Սննդակարգը և կնոջ վերարտարդողական ֆունկցիան

Սննդակարգը և կնոջ վերարտարդողական ֆունկցիան

Կնոջ կյանքում կա մի փուլ, երբ ճիշտ սննդակարգից կախված է ոչ միայն իր սեփական առողջությունը, այլև իր ապագա փոքրիկինը: Կինը մտորում է, թե ինչպես պետք է սնվի հղիության պլանավորման փուլում, որպեսզի առողջ երեխա ծնվելու շանսերը մեծանան: Ինչպե՞ս է սննդակարգն ազդում կնոջ վերարտադրողական առողջության վրա:

Քաշի պակասը կամ ավելցուկը բացասաբար են ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա, իսկ ճիշտ սննդակարգն օգնում է պահպանել մարմնի զանգվածը նորմայում: Բացի այդ, ընդունվող սննդանյութերը հանդիսանում են կառուցողական նյութ հորմոնների համար, հետևաբար դրանցով կարող է պայմանավորված լինել ձվազատման ուշացումը կամ բացակայությունը:

Սնունդը պարունակում է նաև հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանիչ դեր են կատարում ձվաբջիջների և սերմնաբջիջների համար:

Սննդանյութերի ազդեցությունը բեղմնավորման վրա

Ցինկը նպաստում է սեռական ցանկության ուժգնացմանը, իսկ դրա անբավարարությունն առաջացնում է դաշտանային ցիկլի խանգարումներ, ցավոտ դաշտան, հանգեցնում է հոգնածության և դեպրեսիվ վիճակների: Ցինկ հիմնականում պարունակվում է դդմի սերմերում, կաթնամթերքում, մսի, ձվի մեջ և հացահատիկներում:

Երկաթը բարձրացնում է հիվանդությունների հանդեպ դիմադրողականությունը, խթանում է ձվաբջջի և սաղմի հասունացումը: Երկաթի անբավարարությունը հանգեցնում է սակավարյունության: Երկաթ պարունակվում է կարմիր մսի, ձկան, ճակնդեղի մեջ, ընկուզեղենում և այլն:

Ֆոլաթթուն ազդում է հղիության ողջ ընթացքի վրա, այն խթանում է սաղմի նյարդային համակարգի զարգացումը և արյունաստեղծման համակարգի գործունեությունը:

Կարդացեք՝ Ո՞ր մթերքներն են ֆոլատներ պարունակում:

Ճիշտ սննդակարգը ենթադրում է ոչ միայն առողջարար մթերքների ընդունում, այլև անառողջ և վնասակար մթերքներից հրաժարում: Խորհուրդ է տրվում խուսափել տրանս-ճարպերից, պարզ ածխաջրատներից, կոֆեինից և ալկոհոլից:

Այսպիսով, առողջ սննդակարգն ազդում է վերարտադրողական առողջության և բեղմնավորման վրա, մեծացնում է առողջ երեխա լույս աշխարհ բերելու շանսերը:

Աղբյուրը

views 14361
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում