Միֆեր հղիության մասին

Միֆեր հղիության մասին

Չնայած որ ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ժամանակին ախտորոշել և կանխել հղիության բարդությունները, թերևս չկա մի մայր, որ բարի ծանոթներից խորհուրդներ լսած չլինի։ Ընդ որում՝ խորհուրդները վերաբերում են ինչպես երեխայի սեռի, արտաքինի ու սովորությունների հետ կապված նախանշաններին, այնպես էլ հղիության ընթացքում կնոջ վարքին։

Թվում է, թե այդ միֆերն անվնաս են, սակայն դրանցից որոշները կարող են սթրեսի ու անհանգստության պատճառ դառնալ, ինչն ինքնին վնասակար է, ոմանք էլ խորհուրդ են տալիս անել բաներ, որոնք հակասում են բժիշկների խորհուրդներին։

Միֆ 1. Հղի կինը չպետք է ալերգեն մթերքներ ուտի, հակառակ դեպքում երեխան այդ մթերքներից ալերգիա կունենա։

Այդպես չէ։ Երեխայի ալերգիան ոչ մի կերպ կապված չէ մոր կերած մթերքներից։ Բայց այ կնոջ օրգանիզմի ռեակցիան կարող է սովորականից տարբեր լինել և հղիության ընթացքում գուցե ալերգիա առաջանա որևէ մթերքից։ Պետք չէ սննդի օրաբաժնից հանել այդ մթերքները, պետք է պարզապես ուշադիր լինել օրգանիզմի ռեակցիաների հանդեպ։

Միֆ 2. Պետք է պարտադիր սահմանափակել հեղուկը։

Փոքր (երբեմն նույնիսկ աննշան) այտուցներն անխուսափելի են հղիության ընթացքում և վտանգավոր չեն։ Ուժեղ այտուցվածությունը չի առաջանում միայն հեղուկից, պատճառը կարող է լինել սկսվող գեստոզը։ Եթե այդպիսի խնդիրներ չկան, ապա կարելի է խմել օրական մինչև 2 լիտր ։ Եթե խնդիրներ են հայտնաբերվել, ապա հարկավոր է սահմանափակել հեղուկի քանակությունը, բայց խելամիտ չափով, քանի որ օրգանիզմից աղերի դուրսբերման համար հեղուկ է անհրաժեշտ։

Միֆ 3. Բոլոր հղի կանայք հղիազոլեր, այրոց, տոքսիկոզ, փորկապություն են ունենում, փչանում է մազերի և մաշկի որակը։

Ճիշտ չէ։ Այդ բոլոր վիճակներն անհատական են, հնարավոր է, որ այդ խնդիրներից և ոչ մեկին չբախվեք։

Միֆ 4. Հղի կինը պետք է երկուսի համար ուտի։

Իհարկե ոչ, չափից շատ ուտելը հանգեցնում է ավելորդ քաշի։ Պտուղն իրեն անհրաժեշտ վիտամիններն ստանում է մոր օրգանիզմից, ոչ թե նրա կերածից, այնպես որ պետք է ուտել այնքան, որքան ցանկանում եք, ոչ ավել։

Միֆ 5. Մեծ փորը վկայում է, որ երեխան էլ է խոշոր։

Եթե կինը բարձրահասակ է և որովայնն էլ ձիգ է, ապա ամենայն հավանականությամբ փորը շատ մեծ չի երևա, իսկ եթե ցածրահասակ է, փորը գուցե ավելի մեծ թվա անգամ փոքր պտղի դեպքում։ Բացի այդ կան այնպիսի գործոններ, ինչպիսիք են գերջրությունն ու սակավաջրությունը, որոնք թյուր պատկերացում են ստեղծում փորի մեծության վերաբերյալ։

Միֆ 6. Առաջին ծննդաբերությունը միշտ ծանր է, իսկ հաջորդողներն ավելի թեթև և առանց դժվարության։

Առաջին ծննդաբերությունն իսկապես երկար է տևում, սակայն ծանրությունը կախված է բացառապես անհատական առանձնահատկություններից և տվյալ հղիության անամնեզից։

Հղիության ընթացքում այս կամ այն բանը չանելու վերաբերյալ միֆերը բազմաթիվ են և դրանց որոշ մասն իրականության մասնիկ ունի, սակայն չի կարելի կուրորեն և առանց քննադատության հետևել բոլոր խորհուրդներին, հարկավոր է ողջամիտ ու սթափ դատել, խորհրդակցել հղիությունը վարող բժշկի հետ և հաշվի առնել, որ շատերի խորհուրդները հիմնված են սեփական փորձի վրա, և ձեր դեպքը կարող է հիմնովին տարբեր լինել՝ կախված ձեր իսկ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ