Ցավ հղիության ընթացքում. ինչի՞ մասին է վկայում

25.02.2014118564

Թեստի վրա երկար ժամանակ սպասված երկու գծիկ նկատելով` ամեն կին տարաբնույթ զգացողություններ է ունենում: Այդ անբացատրելի, անսովոր մի ցնծություն է, բայց միաժամանակ իր հետ բերում է տագնապ ու պատասխանատվություն աճող նոր կյանքի համար: Հղիության հենց առաջին օրերից կինն սկսում է արձագանքել իր օրգանիզմի բոլոր ազդակներին` փորձելով ոչինչ բաց չթողնել: Դա վերաբերում է նախ և առաջ ցավին, որի մասին ապագա մայրերը շատ բան պետք է իմանան, որպեսզի ճիշտ ժամանակին բժշկի օգնությանը դիմեն:

Կարդացեք՝ Կրծքի ցավը հղիության ընթացքում

Բարեբախտաբար հղիության ընթացքում ի հայտ եկող ոչ բոլոր ցավերն են անպայմանորեն վկայում ինչ-որ ախտաբանական գործընթացի մասին, դրանց մեծ մասն օրգանիզմի բնականոն փոփոխություններով է պայմանավորված: Թե ցավային ինչպիսի զգացողություններով կարող է ուղեկցվել հղիությունը և հատկապես ինչը պետք է ապագա մայրիկին անհանգստանալու տեղիք տա, կպատմենք հիմա:

Կարդացեք՝ Ոտքերի ցավը հղիության ընթացքում

Ցավ որովայնում

Որովայնի շրջանի ցավը հղիության թե՛ վաղ, թե՛ ուշ շրջանում կանանց ամենատարածված գանգատն է, և պատահական չէ, քանզի այն կարող է պայմանավորված լինել պատճառների մի ամբողջ շարքով։

Կարդացեք՝ Որովայնի ցավը հղիության ընթացքում

Հղիության ընդհատման սպառնալիք կամ սկսվող վիժում: Այս դեպքում ցավը նման է ծննդաբերական ճիգերի կամ դաշտանի ժամանակ զգացվող ձգմանը, հաճախ է ուղեկցվում սեռական օրգաններից դիտվող գույնով և արտահայտվածության աստիճանով տարբեր բնույթի արյունային արտադրությամբ: Բայց եթե հղիության վաղ շրջանում որովայնի ցավն անտանելի է, ուղեկցվում է ուշագնացությամբ և փսխումով, ապա կարելի է կասկածել արտարգանդային հղիության ժամանակ դիտվող արգանդափողի պատռում:

Կարդացեք՝ Մեջքի ցավը հղիության ընթացքում

Ստամոքսաղիքային ուղու գործառույթի խանգարում, որն առաջանում է հորմոնային ֆիզիոլոգիական տեղաշարժերի և աճող արգանդի կողմից հարակից օրգանների ճնշման պատճառով:

Որովայնի ստորին հատվածներում սաստիկ, ծակող բնույթի ցավը կարող է մարսողական համակարգի օրգանների սպազմի, կոլիտի սրացման կամ աղիների դիսբիոզի (դիսբակտերիոզի) մասին վկայել: Ծանրության զգացումը հաճախ ցածրորակ, ոչ այնքան թարմ մթերքից պատրաստված կերակուրի օգտագործման հետևանք է, վքնածությունը լինում է որոշ սննդամթերքներից (խնձոր, ծովակաղամբ, կաթ և այլն): Որովայնի վերին հատվածների և թուլակողերի ցավերը կարող են պայմանավորված լինել լեղապարկի, լեղուղիների և ստամոքսի խնդիրներով:

Կարդացեք՝ Երիկամների ցավը հղիության ընթացքում

Որովայնի ցավը կարող է վկայել նաև սուր վիճակի մասին, որն անհետաձգելի բժշկական միջամտություն են պահանջում՝  որդանման ելունի, լեղապարկի, ենթաստամոքսագեղձի սուր բորբոքում, աղիքային անանցանելիություն: