Հոդվածի աղբյուրը՝ psychologies.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Գոյություն ունի նաև «տղամարդու մենոպաուզա»

06.04.20153569

Հոգնածությունը, դյուրագրգռությունն ամեն չնչին առիթով, տրամադրության հաճախակի փոփոխությունները, սեռական ցանկության նվազումը ծերության անխուսափելի ուղեկիցներն են թվում։ Բժիշկները պարզել են, որ այս ախտանշանների իրական պատճառը և՛ կանանց, և՛ տղամարդկանց դեպքում հորմոնների տարիքային անբավարարությունն է։

Ինչպես պարզվել է, տղամարդկանց օրգանիզմում պակասում են անդրոգենները, առաջին հերթին՝ տեստոստերոնը։ Գիտնականները համոզված են, որ տղամարդկանց դեպքում անդրոպաուզան (մենոպաուզա՝ կանանց դեպքում) գոյություն ունի և արտահայտվում է ոչ միայն վարքի փոփոխություններով, այլև կարող է գիրացման և դիաբետի պատճառ դառնալ։

Փոխարինիչ հորմոնային թերապիան արդյունավետորեն ազդում է և՛ պատճառների, և՛ անդրոպաուզայի հետևանքների վրա, թույլ է տալիս երկարացնել որակյալ կյանքի, ֆիզիկական, ինտելեկտուալ և սեռական ակտիվության տարիները։

«Տղամարդու մենոպաուզայի» փաստի ճանաչումը Միջազգային անդրոլոգիական ընկերությանը, Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիային և միջազգային այլ կազմակերպություններին ստիպել է տարեց տղամարդկանց խորհուրդ տալ անպայման ստուգել իրենց հորոնային վիճակը և չանտեսել մասնագետին այցելելու անհրաժեշտությունը՝ տարիքային տհաճ ախտանշանները համարելով անխուսափելի։

Այցելուին ընդունելիս ցանկացած մասնագետ-բժիշկ պարտավոր է հիշել, որ անդրոգենների բնական տարիքային անբավարարությունը կարող է դեպրեսիայի, հոգնածության, սեռական դիսֆունկցիայի կամ ոսկրերի փխրունության պատճառ լինել։