Դաշտանն արգանդի քերումից հետո

Դաշտանն արգանդի քերումից հետո

Քերումը՝ կատարված լինի ախտորոշման, թե աբորտի նպատակով, խիստ բացասաբար է անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա։ Անգամ ամենահաջող միջամտությունից հետո հնարավոր է, որ բարդություններ ի հայտ գան։ Արդիական հարցերից մեկն էլ դաշտանի վերսկսումն է։ Կարևոր է իմանալ, թե քերումից հետո երբ է սկսվում դաշտանը, որպեսզի այն չշփոթենք արնահոսության հետ։

Սովորաբար դաշտանն սկսվում է քերումից մեկ ամիս անց (հաշվում են միջամտության օրից սկսած)։ 28 օր տևողությամբ ցիկլի դեպքում դաշտանն սկսվում է 4 շաբաթ անց, սակայն, կախված կնոջ օրգանիզմի առանձնահատկություններից, լինում են ուշացումներ։

Պատճառները տարբեր են։ Հաճախ այն ուշանում է հորմոնային ֆոնի և ձվարանների թերի աշխատանքի հետևանքով։ Եթե քերմանը հաջորդող առաջին դաշտանի ընթացքում ջերմությունը բարձրանում է, դիտվում է առատ արտադրություն և ցավ որովայնի ստորին հատվածում, հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։

Կարդացեք՝ Արգանդի խոռոչի պատերի քերում

Գինեկոլոգիական քերումը կատարվում է բուժման կամ ախտորոշման նպատակով։ Երկրորդը սովորաբար չի հանգեցնում հորմոնային անհավասարակշռության, այդ պատճառով դաշտանը պետք է սկսվի սպասված օրը։ Իսկ այ բուժական քերումը երբեմն կարող էվնասել օրգանիզմին` առաջացնելով արգանդի խոռոչի կպումներ:

Դաշտանի սկսվելու ժամանակահատվածը կախված է բազմաթիվ գործոններից՝ հղիության ժամկետ, ընդհատման միջոց, կնոջ տարիք, քերման նպատակ և այլն։ Սովորաբար դաշտանը, ինչպես նշեցինք, սկսվում է միջամտությունից 28-35 օր անց, սակայն հաճախ դիտվում է ցիկլի խանգարում։

Քերումից անմիջապես հետո հնարավոր է, որ դաշտանի նմանվող արնահոսություն սկսվի։ Եթե այն ուժեղ չէ, ապա անհանգստանալու կարիք չկա։ Եթե առատ է, բժիշկը հնարավոր է սոնոգրաֆիկ հետազոտություն կատարի, եթե խնդիր չդիտվի, կնաշանակի արնահոսությունը դադարեցնող դեղամիջոցներ, որպեսզի արգանդը կրճատվի։

Եթե քերումը կատարվել է ախտորոշման նպատակով, ապա դաշտանը պետք է սկսվի ճիշտ ժամանակին, քանի որ ձվարանների աշխատանքը չի դադարեցվել։ Տվյալ դեպքում սակավարյուն դաշտանը բնական է։

Անհետաձգելի քերման դեպքում (օրինակ արգանդային արնահոսության) դաշտանը կրկին պետք է ճիշտ ժամանակին սկսվի։

Հարցն այլ է աբորտի դեպքում։ Հաճախ պատահում է, որ վակուում ասպիրացիայից և քերումից հետո դաշտանը բացակայում է 35 օր և ավել։ Պատճառը կարող է լինել հորմոնային համակարգի բնականոն աշխատանքի խանգարումը։

Եթե դաշտան չի սկսվում 7 և ավել շաբաթ անց (քերման օրից հաշված), պետք է դիմել գինեկոլոգի և պարզել պատճառը։ Քերումից հետո առաջին դաշտանը հնարավոր է չսկսվի արգանդի պարանոցի սպազմի հետևանքով։ Այդ դեպքում արգանդի խոռոչում կուտակվում է արնախառը հեղուկ, որը չի կարողանում դուրս գալ։ Գինեկոլոգը կօգնի լուծել խնդիրը։

Կարդացեք՝ Հղիության արհեստական ընդհատման հետևանքները

Օրգանիզմում առկա խնդրի մասին է վկայում և՛ առատ դաշտանը, և՛ դրա բացակայությունը։ Այն կարող է լինել բորբոքային հիվանդություն, բորբոքային պրոցեսներ, հորմոնային ֆոնի խանգարում և այլն:

Հնարավոր խանգարումներ

Աբորտին հաջորդող առատ արնահոսությունը կարող է վկայել, որ արգանդում դեռևս մնացել են պտղի կտորներ։ Այդ դեպքում ՈւՁՀ հետազոտություն է կատարվում: Հնարավոր է, որ կրկնակի քերում կատարվի։ Մեկ ամիս անց, երբ դաշտան սկսվի, հարկավոր է հետևել արտադրությանը։ Եթե այն մուգ գույն և տհաճ հոտ ունենա, պետք է դիմել բժշկի և համապատասխան հետազոտություն անցնել։ Այդպիսի նշանները վկայում են բորբոքման մասին։

Հաշվի առեք, որ քերումից անմիջապես հետո հնարավոր է կրկին հղիանալ:

views 39710
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը