Գինեկոմաստիա

Գինեկոմաստիա

Գինեկոմաստիան տղամարդու կաթնագեղձերի մեծացումն է ճարպային հյուսվածքի հիպերտրոֆիայի պատճառով։ Հիվանդությունն արտահայտվում է կաթնագեղձերի մեծացմամբ (2-10 սմ տրամագծով) և պնդացմամբ, ծանրության և ցավի զգացմամբ։ Այն կարող է ինքնուրույն ռեգրես ապրել։

Առաջացման պատճառները

Հիվանդությունն առաջանում է հորմոնային խանգարումների պատճառով, երբ էստրոգենների մակարդակն ավելի բարձր է լինում, քան անդրոգեններինը։ Գինեկոմաստիան կարող է զարգանալ նորածնության շրջանում, հասունացման տարիքում կամ ծերության շրջանում։ Այդպիսի գինեկոմաստիան կոչվում է ֆիզիոլոգիական։ Մի շարք դեպքերում առաջանում է որոշ դեղամիջոցների ընդունման հետևանքով, ինչպես նաև որոշ հիվանդությունների պատճառով։

Դրանցից են բնածին խանգարումները՝ Կլայնֆելտերի համախտանիշ, անորխիա, տեստոստերոնի սինթեզի խախտում, կամ ձեռքբերովի հիվանդությունները՝ էպիդեմիկ պարոտիտ, օրխիտ, ամորձիների քաղցկեղ և այլն։

Ախտանշանները

Գինեկոմաստիայի հիմնական ախտանշանը կաթնագեղձերի մեծացումն է, հիմնականում երկկողմանի։ Որոշ դեպքերում կրծքից արտադրություն է նկատվում կաթնախեժի տեսքով, ցավ չի դիտվում, սակայն հնարավոր է բարձրանա կաթնագեղձերի զգայունակությունը։

Ախտորոշումը

Նախանական ախտորոշումը կատարվում է կաթնագեղձերի և թևատակի լիմֆատիկ հանգույցների պալպացիայի՝ շոշափման միջոցով։ Ճշգրտման նպատակով կաթնագեղձի ՈւՁՀ է կատարվում։ Լաբորատոր հետազոտություններն ուղղված են տեստոստերոնի, էստրադիոլի, լյուտեինիզացնող հորմոնի, թիրեոտրոպ հորմոնի, խորիոնային գոնադոտրոպինի և պրոլակտինի մակարդակի որոշմանը։

Տեսակները

Տարբերում են իսկական և կեղծ գինեկոմաստիա։ Իսկական առաջանում է գեղձային հյուսվածքի հիպերտրոֆիայի պատճառով, իսկ կեղծը զարգանում է կաթնագեղձերի հատվածում ճարպային հյուսվածքի կուտակմամբ։ Իսկական գինեկոմաստիան լինում է երեք տեսակի՝ նորածինների, հասունացման շրջանի և ծերունական տարիքի։

Բուժումը

Ֆիզիոլոգիական գինեկոմաստիան նորածինների և դեռահասների դեպքում հաճախ ինքնուրույն է անցնում։ Եթե վեց ամսվա ընթացքում դրական տեղաշարժ չի նկատվում, թերապիա է նշանակվում։ Դեղորայքային թերապիան ենթադրում է արական սեռական հորմոնների և հակաէստրոգենների նշանակում։ Եթե գինեկոմաստիայի պատճառը որոշ դեղամիջոցների ընդունումն է, ապա դադարեցվում է կամ նվազեցվում է դեղաչափը։

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Մեզի ընդհանուր հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել շաքարախտը, միզուղիների և լյարդի հիվանդությունները:

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչո՞ւ է կարևոր մտածել ճնշման մասին որքան հնարավոր է շուտ

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Արյունաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է արյունաստեղծ համակարգի և արյան հիվանդությունների մեջ

Regulon հակաբեղմնավորիչ հաբեր

Regulon հակաբեղմնավորիչ հաբեր

Ինչո՞ւ են ընդունում Ռեգուլոն հաբերը