Առողջ կին, առողջ սերունդ․ կայացավ կանանց համար նախատեսված հատուկ հանդիպումը

Առողջ կին, առողջ սերունդ․ կայացավ կանանց համար նախատեսված հատուկ հանդիպումը

Երեկ՝ փետրվարի 8-ին, կայացավ կանանց համար նախատեսված հատուկ հանդիպումը։ Ջերմ և անկաշկանդ մթնոլորտը նպաստեցին, որպեսզի կանայք բարձրաձայնեն իրենց խնդիրները և տան մտահոգող հարցերը։

Օրեցօր կանանցից բազմաթիվ հարցեր ենք ստանում մեր ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով, որոնց հաճախ դժվար է լինում սպառիչ պատասխանել հավելյալ տեղեկությունների բացակայության և առցանց շփման հարուցած խնդիրների պատճառով, ուստի հատուկ կանանց համար հանդիպում կազմակերպելու միտք հղացավ։ Այն գալու և անձամբ բժշկին հարցերը տալու լավ առիթ էր և շարունակական բնույթ է կրելու․ հոգ չէ, եթե այս անգամ չկարողացաք մասնակցել։

Հանդիպման ընթացքում անդրադարձանք մի շարք կարևոր և կանանց մեծամասնությանը հետաքրքրող այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ ձվարանի կիստաներ, հորմոնային խանգարում (գիրացում, մազակալում), դաշտանային ցիկլի խանգարում, երեխայի սեռի պլանավորում, ցիտոմեգալովիրուս, վիժում, անցանկալի հղիություն, չզարգացող հղիություն, անպտղություն և այլն։ 

Հատուկ շնորհակալություն «Շունչ» յոգայի կենտրոնին հարմարավետ սրահը տրամադրելու համար և Արման Կարախանյանին լուսանկարելու համար։

views 8146
Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Այլ նյութեր

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը