Ֆեոքրոմոցիտոմա

Ֆեոքրոմոցիտոմա

Ֆեոքրոմոցիտոման մակերիկամների ուղեղային շերտի հորմոնային-ակտիվ ուռուցք է, որ մեծ քանակությամբ հատուկ նյութեր է արտադրում՝ կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին)։ Հազվադեպ հանդիպող հիվանդություն է՝ 2-3:10.000: Հասուն տարիքում հաճախ հիվանդանում են կանայք, մանկության շրջանում՝ տղաները։

Կատեխոլամինների դերն օրգանիզմում

Ադրենալինն ու նորադրենալինը միշտ են արտադրվում մարդու օրգանիզմում։ Դրանց խտությունը շեշտակի բարձրանում է ցանկացած բնույթի ծանրաբեռնվածության դեպքում, կոչվում են «սթրեսի հորմոններ»։ Ցանկացած ակտիվ աշխատանք, հատկապես՝ ֆիզիկական, նպաստում է այդ հորմոնների արտադրմանը, ինչը դրսևորվում է սրտի բաբախյունների արագացմամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, արյան շրջանառության վերաբաշխմամբ։

Ադրենալինը «վախի» հորմոնն է։ Արտադրվում է խիստ անհանգստության, վախի, ֆիզիկական մեծ ակտիվության դեպքում, բարձրացնում է անոթային ճնշումը, ուժգնացնում է ածխաջրերի և ճարպերի օգտագործումը։

Նորադրենալինը «պայքարի» հորմոնն է։ Դրա ազդեցությամբ զգալիորեն մեծանում է մկանային ուժը, ագրեսիվ ռեակցիա է առաջանում։ Արտադրվում է արնահոսության, ֆիզիկական ծանրաբեռնվածության, սթրեսի դեպքում։

Ախտանշանները

Ֆեոքրոմոցիտոմայի ախտանշանները կապված են ադրենալինի և նորադրենալինի ազդցեության հետ։ Զարգանում է հիպերտոնիա, մարմնի զանգվածի կորուստ, գլյուկոզայի հանդեպ տոլերանտության նվազում։

Որոշ հիվանդների մոտ հայտնաբերվում են անոթային հիպերտոնիայի բարդացումներ, օրինակ՝ ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ, ակնհատակի անոթների հիպերտենզիոն վնասվածք և այլն։

Ախտորոշումը

Բավականին դժվար է արյան մեջ ադրենալինի և նորադրենալինի հայտնաբերումը։ Այդ նյութերն արյան մեջ անցնելուց րոպեներ անց տարրալուծվում են։

Կատեխոլամինների մեծ քանակությունը հաստատվում է արյան և մեզի մեջ դրանց խտության որոշմամբ։ Երբեմն որոշում են վանիլիլմինդալային թթվի արտազատման մակարդակը։

Այդ հետազոտությունը հեշտ է, սակայն այնքան էլ ճշգրիտ չէ։ Մի շարք դեղամիջոցներ և սննդամթերքներ խեղաթյուրում են հետազոտության արդյունքները։ Հետազոտությունից 3-5 օր առաջ ցանկալի է չուտել ցիտրուսային մրգեր, ընկուզեղեն, բազուկ, գազար, բանան, շոկոլադ, վանիլին և այլն։

Ֆեոքրոմոցիտոմաները սովորաբար հայտնաբերվում են որովայնի խոռոչի համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով։ Ուլտրաձայնային հետազոտության ճշգրտությունը ցածր է։

Բուժումը

Բուժման հիմնական միջոցը վիրահատությունն է։ Վիրահատությունից հետո հնարավոր է, որ հիպոտենզիա զարգանա։ Վիրահատությունից հետո ուռուցքը ենթարկվում է հիստոլոգիական հետազոտության։ Հիմնականում բարորակ է լինում, այդ դեպքում կանխատեսումները բարենպաստ են։

 

Աղբյուրը՝ medicalj.ru
Թարգմ․ և ադապտացիան՝ sotskiy.am 

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …