Աղբյուրը՝ babyplan.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Կանդիդոզը տղամարդկանց դեպքում

12.05.201519419

Կանդիդոզը սնկային վարակ է, որն ունենում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Կանդիդոզի հարուցիչ սունկը կանդիդն է (candida albicans), որը կա նույնիսկ առողջ մարդկանց մաշկի վրա և լորձաթաղանթներում,  սակայն երբ նրա քանակն աճում է՝ գերազանցելով ընդունված սահմանը, ի հայտ գալիս սնկային հիվանդություն:

Կանդիդոզի ախտանշանները

Հիմնական ախտանշանն այրոցի զգացողությունն է ու քորը սեռական օրգանների հատվածում, ինչպես նաև կարմրությունը ազդրերի, հետույքի շրջանում: Որոշ դեպքերում կարող են ի հայտ գալ նաև այլ ախտանշաններ կամ էլ հիվանդությունը կարող է անցնել առանց որևէ ախտանշանի: Այդ պատճառով էլ կանդիդոզի ախտորոշումը (առավել ևս ինքնաախտորոշումը) դժվար է:

Կանդիդոզը և բեղմնավորման հավանականությունը

Կանդիդոզը տղամարդու բեղմնավորման կարողության վրա անմիջական ազդեցություն չի ունենում: Այն հայտնաբերվում է սպերմագրամայում, սակայն սերմնահեղուկի որակի վրա չի ազդում: Այնուամենայնիվ, եթե հիվանդության պատճառով սեռական ակտի ժամանակ ցավ և անհարմարության առաջանա, տղամարդու սեռական ցանկությունը, ակտերի քանակը և հետևաբար բեղմնավորման հավանականությունը կնվազի: Հիվանդության քրոնիկական ծանր դեպքերի ժամանակ տղամարդը կարող է առհասարակ հրաժարվել սեռական հարաբերությունից:

Կանդիդոզի բուժումը չպետք է սահմանափակվի միայն հակասնկային միջոցների ընդունմամբ: Կանդիդոզը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի ազդանշանն առ այն, որ ինչ-որ տեղ խանգարում է առաջացել: Ինչպես արդեն նշվել էր, կանդիդոզի սունկը նաև առողջ մարդու օրգանիզմում է հայտնաբերվում, և միայն թույլ իմունիտետի դեպքում է այն անվերահսկելի քանակությամբ բազմանում: Այսինքն՝ տարատեսակ պատճառներով օրգանիզմը հրաժարվում է սնկային վարակի դեմ պայքարելուց, այդ պատճառով կանդիդոզի բուժման հենց սկզբից անհրաժեշտ է պարտադիր բարելավել իմունային համակարգի աշխատանքը:

Ինպե՞ս կարելի է արագ ազատվել կանդիդոզից

Կանդիդոզից ազատվելու համար հետևեք բժշկի հրահանգներին, ինչպես նաև հաշվի առեք հետևյալ խորհուրդները։

  • Պահպանեք առողջ սննդակարգ: Կանդիդը «սիրում է» քաղցրավենիք և ալկոհոլ, այնպես որ՝ դրանցից լավ կլինի հրաժարվել: 
  • Իմունիտետի բարձրացման համար կարևոր դեր ունեն ակտիվ ապրելակերպն ու սպորտը, ընդ որում՝ այն մարմնամարզիկները, ովքեր մկանային զանգվածի ավելացման համար չարաշահում են անաբոլիկների ընդունումը, ստիպված կլինեն հրաժարվել դրանից, քանի որ կանդիդը դա նույնպես սիրում է: 
  • Պետք է հիշել ներքնշորի ազատ և հարմարավետ լինելու մասին, տաբատները նույնպես պետք է չլինեն ճնշող, պետք է խուսափել սինթետիկ նյութերից: Թույլ տվեք օրգանիզմին շնչել: 
  • Թե՛ տղամարդու և թե՛ կնոջ ներքնազգեստը ցածր ջերմաստիճանով լվանալիս սնկերը չեն ոչնչանում: Որպեսզի կրկնակի վարակում տեղի չունենա, անհրաժեշտ է ներքնազգեստը լվանալ բարձր ջերմաստիճանով և ապահովության համար արդուկել: Բացի այդ, կան լվացքի համար նախատեսված հատուկ ախտահանիչ միջոցներ:

Հիշեք, որ կանդիդոզը ախտանշան է, իսկ բուժել անհրաժեշտ է ոչ թե ախտանշանը, այլ պատճառը: Այդ դեպքում միայն տհաճ կանդիդոզից ազատվելը կլինի արագ, հուսալի և արդյունավետ: