առաջ, վերադարձեք ելակետային դիրքին։ Նույնը կատարեք՝ այս անգամ ձողը պահելով մեջքի հետևում, ձեռքերը՝ ուղիղ և լայն բացված։ Խոնարհվելիս ձողը բարձրանում է վեր։

7. սկզբնական դիրքը նույնն է։ Բռնեք ձողը, իջեցրեք ձեռքերը։ Մի փոքր նստեք, միաժամանակ ձողը բարձրացրեք կրծքավանդակի առաջ, արտաշնչեք, վերադարձեք սկզբնական դիրքին, ներշնչեք։ Կրկնեք երեք անգամ։

 

Նյութի կազմումը՝ www.sotskiy.am

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։