Ֆիզիկական ակտիվությունը պահպանում է մտքի պարզությունը

Ֆիզիկական ակտիվությունը պահպանում է մտքի պարզությունը

Տարիքին զուգահեռ ուղեղի աշխատանքն սկսում է մարել, ինչն անդրադառնում է հիշողության և մտածողության արագության վրա։ Այդ գործընթացները դանդաղում են, եթե պահպանվում է ֆիզիկական ակտիվությունը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարդիոռեսպիրատոր (շնչառական և սրտանոթային) համակարգի առողջությունը տարիքով մարդկանց դեպքում պայմանավորված է ուղեղի կատարողական գործառույթների իրականացմամբ։ Դրանք են ուղեղի՝ նպատակաուղղված, կամային գործունեության ընդունակությունը, ինչը կարևոր է սթափ դատողություններ անելու և տարատեսակ խնդիրներ լուծելու համար։

Պարզելու համար, թե կոնկրետ ինչպես է ֆիզիկական ակտիվությունն ազդում ուղեղի աշխատանքի վրա, գիտնականների խումբը (գլխավորել է Բեկմանովի տեխնոլոգիայի և ժամանակակից գիտության ինստիտուտի տնօրեն, Իլինոյսի համալսարանում հոգեբանության և նյարդագիտության պրոֆեսոր Արտ Կրամերը) հետազոտել է 59-80 տարեկան 128 մարդու։

Հետազոտվողների ուղեղն ուսումնասիրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Պարվել է, որ որոշակի հատվածներ ուժգին ակտիվանում են, երբ մարդը կատարում է միաժամանակ երկու առաջադրանք։ Միաժամանակ երկու գործ անելը հետաքրքրել է գիտնականներին, քանի որ այն թույլ է տալիս գնահատել ուղեղի իմացական գործառույթները, որոնք կարևոր դեր են խաղում տարատեսակ ճանաչողական գործընթացներում։ Հայտնի է, որ ծերացման գործընթացում իմացական ֆունկցիաները թուլանում են։

Գիտնականները հայտնաբերել են, որ կարդիոռեսպիրատոր համակարգի առողջությունը դրականորեն է ազդում ծեր տարիքում իմացական ֆունկցիաների պահպանման վրա, ինչն արտացոլվում է ինչպես վարքում, այնպես էլ ուղեղի համապատասխան հատվածների ակտիվության մակարդակում։

Հետազոտության հեղինակները պարզել են, որ կարդիոռեսպիրատոր համակարգի և իմացական գործընթացների կապը մասամբ բացատրվում է ուղեղի այն հատվածների ակտիվությամբ, որ կոչվում են առաջային գոտևոր կեղև և մոտորային հատված։ Այդ արդյունքները ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է նպաստել մտավոր կարողությունների պահպանմանը ցանկացած տարիքում։

views 2683
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում