Ցան սեռական շուրթերի հատվածում

Ցան սեռական շուրթերի հատվածում

Հայտնի են ցայլքի և սեռական շուրթերի հատվածում առաջացող ցանի բազմաթիվ պատճառներ: Հնարավոր է ցանը լինի պարզապես ալերգիկ ռեակցիա լոգանքի կամ հիգիենիկ պարագաների՝ այդ թվում միջադիրների, պահպանակի հանդեպ, մազահեռացումից հետո բորբոքում կամ մաշկի գրգռման դրսևորում նեղ, սինթետիկ ներքնազգեստի հանդեպ:

Ցանի առաջացման պատճառները կարող են նաև լինել ախտաբանական: Հիմնականում այն առաջանում է հետևյալ հիվանդությունների ժամանակ.

Ցանի առաջացմանը կարող են նպաստել նաև մաշկային որոշ հիվանդություններ, պսորիազի կամ ուռուցքի տարածումը:

Ցանի առաջացման պատճառը հնարավոր է պարզել դրա բնույթից: 

  • Սեռական հասունացման շրժանում աղջիկների մոտ կամ հասուն կանանց մոտ կլիմաքսից առաջ ի հայտ եկած կարմրավուն ցանն առանց ցավային զգացումների՝ համարվում է օրգանիզմում հորմոնային փոփոխությունների հետևանք:
  • Առաջացած կարմրությունը էնդոկրին համակարգի խանգարումների ցուցանիշ է:
  •  Գերսառեցումն առաջացնում է մանր, պինդ բշտիկներ՝ հնարավոր է ուղեկցվող քորով, կամ արտահայտիչ սպիտակ ցանավորում: 
  • Ցավոտ, թարախային բշտիկների տեսքով ցանավորումը հնարավոր է մաշկի բակտերիալ վարակման նշան լինի:
  • Եզակի բշտիկները հնարավոր է լինեն անցավ ճարպուռուցք, կամ՝ հուզական ուժեղ լարվածության հետևանք:
  • Ցանի շուրջ մաշկի բորբոքվածությունը և կարմրությունը սովորաբար հանդիսանում են արտաքին գործոնների հանդեպ մաշկի գրգռում: 
  • Բծավոր կարմրավուն ցանը հնարավոր է սեռական օրգաններից արտադրության առաջացման նշան լինի, փուչիկանման:
  • Խոցային բշտիկները բնորոշ են հերպեսին, հետքերի տեսքով խմբված կարմիր ցանը սիֆիլիսի ախտանշան է: 
  • Սեռական շուրթերի վրա առաջացած գորտնուկները պապիլլոմավիրուսի ակտիվացման նշան են, 
  • Այտուցով ուղեկցվող ցանավորումը պահանջում է հետազոտություն՝ չարորակ հիվանդությունների բացառման համար, մանր կոշտուկներ կարող են առաջանալ բարտոլինիտի պատճառով:

Ե՞րբ դիմել բժշկի

Ինտիմ հատվածում առաջացած ցանի դեպքում կանայք չեն շտապում դիմել բժշկի, սակայն պետք է ճանաչել այն նշանները, որոնք խոսում են դրա ախտաբանական ծագման մասին և հիվանդության սրացումը կանխելու և բարդություններից խուսափելու համար պահանջում են անհապաղ այց բժշկի: Խորհուրդ է տրվում դիմել բժշկի եթե՝

  • ցանը ստաբիլ է կամ մեծանում է չափերով և տարածվում է իր առաջացումից մեկ շաբաթ անց, 
  • անհանգստություն է պատճառում, 
  • ուղեկցվում է անդադար քորով, 
  • կարմրավուն ցանը թեփոտվում է, 
  • բշտիկները լցվում են հեղուկով, 
  • ցանն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով, ինքազգացողության վատթարացումով, սրտխառնոցով, ավշահանգույցների այտուցվածությամբ, 
  • ցանը դառնում է խոցանման կամ վերածվում է փոքր վերքի:

Եթե ցանն առաջացել է հիգիենայի կանոնների խախտման պատճառով, ապա այն հեշտությամբ վերանում է ինտիմ հատվածի լվացումների, հիգիենիկ պարագաների և ներքնազգեստի ճիշտ ընտրության միջոցով: Ինտիմ հատվածում նպատակահարմար է ընտրել մազահեռացման ամենանուրբ տարբերակը, որպեսզի մաշկը չգրգռվի:

Այնուամենայնիվ, վերևում թվարկված նշանների դեպքում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, պահանջվում է դիմել բժշկի: Հերպեսը, բարտոլինիտը, պապիլլոմավիրուսը և այլ հիվանդությունները պահանջում են համապատասխան բուժում՝ ներառյալ ցավազրկողներ, հակավիրուսային թերապիա, հակաբիոտիկներ և այլն, որոնք նշանակվում են միայն մասնագետի կողմից:

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակներով (ՍՎՎ) վարակված լինելու ժամանակ կարող են առաջացնել …