10 սովորություն, որոնք վնասում են ուղեղը

10 սովորություն, որոնք վնասում են ուղեղը

  • Նախաճաշը բաց թողնելը: Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում ունենում են արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ: Դրա պատճառով բավարար քանակությամբ սննդանյութեր չեն մակատարարվում ուղեղին, ինչի պատճառով նրա աշխատանքը խանգարվում է:
  • Շատակերությունը: Այն առաջացնում է ուղեղի զարկերակների նեղացում, որն էլ հանգեցնում է մտավոր ունակությունների նվազման:
  • Ծխելը: Այն ուղեղում առաջացնում է հյուսվածքների ատրոֆիա՝ ապաճում և հնարավոր է հանգեցնի Ալցհայմերի հիվանդության:
  • Շաքարի չարաշահումը: Մեծ քանակությամբ շաքարը օրգանիզմում խանգարում է սպիտակուցների և սննդանյութերի ներծծմանը, ինչը առաջացնում է դրանց անբավարարություն և վատթարացնում է ուղեղի ֆունկցիան:
  • Օդի աղտոտվածությունը: Մարդու օրգանիզմում ուղեղն ամենաշատ թթվածին պահանջող օրգանն է: Աղտոտված օդը ներշնչելը նվազեցնում է թթվածնի մատակարարումն ուղեղին, ինչը հանգեցնում է ուղեղի աշխատունակության նվազման:
  • Քնի խանգարումերը: Քնի ժամանակ մեր ուղեղը հանգստանում է: Քնի երկարաժամկետ խանգարումները արագացնում են ուղեղի բջիջների մահացման գործընթացը:
  • Գլուխը վերմակի տակ քնելը: Քնելու ընթացքում գլուխը վերմակի տակ պահելով մեծանում է կարբոնի երկօքսիդի խտությունը, նվազեցնում է թթվածնի խտությունը, ինչը նույնպես ուղեղը վնասող ազդեցություն է ունենում:
  • Հիվանդ ժամանակ աշխատելը: Հիվանդության ժամանակ մտավոր աշխատանք կատարելը՝ սովորելը, աշխատելը նվազեցնում են ուղեղի արդյունավետությունը:
  • Ոգևորիչ մտքերի պակասը: Սա նույնպես վնասում է ուղեղը՝ առաջացնելով ատրոֆիա: Ուղեղի համար լավագույն վարժությունը մտածելն է, իսկ ոգևորիչ, մոտիվացնող մտքերը բարենպաստ ազդեցություն են ունենում:
  • Խոսակցություններից խուսափելը: Ինտելեկտուալ խոսակցությունները բարձրացնում են ուղեղի արդյունավետությունը: Այնպես որ դրանց պակասը նույնպես վատթարացնում է ուղեղի ֆունկցիան:

views 8099
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը