Լաբիոպլաստիկա (սեռական շուրթերի պլաստիկ վիրահատություն)

Լաբիոպլաստիկա (սեռական շուրթերի պլաստիկ վիրահատություն)

Լաբիոպլաստիկան սեռական շուրթերի և հեշտոցամուտքի հարակից հյուսվածքների ճիշտ ձևի վերականգնմանն ուղղված պլաստիկ վիրահատություն է։ 

Տեսակները

  • Լազերային 
  • Վիրաբուժական 

Նշված երկու տեխնիկաներն էլ ունեն իրենց առավելությունները։ Լազերն ապահովում է կտրվածքի ճշգրտությունը և արագ ապաքինումը։ Վիրաբուժական տեխնիկան նվազեցնում է հետևանքները, թույլ է տալիս առավելագույն արդյունքի հասնել, նկատելի հետքեր չի թողնում հետագայում։

Ցուցումները

  • Սեռական շուրթերի անհամաչափություն։ 
  • Սեռական շուրթերի երկարում և անհամաչափություն։ 
  • Սովորականից մեծ սեռական շուրթեր։ 
  • Սեռական շուրթերի կախվածություն՝ տարիքով պայմանավորված։ 

Հակացուցումները

  • Սեռական շուրթերի բորբոքում։ 
  • Վեներական հիվանդություններ։ 
  • Հղիություն։ 

Վիրահատությունը խորհուրդ է տրվում իրականացնել դաշտանի ավարտից հետո։ Նախքան վիրահատությունը հարկավոր է գինեկոլոգիական խորհրդատվություն անցնել և մի շարք հետազոտություներ կատարել, որոնք կնշի բժիշկը։ Վիրահատությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացմամբ, ապահով է, անվնաս և արագ (30ր)։

Հնարավոր է կյանքի բնականոն ռիթմին անցել 1-2 օր անց, իսկ այտուցվածությունն ու հնարավոր ցավն անհետանում են 7-10 օր անց, կտրվածքը լիովին ապաքինվում է 4 շաբաթ անց, իսկ վերջնական տեսքը երևում է 2,5-3 ամիս անց։ Սեքսը՝ 6 շաբաթ անց, եթե չկան բարդություններ։

Խորհուրդներ հետվիրահատական շրջանի համար

  • Վիրահատությունից անմիջապես հետո նշանակվում է անտիբիոտիկաթերապիա։
  • Առաջին օրերին հնարավոր է, որ այտուցվածություն նկատվի, շարժվելիս ցավա, արյունազեղումներ լինեն։ 
  • Պետք է նեղ ներքնաշոր չկրել, երկարատև նստած չմնալ և խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից։ 
  • Ցանկալի է ալկոհոլ չընդունել և ջերմային պրոցեդուրաներ չկատարել։ 

Մի դեպք իմ պրակտիկայից

Խորհրդատվության են դիմում ամուսիններ, որոնք ունեին մեկ երեխա։ Զույգը գանգատվում էր սեռական կյանքի որակի վատացումից՝ նշելով, որ հարաբերությունների սկզբում ամեն բան լավ է եղել։

Կինը նշում էր, որ ի սկզբանե սեռական շուրթերի անհամաչափություն է ունեցել և միշտ կոմպլեքսավորվել է այդ հանգամանքից։ Ամուսինը նշում էր, որ ներկայում լիբիդոյի բացակայություն և սեռական թուլություն ունի, և այդ բացատրում էր հենց սեռական շուրթերի անհամաչափությամբ՝ խնդրի լուծումը տեսնելով լաբիոպլաստիկայի մեջ։

Չնայած սեռական կյանքի որակի վատացումն իրականում հոգեբանական աղբյուրներ ուներ, բայց ամուսիններն այնուամենայնիվ որոշեցին կատարել միջամտությունը։

Ամիսներ անց ստուգիչ խորհրդատվության ընթացքում մեծ ոգևորությամբ նշում էին, որ իրենց խնդրի լուծման հարցում մեծ դեր խաղացել է հենց պլաստիկ միջամտությունը՝ նպաստելով կնոջ ինքնավստահության բարձրացմանն ու ամուսնու սեռական ցանկության վերականգնմանը։ 

 

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում