Վարժություններ լողավազանում․ հետծննդյան վերականգնում

Վարժություններ լողավազանում․ հետծննդյան վերականգնում

Որոշ կանայք բավականին արագ և շատ են նիհարում ծննդաբերությունից հետո, սակայն հաճախ, այնուամենայնիվ, գիրանում են։ Ոմանց հաջողվում է վերադարձնել հղիությունից առաջ ունեցած կազմվածքը, ոմանց՝ ոչ։ Այս հարցում կարևոր տարբերություն կա։ Պաթոլոգիական գիրությունն այլ բան է, կնոջ և աղջկա կազմվածքի բնական տարբերությունները՝ այլ։

Կազմվածքի վերականգնման գործում շատ օգտակար է լողը, քանի որ ջուրը քաշը նվազեցնելու լավագույն միջոցներից է և լողավազանում հատուկ վարժություններ կատարելով հնարավոր է ոչ միայն նիհարել, այլև վերականգնել ողնաշարի վիճակը։

Լողավազանում մարզվելիս գործնականորեն անհնար է վնասվածքներ ստանալ, ինչը շատ կարևոր է մկանների ու հոդերի թուլություն ունեցող մարդկանց համար։ Անգամ տարրական շարժումները դժվարությամբ են կատարվում ջրում, քանի որ այն դիմադրում է մեր մարմնին և մկաններին ստիպում է աշխատել։ Այդ պատճառով մկաններում նյութափոխանակությունը հնարավոր է ակտիվացնել պարզ վարժությունների միջոցով, որոնք լողավազանից դուրս անելու դեպքում առանձնապես օգտակար չէին լինի։

Բացի այդ ամենը, ջրային միջավայրը մերսող ազդեցություն է թողնում կմախքային մկանների և ներքին օրգանների վրա, ինչն իր հերթին բարենպաստ է ազդում ամբողջ օրգանիզմի վրա։

Վարժություններ

Մեջքով սեղմվեք լողավազանի պատին և ձեռքերը հետ տանելով՝ բռնեք եզրից։ Ներս քաշեք որովայնը և ծնկները ծալելով՝ ոտքերը սեղմեք կրծքին։ Ոտքերը հնարավորինս թեքեք մեկ աջ, մեկ ձախ։ Յուրաքանչյուր կողմ թեքվելիս չորս հաշվով մնացեք այդ վիճակում և սկզբնական դիրքի վերադարձեք, թուլացեք։ Կրկնեք 10-20 անգամ։

Դեմքով դեպի լողավազանի եզրը շրջվեք և բռնվեք, ծալեք արմունկները և ոտքերը պահեք այնպես, ինչպես սովորաբար պահում եք լողալիս։ Ձգեք և ներս քաշեք որովայնը, ոտքերը միացրեք իրար և սկսեք դանդաղորեն ծալել ծնկները և ոտքերը մոտեցնել կրծքին։ Մինչև չորսը հաշվեք և թուլացրեք ոտքերը և թոըյլ տվեք իջնել ներքև։ Կրկնեք 10-20 անգամ։

Մեջքով կանգնեք դեպի լողավազանի եզրը, տարածեք ձեռքերը և բռնեք եզրից։ Իրար կպցնելով ոտքերը՝ թուլացրեք և իջեցրեք ներքև, այնուհետև ներս քաշեք որովայնը և ճոճեք ուղիղ պահած ոտքերը նախ աջ, ապա մեջտեղ և ձախ։ Ուսերը և մարմնի վերին հատվածը պետք է անշարժ մնան։ Կրկնեք 10-20 անգամ։

Ողնաշարի և պարանոցի մկանները թուլացնելու և հանգստացնելու համար խորհուրդ ենք տալիս լողալ մեջքի պառկած վիճակում։

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։