Երկրորդ սկրինինգ. հղիության 2-րդ եռամսյակ` 16-20-րդ շաբաթ (մաս II)

Երկրորդ սկրինինգ. հղիության 2-րդ եռամսյակ` 16-20-րդ շաբաթ (մաս II)

Կարդացեք՝ Երկրորդ սկրինինգ․ հղիության 2-րդ եռամսյակ՝ 16-20-րդ շաբաթ․ մաս I

Ընկերք, պորտալար, պտղաջուր։ Ընկերքը հաճախ տեղակայվում է արգանդի հետին պատի վրա, ինչն ամենահաջող տարբերակն է համարվում, քանի որ արգանդի այդ հատվածում արյան մատակարարումն ամենալավն է կատարվում։ Հատակին մոտ շրջանում նույնպես արյան մատակարարումը լավ է։

Պատահում է, որ ընկերքը տեղակայվում է արգանդի առջևի պատի վրա, ինչը պաթոլոգիա չէ, բայց այդ հատվածը երեխայի աճին զուգընթաց ձգվում է և մեծանում է ընկերքի վաղաժամ շերտազատման հավանականությունը։

Այդ հանգամանքի իմցությունը կարևոր է ծննդալուծման մեթոդի ընտրության հարցում (դիմե՞լ կեսարյան հատման, թե՞ ոչ և ի՞նչ բարդություններ կարող են ի հայտ գալ ծննդաբերության ընթացքում)։

Կարդացեք՝ Ընկերքի առաջադրություն

Ընկերքի հաստությունը չափում են հղիության 20-րդ շաբաթից հետո, որպեսզի ավելի ինֆորմատիվ լինի, իսկ նախքան այդ ժամկետը նշում են միայն նրա կառուցվածքը՝ համասեռ կամ անհամասեռ։

Հղիության 16-րդ շաբաթից մինչև 27-30-րդ շաբաթն ընկերքի կառուցվածքը պետք է անփոփոխ, համասեռ լինի։

Հղիության 30-րդ շաբաթից հետո ընկերքի փոփոխություններ են դիտվում, այն ծերանում է և որպես հետևանք՝ դառնում անհամասեռ։ Ուշ ժամկետում այդ բնական երևույթ է և հավելյալ հետազոտություններ ու բուժում չի պահանջում։

Կարդացեք՝ Ընկերքի հասութնության աստիճանները

Նորմայում մինչև 30-րդ շաբաթն ընկերքի հասունության աստիճանը «զրոյական» է։

Պտղաջրի քանակը։ Պտղաջրի քանակը որոշելու համար դիագնոստը հաշվում է ամնիոտիկ հեղուկի ինդեքսը։

Նորմայից ցածր ցուցանիշը վկայում է սակավաջրության, իսկ բարձր ցուցանիշը՝ գերջրության մասին։

Մոր և երեխայի օրգանիզմում ինֆեկցիաների, գեստոզի և շաքարային դիաբետի բացակայության, ինչպես նաև երեխայի բնականոն զարգացման դեպքում մտահոգվելու պատճառ չկա։ Ամենայն հավանականությամբ այդ տվյալ հղիության ընթացքի առանձնահատկությունն է։

Նորմայում պորտալարն ունենում է երեք անոթ՝ երկու զարկերակ և մեկ երակ։ Զարկերակներից մեկի բացակայությունը կարող է հանգեցնել պտղի զարգացման տարաբնույթ պաթոլոգիաների՝ սրտի արատ, հիպոքսիա, միզասեռական կամ կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խանգարում և այլն։

Կարդացեք՝  Պորտալարի միակ զարկերակ

Հղիության բնականոն ընթացքի դեպքում, երբ բացակայող զարկերակի աշխատանքը փոխհատուցվում է ունեցածով, կարելի է խոսել հետևյալ երևույթների մասին՝

  • քրոմոսոմային պատոլոգիայի բացակայություն, 
  • պտղի բնականոն զարգացում՝ ըստ ՈւՁՀ-ի, 
  • պտղի սրտի կառուցվածքի դեֆեկտների բացակայություն, 
  • ընկերքում արյան հոսքի բնականոնություն։

«Պորտալարի միակ զարկերակ» ախտորոշմամբ ծնված երեխաները երբեմն թեթևաքաշ են լինում, հնարավոր է, որ հաճախ հիվանդանան։ 

Երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում հարկավոր է հետևել նրա օրգանիզմի փոփոխություններին, իսկ մեկ տարեկան դառնալուց հետո խիստ ուշադրություն դարձնել նրա առողջությանը՝ կազմակերպելով ճիշտ, հավասարակշռված սնուցումը, վիտամինների և հանքանյութերի ընդունումը, կատարել իմունիտետն ամրացնող պրոցեդուրաներ, որոնք կկարգավորեն երեխայի օրգանիզմը։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: