Աբորտը միշտ նպատակի է ձգտում

Աբորտը միշտ նպատակի է ձգտում

Աբորտ կատարած կանանց մեծամասնությունը նախքան դրան դիմելը հրաշալի իմացել է բեղմնականխման մեթոդների մասին։ Յունգյան վերլուծաբան Էվա Պատիս Զոյան (կլինիկական հոգեբան, Յունգի ինստիտուտի դասախոս, Շվեյցարիա) կարծում է, որ անցանկալի հղիությունը երբեմն այնքան էլ անցանկալի չի լինում։ Նա խորն իմաստ է տեսնում հղիության ընդհատման մեջ այն առումով, որ այդ փորձառությունը քողազերծում է կնոջ իրական ես-ը։

Իրականում ինչո՞ւ են շատերն աբորտ անում

Հղիության արհեստական ընդհատման պատճառները հայտնի են բոլորին, դրանց շարքում գերիշխող է սոցիալական և հուզական կողմը, սակայն ուշադրություն չի դարձվում այն հանգամանքին, որ աբորտի դիմում են այն կանայք, ովքեր շատ լավ տեղյակ են բեղմնականխման մեթոդների մասին։ Այդ ինչ-որ առումով վկայում է, որ այլ պատճառների հետ մեկտեղ կա նաև նպատակ, որին կինը (հաճախ անգիտակցորեն) փորձում է հասնել։ Աբորտը կարող է նշանակել, որ երիտասարդ կինը ցանկանում է համոզվել ինքը կարո՞ղ է հղիանալ, թե՞ ոչ։

Ինչո՞ւ է այդ պահանջմունքն այնքան ուժեղ, որ ստիպում է փորձով ստուգել, իսկ դաշտանի առկայությունը և գինեկոլոգի եզրակացությունը բավական չե՞ն։ Էվա Պատիսը կարծում է, որ պատճառը երիտասարդ կանանց նվիրագործման ծեսերի բացակայությունն է, որ գոյություն է ունեցել անտիկ և միջնադարյան մշակույթում։ Բանականության մակարդակում կինը գիտի, որ կարող է երեխա ունենալ, սակայն նա ցանկանում է մարմնական, ֆիզիոլոգիական զգացումներ։ Հղիության և աբորտի արդյունքում կինը վերջնական պատասխան է ստանում՝ ես կարող եմ հղիանալ և ծնունդ տալ։

Երիտասարդ կանայք հաճախ հղիանում են նախքան բուհն ավարտելը և ավարտական աշխատանքը պաշտպանելը, երբ սուր երկընտրանքի առջև են կանգնած՝ պահպանե՞լ հղիությունը և մայրանալ, թե՞ աբորտ կատարել և զբաղվել կարիերայով։ Դիմելով աբորտի՝ նրանք ընտրում են աշխատանքը և ստեղծագործական ուղին, համենայն դեպս իրենց կյանքի փուլերից մեկում։

Աբորտը նաև փոխվելու համար առավելագույնս ողբերգական իրավիճակ ապրելու հնարավորություն է տալիս։ Շատերն իրենց հիվանդագին փորձությունների են ենթարկում, որպեսզի իրենց հասուն ու մեծ զգան։ Հազիվ թե մանկությունից դուրս գալու ավելի լավ միջոց գտնվի, քան իրենց մեջ ապրող մանուկին սպանելն է։ «Բազմաթիվ կանայք, ում հետ աշխատել եմ, ասում էին, որ արդյունքում հրաժեշտ են տվել նոր տիկնիկ ունենալու մասին մանկական պատկերացմանը։

Դա այդ ինֆանտիլ, մանկական պատկերացումից հրաժարվելու միակ միջոցն է։ Նրանք խոստովանում էին, որ աբորտն ազդել է իրենց աշխարհայացքի և աշխարհընկալման վրա․ ակներև են դառնում նրանց անհատականության այն կողմերը, որոնք նախկինում թաքնված էին։»,- ասում է Էվա Պատիսը։

Աբորտը փոխում է անձին և նրա կյանքը

Ինչո՞ւ այսօր, երբ ծննդաբերությունն ավելի անվտանգ է, բեղմնականխիչները՝ մատչելի, իսկ մայրերը չեն հրաժարվում կարիերայից անգամ մի քանի երեխա լույս աշխարհ բերելուց հետո, աբորտներն այնուամենայնիվ հաճախադեպ են։ Որովհետև ժամանակակից կնոջն անհրաժեշտ է առնվազն երկու նվիրագործում։

Ամբողջական նվիրագործում՝ ծննդաբերություն, որը կնոջը մայր է դարձնում, իսկ աբորտը՝ որպես մասնակի նվիրագործում, նրան թույլ է տալիս մուտք գործել նոր կյանք, լինել այն, ինչ կա․ չէ՞ որ սարսափելի է մերժել հնամենի ժամանակներից հասարակությանն ավանդված արժեքները, սեփական արարքով ատելությունն արտահայտել բոլոր մայրերին։

Նրանք, որոնք դիմել են աբորտի և այսօր քննադատվում են, տանջվում են մեղքի զգացումից։ Այնուամենայնիվ, կինը կյանքում առաջին անգամ ինքն իրեն այո է ասում։

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: