Դաշտան ամսվա ընթացքում երկու անգամ

Դաշտան ամսվա ընթացքում երկու անգամ

Երբեմն պատահում է, որ ցիկլի խանգարման հետևանքով կինն ամսվա ընթացքում երկու անգամ է դաշտան ունենում։ Հասունացման շրջանում, երբ դաշտանային ցիկլը դեռևս կարգավորման փուլում է, կրկնակի դաշտանն անհանգստացնող չէ, սակայն հասուն կնոջ դեպքում այլ է։

Դաշտանային ցիկլի տևողությունն անհատական է, տատանվում է 21-35 օրվա սահմաններում։ Սովորաբար դաշտանը լինում է ամսական մեկ անգամ և միայն 21 օր տևողությամբ ցիկլի դեպքում է լինում ամսվա սկզբում և վերջում։ Մյուս դեպքերում կրկնակի դաշտանը վկայում է մի շարք խանգարումների մասին:

Կրկնակի դաշտանի պատճառները

Օրալային բեղմնականխիչների օգտագործում։ հաբերի ընդունման առաջին մի քանի ամսվա ընթացքում օրգանիզմի նման ռեակցիան բնական է։

Հորմոնային հավասարակշռության խանգարում, երբ ցիկլը դառնում է անկանոն և քաոսային։

Պատճառ կարող են դառնալ բորբոքային բնույթի տարատեսակ հիվանդությունները։

Կրկնակի դաշտան կարող է դիտվել նաև աբորտից և ծննդաբերությունից հետո։

Տարիքային փոփոխություններ։ Կրկնակի դաշտան ունենում են հասունացման տարիքի աղջիկները, որոնց դաշտանային ցիկլը դեռևս ձևավորվում է, ինչպես նաև նախադաշտանադադարի փուլում գտնվող կանայք։

Ցիկլի կեսերին՝ ձվազատման կամ բեղմնավորված ձվաբջջի ներդրման ընթացքում նույնպես հնարավոր է փոքր քանակությամբ արյուն տեսնել։

Կրկնակի դաշտանի պատճառ կարող է դառնալ նաև ներարգանդային պարույրի տեղադրումը։

Կան նաև մի շարք հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնք ևս կրկնակի դաշտանի առաջացման պատճառ են դառնում։

Միոմա։ Բարորակ գոյացություն է, որը երբեմն բավականին մեծ է լինում, ինչի պատճառով կարող է արյունային արտադրություն դիտվել:

Ադենոմիոզ` հորմոնակախյալ հիվադություն:

Արգանդափողերի և ձվարանների բորբոքում, ինչպես նաև արգանդի պարանոցի էրոզիա։

Էնդոմետրիոզ, որի դեպքում էնդոմետրիումի բջիջներն ամրանում են տարբեր օրգաններին և սերտաճում դրանց մեջ։

Արգանդի քաղցկեղ։ Այդ դեպքում արտադրությունն լինում է շագանակագույն և ջրիկ, առաջանում է դաշտանային ցիկլից անկախ։

Վիժում, երբ բեղմնավորված ձվաբջիջը մերժվում է օրգանիզմի կողմից և դուրս մղվում։

Արտարգանդային հղիություն, որի դեպքում բեղմնավորված ձվաբջիջն իմպլանտավորվում է արգանդափողի մեջ։

Արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ, որոնք հանգեցնում են ցիկլի խանգարման։

Տարաբնույթ սթրեսներ,որոնք նույնպես անդրադառնում են վերարտադրողական առողջության վրա։

Կրկնվող արտադրությունը դաշտան չի համարվում, այն դաշտանանման արնահոսություն է։

Սթրեսի հետևանքով առաջանալու դեպքում կրկնակի դաշտանը սովորաբար մեկ անգամ է լինում և չի կրկնվում հաջորդող ցիկլերի ընթացքում։

Երբեմն կրկնակի դաշտան է սկսվում կլիմայի փոփոխության հետևանքով, երբ, օրինակ, մեկնում եք հանգստի։

Եթե արնահոսությունը ցիկլի կեսերին հաճախ է կրկնվում, անհանգստացնում է որովայնի ստորին շրջանի ցավը, հարկավոր է դիմել մասնագետի և հետազոտվել։

Հորմոնային խանգարումները և գինեկոլոգիական հիվանդությունները հնարավոր է բուժել միայն գրագետ թերապիայի միջոցով։ Հիշեք, դաշտանային ցիկլի ցանկացած խանգարում պատճառ է, որ դիմեք բժշկի՝ թեկուզև համոզվելու, որ առողջական լուրջ խնդիր չկա։

 

Աղբյուր

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…