Արգանդի հետնամասի ասեղնածակում հեշտոցի հետին կամարի միջով

Արգանդի հետնամասի ասեղնածակում հեշտոցի հետին կամարի միջով

Որովայնի խոռոչի ասեղնածակումը (պունկցիա) հեշտոցի հետին կամարի միջով (կուլդոցենտեզ) ամենամոտ և ամենահարմար ձևն է փոքր կոնքի խոռոչ հասնելու համար, որտեղ ախտաբանական տարատեսակ պրոցեսների (հաճախ գինեկոլոգիական ծագման) պատճառով հեղուկ է կուտակվում (արյուն, թարախ, և այլն)։

Հետազոտության նպատակը

Նպատակը որովայնի խոռոչում արյան կամ այլ հեղուկի կուտակման հայտնաբերումն է, ինչպես նաև տարատեսակ հիվանդությունների (արտարգանդային հղիություն, ձվարանի կիստայի պատռում, ձվարանի ապոպլեքսիա, բորբոքային հիվանդություններ, ձվարանների ուռուցքներ և այլն) դիֆերենցիալ ախտորոշումնասպիրացիայի միջոցով որովայնի խոռոչից ստացած հեղուկի բնույթի հիման վրա։

Ցուցումները

Ասեղնածակումը` որպես ախտորոշման մեթոդ, հաճախ կիրառում են արտարգանդային ընդհատվող հղիության կասկածի դեպքում (ներարկչում հայտնված արյունը խիտ է լինում, մուգ գույով, թանձրուկներով), ինչպես նաև ձվարանի ապոպլեքսիայի։ Երբեմն ասեղնածակում են կատարում արգանդի հավելումների աբսցեսի (թարախակույտ) կասկածի դեպքում։

Բարդությունները

Հազվադեպ են բարդություններ ի հայտ գալիս։ Հնարավոր է, որ ասեղը հայտնվի պարամետրիումի, հեշտոցի կամ արգանդի անոթների մեջ, վնասի աղիները և այլն:

views 7882
Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Անալիզներ, հետազոտություններ

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Այլ

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Այլ նյութեր

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Այլ նյութեր

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո