Հիգիենա. գլխավոր սխալները

Հիգիենա. գլխավոր սխալները

Գուցե կարծում եք, որ ինտիմ հիգիենայի պահպանումը հանգում է սովորական օճառի կամ լոգանքի բուրավետ որևէ գելի օգտագործմանը միայն։ Ոչ իհարկե։ Ի՞նչ անել ինտիմ առողջությանը չվնասելու համար։

1. Հաճախակի լվացումը վնասում է

Ինչպես ամեն բանում, այնպես էլ ինտիմ հիգիենայի հարցում հարկավոր է պահպանել չափի զգացումը։ Օրվա ընթացքում երկու և ավել անգամ լողանալը հանգեցնում է չորության և pH միջավայրի փոփոխության, հետևաբար օրական մեկանգամյա լոգանքը բավական է։ Եթե անհրաժեշտ է հաճախ լոգանք ընդունել, լողացեք միայն մաքուր ջրով, առանց լվացող միջոցների։

2. Սովորական օճառը խախտում է pH հավասարակշռությունը

Սովորական օճառը, որքան էլ որ տարօրինակ թվա, նպաստում է հիվանդածին մանրէների տարածմանը, խախտում է pH հավասարակշռությունը և հանգեցնում լակտոբակտերիաների ոչնչացմանը։ Արդյունքում միկրոֆլորայի պաշտպանական հատկությունները թուլանում են և բարենպաստ միջավայր է ստեղծվում հիվանդածին մանրէների բազմացման համար։

3. Հիգիենան դաշտանի ընթացքում

Դաշտանի օրերին վարակների հանդեպ նախատրամադրվածությունը բարձրանում է, ուստի այդ ընթացքում պետք է հատուկ ուշադրությունը դարձնել մաքրությանը։ Եթե օրվա նթացքում մի քանի անգամ եք լվացվում, այդ արեք առանց լվացող միջոցների։

4. Լվացող անհամապատասխան միջոցների օգտագործում

Ինտիմ հիգիենայի ոչ բոլոր միջոցներն են լավը։ Ավելի լավ է առանց բույրի և գունանյութերի գել օգտագործել, որը չի խախտի միկրոֆլորայի բնական թթվայնությունը։

5. Ներքին հիգիենա

Խորհուրդ է տրվում ինտիմ հիգիենայի գելերն օգտագործել միայն արտաքին լվացման համար։ Ներսում օգտագործելու դեպքում մեծանում է մանրէների բնական միջավայրը խախտելու և բորբոքումների առաջացման վտանգը։

6. Խոնավ և տաք միջավայրը վնասակար է

Այդ բորբոքման առաջացման կատարյալ միջավայր է ապահովում։ Ամռանը չի կարելի երկար ժամանակ մնալ խոնավ լողազգեստով։ Մի լողացեք կեղտոտ լողավազանում։ Հաշվի առեք, որ կիպ ջինսեր և ներքնազգեստ կրելով խոչընդոտում եք օդի հոսքը, ինչը կարող է հանգեցնել միզուղիների բորբոքման։

7. Զուգարանի թղթի սխալ օգտագործում

Զուգարանից օգտվելուց հետո հարկավոր է հետույքը մաքրել առջևից հետ ուղղությամբ, որպեսզի հետանցքի վնասակար մանրէները չհայտնվեն հեշտոցում։ Ավելի լավ է մաքուր ջուրն օգտագործել։

8. Հոտավետ նյութերի օգտագործում

Բազմաթիվ կանանց համար ինտիմ հիգիենայի միջոցների ընտրության գլխավոր չափանիշը բույրն է, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել բուրավետ գելեր, ինչպես նաև բուրավետ միջադիրներ և զուգարանի թուղթ։ Բացի այդ, ամենօրյա միջադիրները թույլ չեն տալիս, որ օդ թափանցի ներս, խոնավ ու տաք միջավայր են ստեղծում և վնասում առողջությանը։

9. Սպորտի համար միայն բամբակյա հագուստ

Մարզումների ընթացքում միայն բամբակյա մարզահագուստ կրեք։ Խոնավ հագուստն անմիջապես հանեք և մաքուրը հագեք։ Ի գիտություն՝ ինտիմ հատվածների համար ամենառիսկային մարզասարքը հեծանիվն է, քանի որ քրտնելիս հեշտոցում իդեալական միջավայր է ստեղծվում մանրէների բազմացման համար։

10. Խուսափեք չորությունից

Հեշտոցի լորձաթաղանթի չորությունը մի շարք գործոնների ազդեցության հետևանք է։ Խնդիրը հնարավոր է լուծել հատուկ քսուքների միջոցով, որոնք խոնավացնող հատկություն ունեն։ Հարկավոր է նախ դիմել գինեկոլոգի և պարզել պատճառը։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում