Հնարավո՞ր է առանց բժշկի այցելելու ստուգել կուսաթաղանթի վիճակը, ինչպե՞ս են վերականգնում կուսաթաղանթը

Հնարավո՞ր է առանց բժշկի այցելելու ստուգել կուսաթաղանթի վիճակը, ինչպե՞ս են վերականգնում կուսաթաղանթը

Ի՞նչ է կուսաթաղանթը

Կուսաթաղանթը մի բարակ թաղանթ է, որ տեղակայված է հեշտոցի մուտքի շրջանում՝ 2-4 սմ խորությամբ:

Կուսաթաղանթը մեկ կամ մի քանի անցք ունի իր վրա, ինչը հնարավորություն է տալիս, որ դաշտանային արտադրությունը հեռանա օրգանիզմից: Սովորաբար անցքն այնքան մեծ է, որ հնարավոր է տամպոնը տեղադրել առանց վնասելու այն:

Արդյո՞ք միշտ է կուսազրկումն ուղեկցվում արյունահոսությամբ

Ոչ, ոչ միշտ: Սխալ է կնոջ կուսության մասին դատել ըստ արյան առկայության: Երբեմն արյունն ի հայտ է գալիս առաջին սեռական հաաբերությունից րոպեներ կամ ժամեր անց, իսկ երբեմն էլ առհասարակ չի նկատվում:

Հնարավո՞ր է ինքնուրույն տեսնել կամ շոշափել կուսաթաղանթը

Չնայած որ կուսաթաղանթն այնքան էլ խորը տեղակայված չէ, անհնար է ինքնուրույն զննելը: Խորհուրդ չի տրվում նաև մատներով շոշափել այն, քանի որ այդ ընթացքում հնարավոր է պատահմամբ վնասել այն կամ վարակ հարուցել:

Հնարավո՞ր է առանց բժշկի այցելելու ստուգել կուսաթաղանթի վիճակը

Ոչ մի աղջիկ չի կարող ինքնուրույն պարզել, թե ինչ վիճակում է իր կուսաթաղանթը: Այն կարող է մի փոքր պատռված լինել նույնիսկ եթե սեռական հարաբերություն չի եղել, կամ էլ կարող է պահպանել իր ամբողջականությունը նույնիսկ սեռական հարաբերությունից հետո: Կուսաթաղանթի վիճակը կարող է պարզել միայն գինեկոլոգը հատուկ զննմամբ:

Հնարավո՞ր է վերականգնել կուսաթաղանթը

Այո, հնարավոր է: Բժշկության մեջ այդ միջամտությունը կոչվում է հիմենապլաստիկա:

Ո՞վ է հիմենապլաստիկայի դիմում

Հաճախ հիմենապլաստիկայի են դիմում սոցիալական և կրոնական պատճառներով: Որոշ մշակույթներում կինը կարող է լրջագույն խնդիրներ ունենալ, եթե ամուսնական առաջին գիշերվա ընթացքում ամուսինը պարզի, կույս չլինելու հանգամանքը: Ընդ որում՝ այդ դեպքում միգուցե ոչ ոք ուշադրություն չդարձնի, թե ինչ հանգամանքներում է վնասվել կուսաթաղանթը (հնարավոր է, որ աղջիկն իսկապես կույս է, և կուսաթաղանթը վնասվել է մեխանիկական պատճառներով կամ վնասվածք ստանալուց հետո): Այսպիսի դեպքերում կուսաթաղանթի վերականգնումն ավելին է, քան պարզապես միջամտություն:

Հիմենապլաստիկայի են դիմում նաև այն աղջիկներո, ովքեր անցյալում սխալվել են և ցանկանում են ուղղել սխալը: Ոմանք էլ բռնաբարության զոհ են եղել: Պատահում են դեպքեր, երբ կուսաթաղանթի վերականգնման են դիմում արդեն իսկ ամուսնացած և ծննդաբերած կանայք, ովքեր ցանկանում են նոր երանգ հաղորդել իրենց սեռական կյանքին:

Ո՞ր դեպքերում է հակացուցված հիմենապլաստիկան

Կուսաթաղանթի վերականգնման հարցում բացարձակ հակացուցումներ չկան: Այնուամենայնիվ միջամտությունից առաջ որոշ հետազոտություններ անցնելու անհրաժեշտություն կլինի (օրինակ քսուքի հետազոտություն): Եթե քսուքի հետազոտությամբ հեշտոցի բորբոքում հայտնաբերվի, ապա վերականգնումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև որ բորբոքումն բուժվի:

Ինչպե՞ս են վերականգնում կուսաթաղանթը

Կուսաթաղանթի վերականգնման մի քանի տեսակ կա:

Կուսաթաղանթի  կարճաժամկետ վերականգնում

Եթե կուսաթաղանթի վերականգնումը հրատապ է (օրինակ, արդեն պլանավորված է սեռ. հարաբերության օրը), ապա թաղանթը վերականգնվում է հատուկ բարակ բժշկական թելով, տվյալ միջամտության մաքսիմալ արդյունքը պահպանվում է 7 օր: Սեռական զուգընկերն այն նույն զգացողություններն է ունենում, ինչ կունենար կույս աղջկա պարագայում: Հարաբերության ընթացքում արյուն է նկատվում։

Այս միջամտության առավելությունները

Մատչելի է, տևում է 20-30 րոպե, գրեթե չունի բարդություններ։

Թերությունները

Արդյունքը պահպանվում է առավելագույնը 1 շաբաթ (1 շաբաթ անց թելերը ներծծվում են), զննման ընթացքում գինեկոլոգը կհասկանա, որ միջամտություն է կատարվել:

Երկարաժամկետ հիմենապլաստիկա

Այս միջամտությունն ավելի շատ ժամանակ և ջանք է պահանջում գինեկոլոգից, սակայն արդյունքը գոհացուցիչ է լինում: Փաստացիորեն նոր կուսաթաղանթ է ձևավորվում, որն շատ դժվար է տարբերել բնականից:

Այս միջամտության առավելությունները

Եթե կինը չի ապրում սեռական կյանքով, ապա արդյունքը կպահպանվի անժամկետ, «նոր» կուսաթաղանթը 3-4 շաբաթ անց ոչինչով չի տարբերվի «իսկականից», և անգամ փորձառու գինեկոլոգը գլխի չի ընկնի, որ միջամտություն է կատարվել:

Թերությունները

Տևում է մոտ 30-40 րոպե, վիրահատական միջամտություն է ներերակային կամ տեղային անզգայացման տակ, միջամտությունից հետո վերականգնումը տևում է մոտ 4 շաբաթ, հնարավոր է, որ սեռական ակտի ժամանակ ուժգին ցավ զգացվի կամ առատ արյուն նկատվի:

Արդյո՞ք սեռական զուգընկերը տարբերություն կզգա

Անկախ կուսաթաղանթի վերականգնման մեթոդից սեռական զուգընկերը չի կարող տարբերություն զգալ։

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում