Կոնքի հատակի մկանների տոնուսի նվազում

Կոնքի հատակի մկանների տոնուսի նվազում

Կոնքի հատակի մկանները շատ կարևոր դեր են խաղում ինչպես կնոջ առօրյա կյանքում, այնպես էլ սեռական հարաբերության ընթացքում։

Այդ մկանները պահում են ներքին օրգանները (արգանդ, հեշտոց, միզապարկ, միզուղիներ)՝ իրենց վրա կրելով դրանց ամբողջ ծանրությունը, ինչպես նաև այն հավելյալ ճնշումը, որն առաջանում է որովայնի մկանների ձգման դեպքում։

Կոնքի հատակի մի շարք մկաններ (սֆինկտերներ) շրջապատում են բնական անցքերը՝ հետանցք, հեշտոց, միզուկ։ Կծկվելով՝ սֆինկտերներն այդ անցքերը պահում են ամուր փակ վիճակում՝ օգնելով պահել մեզը, կղանքն ու գազերը։

Կոնքի հատակի մկանները մշտապես լարված վիճակում են, սակայն անհրաժեշտության դեպքում ընդունակ են ակտիվորեն կծկվելու։ Այդ անհրաժեշտությունը ծագում է ծիծաղելու, փռշտալու, սպորտով զբաղվելու, անգամ սովորական քայլքի ժամանակ։ Առօրյա այդ ակտիվությանը զուգահեռ այդ մկաններն ակտիվորեն մասնակցում են սեռական հարաբերության ընթացքին։

Սեռական ակտի ժամանակ կոնքի հատակի մկանների կծկումը բազմակի ուժգնացնում է զուգընկերների սեռական հաճույքը, իսկ կնոջ դեպքում նաև մասնակցում է օրգազմի հասնելու գործին։ Երբ ամեն բան կարգին է, անգամ չենք նկատում, թե ինչպես են աշխատում այդ մկանները, իսկ դրանց մարզումն աննկատ է անցնում մեզ համար։

Բոլորովին այլ է վիճակը, երբ մկանները վնասվում են, թուլանում և կորցնում իրենց կծկվելու հատկությունը։ Այդ տեսակ խնդիրներ առաջանում են ծննդաբերությունից հետո, երբեմն՝ անմիջապես, երբեմն էլ որոշ ժամանակ անց, խնդիրը խորանում է տարիքին զուգահեռ։

Ահա թե ինչ է կատարվում, երբ կոնքի հատակի մկաններն ամբողջովին կորցնում են իրենց տոնուսը կամ կծկվելու հատկությունը։

1. Սեռական հաճույքի բացակայություն սեռական հարաբերության ընթացքում, ծանր դեպքերում՝ սեռական հարաբերության անհնարինություն։ Հեշտոցը կարծես լայնանում է:

2. Օդի ներթափանցում հեշտոցի մեջ (սեռական ակտի ժամանակ, ցանկացած շարժման ընթացքում)։

3. Հեշտոցի պատերի, արգանդի, ուղիղ աղիքի և միզապարկի արտանկում։

4. Անմիզապահություն կամ միզարձակման դժվարություն։

5. Անմիզապահություն կամ գազերը պահելու անկարողություն։

6. Փորկապություն։

7. Ծանր դեպքերում հեշտոցի պատերի ուղղման անհրաժեշտություն (միզելու կամ դեֆեկացիայի համար)։

8. Հեշտոցի պատերի մշտական բորբոքում, քրոնիկական բորբոքումներ։

Ինչպե՞ս վերականգնել մկանների տոնուսը

Կոնքի հատակի մկանները պետք է կանոնավոր մարզել այնպես, ինչպես մարզում ենք մեր մարմնի մյուս մկանները։ Կան հատուկ վարժություններ, որոնք մշակվել են հենց այդ նպատակով։ Որոշ կանանց հաջողվում է այդ վարժությունների շնորհիվ լավ արդյունքի հասնել, սակայն ոմանց էլ չի հաջողվում։

Կարդացեք՝ Սեռական օրգանները ծննդաբերությունից հետո

Խնդիրն այդ դեպքում այն է, որ նրանք չեն կարողանում ճիշտ լարել մկանները։ Նրանց թվում է, թե լարում են, սակայն իրականում կամ չեն կծկում, կամ էլ այլ մկան են կծկում (օրինակ ազդրերի կամ որովայնի մկանները)։ Ցուցման դեպքում լավագույն լուծումը վիրահատական բուժումն է: Առաջնային կամ հետին կոլպոռաֆիան:

Բոլոր այս խնդիրների լուծումը թույլ կտա կնոջն առողջանալ, վերականգնել առօրյա և սեռական կյանքի ներդաշնակությունը։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում