5 միֆ բեղմնավորման մասին

24.10.20194123

Լուսնային օրացույցներ, մաղադանոսի կոմպրեսներ, անկողնու տակ կացին պահել և այլն, մի կողմ դնենք հղիանալն արագացնող բոլոր այդ ժողովրդական ձևերն ու խոսենք այն միֆերի մասին, որոնց հավատում են անգամ առաջադեմ ապագա ծնողները։

1. Եթե չի հաջողվել հղիանալ կես տարում, ուրեմն խնդիրներ կան

Անպտղությունն ախտորոշվում է, եթե մեկ ամբողջ տարի չի հաջողվել հղիանալ կանոնավոր սեռական կյանքի պարագայում։ Այպես որ մի անհանգստացեք, քանի որ կենտրոնանալով հղիանալու վրա, հաճախ սեքսը ձանձրալի է դառնում։

2. Հնարավոր է պլանավորել երեխայի սեռը

Հիշենք կենսաբանության դասերը․ բոլոր ձվաբջիջները կրում են X քրոմոսոմ, իսկ սերմնաբջիջների կեսը՝ X, մյուս կեսն էլ՝ Y։ Եթե X քրոմոսոմ է միանում ձվաբջջի քրոմոսոմին, ձևավորվում է աղջիկ (XX), իսկ եթե Y քրոմոսոմ՝ տղա (XY)։ Ոչ ճապոնական օրացույցները, ոչ էլ հատուկ դիետաներն արագիլին չեն ստիպի պատվերով աշխատել։

Մի հիպոթեզ կա, որ սերմնաբջջի արագությունը կախված է կոնկրետ տեսակի քրոմոսոմ կրելուց։ Իբրև թե Y-ն արագ են շարժվում, իսկ X-երը երկար են ապրում։ Ըստ այդմ՝ եթե բեղմնավորումը կատարվել է ձվազատման օրը, ապա տղա կծնվի, իսկ եթե ձվազատումից օրեր անց՝ աղջիկ։ Այդ ամենը միայն ենթադրություններ են, ապացուցողական հիմք չունեն։

3. Պետք է ծննդաբերել մինչև 35 տարեկանը

Իրականում 35 տարեկանում հղիությունն ավելի քիչ է տարբերվում 25 տարեկանից, քան կարծում են։ Ասում են, որ կրկնակի դժվար է այդ տարիքում ծննդաբերելը։ Այդպես չէ։ Քրոմոսոմային մուտացիաների ռիսկը նույնպես չափազանցված է։ Անգամ 45 տարեկանում առողջ երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը բարձր է։

Բացի այդ, եթե 35 տարեկան եք, չի նշանակում, որ հղիությունն ու ծննդաբերությունը դժվար են ընթանալու, ամեն բան ավելի շատ կախված է ոչ թե թվերից, այլ ապրելակերպից ու առողջական ընդհանուր վիճակից։

4. Եթե չի հաջողվում հղիանալ, ապա մեղավորը կինն է

Շատ հաճախ չհղիանաու պատճառը թաքնված է լինում տղամարդու օրգանիզմում, բազմաթիվ դեպքերում էլ երկուսն էլ խնդիր են ունենում, իսկ երբեմն էլ խնդիրը բոլորովին չի բացահայտվում։

5. Սեքսից հետո ոտքերը վեր պահելն օգնում է, որ սերմնաբջիջը հասնի նպատակակետին

Անիմաստ է այդպես անելը, որովհետև սերմնաբջիջներն ինքնուրույն էլ կարողանում են հաղթահարել ձգողականության ուժն ու հասնել ձվաբջջին։