Ատրոֆիկ վագինիտ

Ատրոֆիկ վագինիտ

Ատրոֆիկ վագինիտն ախտանշանների համալիր է, պայմանավորված է էստրոգենների մակարդակի զգալի նվազմամբ, ինչը հանգեցնում է հեշտոցի բազմաշերտ հարթ էպիթելի բարակմանը, չորության, քորի և բորբոքային կրկնվող ռեակցիայի։ Հիվանդությունը բնորոշ է մեծահասակ և արհեստական մենոպաուզա ունեցող կանանց։ Ի հայտ է գալիս բնական կամ արհեստական մենոպաուզայից 5-6 տարի անց։

Կանխարգելումը

Կանխարգելման միակ մեթոդը հորմոնային փոխարինիչ թերապիան է։

Դասակարգումը

Առանձնացվում է ատրոֆիկ վագինիտի երկու ձև՝ պոստմենոպաուզալ և կապված արհեստական մենոպաուզայի հետ։

Առաջացումը

Ատրոֆիկ վագինիտի հիմնական պատճառը արհեստական մենոպաուզայի ֆոնին առաջացած հիպոէստրոգենիան է, կամ էլ պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր ֆիզիոլոգիական ծերացմամբ։

Կլինիկական պատկերը

Դիտվում են հիպոէստրոգենիայի կլինիկական տեղային դրսևորումներ հեշտոցում՝ չորություն, քոր, այրոց և այլն, հեշտոցի միկրոբիոցենոզի փոփոխություններ, որոնք բնորոշ են պոստմենոպաուզալ շրջանին, հանգեցնում են ոչ բնորոշ կոլպիտների կրկնման։

Ախտորոշումը

Ատրոֆիկ վագինիտի ախտորոշումն իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում։ Հիմնված է հիվանդության պատմության, զննման, կոլպոսկոպիայի, կոլպոցիտոլոգիայի, հեշտոցի pH-ի որոշման, միկրոբիոլոգիական հետազոտության և հեշտոցի առողջության ինդեքսի որոշման տվյալների վրա։

Բուժումը

Թերապիայի նպատակը բազմաշերտ հարթ էպիթելի վերականգնումն է և վագինիտի ախտադարձի հավանականության նվազեցումը։ Ատրոֆիկ վագինիտը բուժում են միայն ամբուլատոր պայմաններում։

Ոչ դեղորայքային բուժում

Ոչ դեղորայքային մեթոդներ դեռևս մշակված չեն։

Դեղորայքային բուժում

Ատրոֆիկ վագինիտի բուժման միակ մեթոդը հորմոնային փոխարինիչ թերապիան է՝ տեղային կամ համակարգային ազդեցությամբ։

Տեղեկություն հիվանդի համար

Ատրոֆիկ վագինիտը պոստմենոպաուզալ շրջանի դրսևորումներից մեկն է։ Ժամանակին ստացած գինեկոլոգիական խորհրդատվությունը և հորմոնային փոխարինիչ թերապիայի նշանակումը թույլ են տալիս ոչ միայն խուսափել միզասեռական համակարգի փոփոխություններից, այլև նվազեցնել սրտանոթային հիվանդությունների և օստեոպորոզի առաջացման հավանականությունը։

Կարդացեք՝ Օստեոպորոզը և կլիմաքսը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում