Կրծքագեղձի քաղցկեղ

Կրծքագեղձի քաղցկեղ

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է: Այն շատ արագ է զարգանում, կարող է տարածվել այլ օրգաններ (առաջացնել մետաստազներ) և ախտահարել ավշահանգույցները:

Քաղցկեղի նշանները.

  • կրծքագեղձում հանգույցների ուռածություն, կոշտացում, 
  • կրծքագեղձի ձևի կամ ուրվագծի փոփոխություն, 
  • կրծքի ցավ կամ անհարմարության զգացում, 
  • կրծքի մաշկի կնճռոտում կամ ներքաշում, 
  • կրծքի մաշկի թեփոտում, 
  • արտադրություն կրծքագեղձից, 
  • պտուկի ներքաշում, 
  • պտուկի շրջանում ուռածություն, կոշտացում, 
  • անութափոսի հատվածում ուռածություն, կոշտացում, գոյացության առաջացում, 
  • մետաստազների (երկրորդային ուռուցք) առաջացման նշաններ, հազ և արյան թքում, ցավ ոսկրերում, պաթոլոգիական կոտրվածքներ, դեղնուկ, նյարդաբանական ախտանիշներ՝ գլխացավ, շարժման կոորդինացման խանգարում, ջղաձգումներ: 
  • ուռուցքային ինտոքսիկացիայի (ինքնաթունահարության) ոչ բնորոշ ախտանշաններ՝ սակավարյունություն (անեմիա), բարձր ԷՆԱ, ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն, արագ հոգնածություն, քաշի կորուստ:

Ըստ ուռուցքի աճի ձևի տարբերում են կրծքագեղձի քաղցկեղի հանգուցավոր և դիֆուզ տեսակներ: Ըստ օնկոլոգիական պրոցեսի զարգացման և ուռուցքի չափերի տարբերում են քաղցկեղի հետևյալ փուլերը.

1 փուլ – ուռուցքը փոքր է (մինչև 2 սմ), անութային ավշահանգույցներում մետաստատիկ ախտահարումները բացակայում են: Այս փուլում բուժման և գոյատևման կանխատեսումներն ամենաբարենպաստն են:

2 փուլ- ուռուցքը մեծ չէ, հնարավոր են մետաստազներ: Բուժման ու գոյատևման կանխատեսումները բարենպաստ են:

3 փուլ – ուռուցքի չափերը գերազանցում են 5 սմ, առկա են մետաստազներ ավշահանգույցներում: 4 փուլ – ուռուցքի չափը տարբեր է, իսկ մետաստազները հանդիպում են այլ օրգաններում՝ լյարդ, թոք, ոսկրեր, գլխուղեղ և այլն:

Պատճառները.

  • հորմոնային գործոններ (հորմոնային հավասարակշռության խախտում, դաշտանի վաղ սկիզբ, ուշացած կլիմաքս, անպտղություն, լակտացիայի բացակայություն), 
  • տարիք (կրծքի քաղցկեղի առաջացման վտանգն աճում է տարիքի հետ), 
  • գենետիկական գործոններ (կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է, եթե տոհմում եղել են քաղցկեղով հիվանդացության դեպքեր), 
  • կաթնագեղձի բարորակ հիվանդություններ (ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիա, կիստա), 
  • այլ գործոններ (գիրացում, վատ էկոլոգիա, ճառագայթման բարձր մակարդակ, կաթնագեղձի բորբոքային հիվանդություններ):

Կարդացեք՝ Առաջնային անպտղություն

                  Արգանդային անպտղություն

Ախտորոշումը

Կուրծքը շոշափելիս կինն ինքը կարող է հայտնաբերել ուռուցք: Ախտորոշման հստակեցման համար կատարվում է մամոգրաֆիա, կրծքի ուլտրաձայնային հետազոտություն, օնկոմարկերների որոշում, բիոպսիա՝ հիստոլոգիական անալիզով, իմունահիստաքիմիական անալիզ՝ հրմոնների հանդեպ ուռուցքի զգայունությունը ստուգելու համար, դուկտոգրաֆիա (ծորանների ստուգում), հնարավոր մետաստազների բացահայտում՝ ՈՒՁ և ՀՇ քննությամբ:

Բուժումը

Կրծքի քաղցկեղի բուժումը վիրահատական է՝ կատարվում է ուռուցքի հեռացում (կրծքի մասնահատում՝ անութային հանգույցներով, կրծքագեղձի ամբողջական հեռացում ճարպաբջջանքով և անութային ավշահանգույցներով, կրծքի ամբողջական հեռացում՝ կրծքային մկաններով, անոթներով և կողոսկրերով): Բուժման նպատակներով կիրառվում է նաև քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հորմոնաթերապիա: Ուռուցքի ոչ ժամանակին հայտնաբերումը և բուժման հետաձգումը հանգեցնում է՝

  • օնկոլոգիական պրոցեսի շարունակական զարգացման (ուռուցքի չափերի մեծացում, հարակից հյուսվածքներում դրա գերաճում), 
  • մետաստատիկ ախտահարումների առաջացման (ուռուցքի տարածում այլ օրգան-համակարգեր), 
  • ուռուցքից արյունահոսության, 
  • ուռուցքի և հարակից հյուսվածքների բորբոքման:

Քաղցկեղի կանխարգելման նկատառումներով անհրաժեշտ է ժամանակին և ամբողջապես բուժել հորմոնային խանգարումները, ժամանակին հայտնաբերել և բուժել կաթնագեղձի բարորակ հիվանդությունները, կանոնավոր այցելել գինեկոլոգի:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում