Պայքարում ենք մազաթափության դեմ

Պայքարում ենք մազաթափության դեմ

Մազաթափության խնդիրը լուծելու համար նախ պետք է իմանալ մազերի  առանձնահատկությունները։

  • Մազը յուրաքանչյուր ամիս երկարում է 1-1,5 սմ-ով և աճում է 5-6 տարի։ Դրանից հետո 3-6 ամիս հանգստի վիճակում է գտնվում այնքան ժամանակ, մինչև նոր մազն աճում է և դուրս մղում հինը։ 
  • Մարդու գլխին մոտավորապես 100-150 հզ մազ կա։ Ամեն օր կորցնում ենք 30-100 մազ։ 
  • Պետք չէ անհանգստանալ՝ սանրի վրա մի քանի մազ տեսնելով․ դրանք հենց այն մազերն են, որոնք պետք է ընկնեն՝ տեղ ազատելով նորերի համար։ 

Անհանգստանալ պետք է միայն այն ժամանակ, երբ ամեն անգամ մազերը սանրելուց հետո սանրի վրա մի ամբողջ մազափունջ է մնում։ Եթե մազաթափությունը ժամանակավոր բնույթ է կրում, մազի ֆոլիկուլներն այդ ընթացքում չեն մահանում, ուստի բուժումը ճիշտ ժամանակին սկսելու դեպքում մազերի աճի վերականգնումը բավականին արագ է ընթանում։ Ախտաբանական մազաթափության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է և պետք է ժամանակ չկորցնել ու դիմել բժշկի։

Մազաթափության պատճառերն են՝

  • գենետիկական նախատրամադրվածություն, 
  • հորմոնային խանգարումներ, 
  • իմունիտետի անկում, 
  • գլխամաշկի վարակիչ հիվանդություններ (սեբորեա, դերմատիտ և այլն), 
  • օրգանիզմի ներքին հիվանդություններ (շաքարային դիաբետ, անեմիա և այլն), 
  • քիմիաթերապիա կամ հորմոնային դեղորայքի ընդունում, 
  • գլխամաշկի և մազարմատների արյունաշրջանառության վատացում, 
  • արտաքին ագրեսիվ գործոնների ազդեցություն (մազերի ներկում, քիմիական գանգրացում և այլն), 
  • հետծննդաբերական մազաթափություն, 
  • էկոլոգիական գործոններ, 
  • սխալ սննդակարգ, 
  • սթրեսներ և այլն։ 

Մազաթափությունը կանխող միջոցներ

  • Գլխի մերսում։ Լոգանք ընդունելիս մերսեք գլխամաշկը նուրբ շարժումներով։ Քնելուց առաջ սանրեք մազերը փայտե սանրով։ 
  • Սնուցող դիմակներ։ Կտավատի և նուշի յուղը լավագույնս կանխում են մազաթափությունը։ Յուղը քսեք մազերին, գլուխը 20-30ր ծածկեք պոլիէթիլենային գլխարկով, այնուհետև լվացեք ջրով։ 
  • Մի սանրեք թաց մազերը, խուսափեք մազերն ուղղացնող և գանգրացնող տաք միջոցներից, վարսահարդարիչից։ 
  • Առողջարար սնունդ օգտագործեք։ Փորձեք ավելի շատ ուտել վիտամին B (ճագարի միս, կանաչ ոլոռ, կրուպեղեն և այլն) և C (ցիտրուսային մրգեր, կիվի) պարունակող մթերքներ։
Ինչպե՞ս կրճատել դաշտանի տևողությունը կամ փոփոխել ցիկլը սկսելու օրը

Ինչպե՞ս կրճատել դաշտանի տևողությունը կամ փոփոխել ցիկլը սկսելու օրը

Կանանց մեծ մասը ցանկանում է, որ դաշտանը հնարավորինս արագ ավարտվի

Ինչպե՞ս առանց ցավի ազատվել կուսությունից  

Ինչպե՞ս առանց ցավի ազատվել կուսությունից  

Կուսության կորուստը ձեզ կարող է վախեցնել․ այս թեմայի վերաբերյալ կան շատ առասպելներ:

Սպիտակ արտադրություն կանանց մոտ. Ի՞նչ է դա

Սպիտակ արտադրություն կանանց մոտ. Ի՞նչ է դա

Սպիտակ խիտ արտադրությունը յուրաքանչյուր աղջկա ծանոթ երևույթ է:

Նորմալ արտադրություն. ո՞ր դեպքում չարժե անհանգստանալ

Նորմալ արտադրություն. ո՞ր դեպքում չարժե անհանգստանալ

Մեր օրգանիզմում ամեն ինչ մանրամասն մտածված է: Հեշտոցն էլ բացառություն չէ: