Ինչ է պորտալարի փաթաթումը

Ինչ է պորտալարի փաթաթումը

Երբ պորտալարը փաթաթվում է պտղի պարանոցին, մայրն սկսում է անհանգստանալ՝ կարծելով, թե դա անպայմանորեն կհանգեցնի վատ հետևանքների: Այդպես է դա, թե ոչ՝ պարզենք միասին:

Ի՞նչ է պորտալարը

Պորտալարը կապող օղակ է պտղի և ընկերքի համար: Դրա միջոցով իրականցվում է մոր օրգանիզմի հետ փոխազդեցությունը: Հատկապես պետք է նշել պորտալարի կառուցվածքի առանձնահատկությունները, որոնք դրան օժտում են մի շարք եզակի հատկություններով: Նորմայում պորտալարով անցնում է երկու զարկերակ և մեկ երակ. դրանց միջոցով էլ տեղի է ունենում մոր օրգանիզմից պտղին փոխանցվող թթվածնի, սննդանյութերի տեղափոխումը և ածխաթթու գազի ու կենսագործունեության այլ նյութերի հետադարձ տեղափոխումը:

Հետաքրքիր է պորտալարի կառուցվածքը: Այն, շրջապատելով անոթները, կազմում է կապող հյուսվածք (Wharton's jelly): Դա ամուր դոնդողանման նյութ է, որը պաշտպանում է անոթները պատահական ճնշումներից, արգանդի պատին սեղմվելուց, ձգվելուց և պտտվելուց:

Նորմայում ներարգանդային պորտալարն ազատ տեղակայված է պտղի մոտ՝ առանց խանգարելու նրա շարժմանը: Փորձը, սակայն, ցույց է տվել, որ կախված պորտալարի երկարելուց կամ պտղի չափազանց ակտիվ լինելուց (ավելի հաճախ՝ չբացահայտված պատճառներով կարող է տեղի ունենալ պորտալարի փաթաթում: Մեծամասամբ այն փաթաթվում է երեխայի պարանոցին, հազվադեպ՝ վերջույթներին: 

Ո՞րն է պորտալարի փաթաթման վտանգը

Ինչո՞վ է պայմանավորված հղի կանանց վախն այս երևույթի հանդեպ: Միանգամից նշենք, որ այս երևույթի վտանգներն իրականում ավելի քիչ են, քան կարծում են շատերը: Բացի այդ, ժամանակակից մանկաբարձությունն այնքան զարգացած է, որ թույլ է տալիս խուսափել մի շարք բարդություններից և կանխել բասացական հետևանքները:

Պորտալարի փաթաթման դեպքում մեծանում է անոթների սեղմվելու վտանգը, եթե կա գերլարում, որն էլ կարող է հանգեցնել պտղի հիպոքսիայի կամ թթվածնային քաղցի զարգացման: Վտանգներն էլ ավելի մեծանում են ծննդաբերության ժամանակ, քանի որ երեխան գերլարված պորտալարով և նրանում սեղմված անոթներով տեղաշարժվում է ծննդաբերական ուղիներով: Հղիության ընթացքում պորտալարի փաթաթման հետևանքով հազվադեպ է առաջանում հիպոքսիա, քանի որ դրա յուրօրինակ կառուցվածքը, ինչպես արդեն նշվել է, նվազեցնում է հավանականությունը: Այդուհանդերձ բազմակի փաթաթումների դեպքում հնարավոր է դիտվեն ներարգանդային հիպոքսիայի զարգացման նշաններ:

Ինչպե՞ս է ախտորոշվում

Ներկայում պորտալարի փաթաթման ախտորոշման գլխավոր մեթոդը դոպլերագրաֆիայով ուլտրաձայնային հետազոտությունն է, որը թույլ է տալիս տեսնել պորտալարի հանգույցները, որոշել, թե քանի շրջան է այն փաթաթվել երեխայի պարանոցին, և կատարել դինամիկ մոնիթորինգ: Խնդիրն այն է, որ պտղի շարժունակությամբ պայմանավորված՝ պորտալարի փաթաթման իրավիճակները փոփոխվում են հղիության ընթացքում, այսինքն՝ այն կարող է անհետանալ կամ կրկին հայտնվել: Կանխատեսումների առումով ավելի կարևոր են հղիության վերջին ժամկետներում կատրավող ՈՒՁ հետազոտությունները: Այդ շրջանում պտղի ակտիվությունը ֆիզիոլոգիապես նվազում է, նաև ցածր է պորտալարի ինքնուրույն պտտումների հավանականությունը:

Ի՞նչ անել, եթե հայտնաբերվել է պորտալարի փաթաթում

Կարևոր է նշել, որ կինը չի կարող անմիջականորեն ազդել այս երևույթի վրա: Պորտալարի երկարությունը և հաստությունը որոշվում են գենետիկորեն և կապված չեն արտաքին գործոնների հետ: Չկան այնպիսի մեթոդներ կամ վարժություններ, որ կարող են նպաստել պորտալարի պտտմանը:

Կանանց մեծամասնությունը հաջողությամբ ծննդաբերում է, քանի որ պորտալարի երկարությունը նույնիսկ փաթաթման պարագայում բավական է, որ ծննդաբերական ուղիներով երեխայի անցման ժամանակ գերլարում տեղի չունենա, իսկ երբ երեխայի գլուխն արդեն երևում է, բժիշկը կարող է պարանոցն ազատել՝ հեռացնելով հանգույցները:

Այդուհանդերձ հնարավոր վտանգների մասին մոռանալ պետք չէ: Ինչպես ծննդաբերության բնականոն ընթացքում, այնպես էլ փաթաթված պորտալարի պարագայում մշտապես իրականցվում է պտղի սրտային մոնիթորինգ: Հիպոքսիայի զարգացման առաջին իսկ նշանների դեպքում որոշվում է դիմել կեսարյան հատման եղանակին: Եթե հղիության ընթացքում ախտորոշվել է պորտալարի բազմակի փաթաթում, և վտանգները մեծանում են, հնարավոր է պլանային վիրահատություն կատարելու որոշում կայացվի: Ցանկացած դեպքում պահանջվում է անհատական մոտեցում, բայց չմոռանանք, որ կանանց մեծամասնությունն ինքնուրույն է ծննդաբերում և առանց որևէ խնդրի կամ հետևանքի:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար