Սերմնաբջիջների «կյանքը և մահը»

Սերմնաբջիջների «կյանքը և մահը»

Սերմնաբջիջն արական սեռական բջիջն է, որը բեղմնավորում է իգական ձվաբջջին, ինչի շնորհիվ էլ կյանքը երկրի վրա շարունակվում է:

Սերմնաբջիջը տղամարդու օրգանիզմում ձևավորվում և ապրում է բազմամիլիոն քանակությամբ: Նրանցից յուրաքանչյուրը կազմված է գլխիկից, պարանոցից, միջին մասից և բարակ թելանման պոչից (մտրակ): Այն սերմնաբջիջը, որին հաջողվել է հանդիպել իր գլխավոր նպատակին՝ ձվաբջջին, մնում է առանց շոշափուկի, քանի որ այն անհրաժեշտ էր իրեն միայն տեղաշարժման համար, իսկ ձվաբջիջն ընդունում է միայն ամենակարևոր մասը՝ գլխիկը, որը կրում է տղամարդու ժառանգական գենետիկ նյութը: Ձվաբջջի ամուր արտաքին թաղանթից ներս սողոսկելու համար սերմնաբջջի գլխիկի առաջնային մասում ձևավորվել է կառուցվածքով գլխարկ հիշեցնող հարմարանք՝ ակրոսոմ, որում պարունակվում է այդ թաղանթը անցանելի դարձնող հատուկ նյութ:

Եթե ցանկանում եք ձեր աչքերով տեսնել սերմնաբջիջը, այն պետք է դիտեք մանրադիտակով, քանի որ այս արական սեռական բջիջն ունի ընդհամենը 55 մկմ երկարություն՝ գլխիկից մինչև մտրակի ծայրը: Ավելի պարզ ասած՝ նրա երկարությունը 0.055 մմ է:

Սերմնաբջջի հասունացումը

Տղամարդու օրգանիզմի այս կարևորագույն գործընթացը կոչվում է սերմնագոյացում (սպերմատոգենեզ): Այն սկսվում է երիտասարդ տարիքում և մինչև տղամարդու սեռական զարգացման ավարտը դառնում է բնական ու կարգավորված: Հետաքրքիր է այն փաստը, որ սերմնաբջիջների արտադրությունը շարունակվում է մինչև խորը ծերություն: Հաջող բեղմնավորման պատրաստ, սովորական սերմնաբջջի ձևավորման համար պահանջվում է 73 օր: Ամբղջ գործընթացը տեղի է ունենում տղամարդու ամորձիների սերմնատար խողովակներում:

Յուրաքանչյուր սերմնաբջջի արտադրություն սկսվում է սպերմատիդներ կոչվող բջիջների բաժանումով, որոնք կրում են նոր կյանքի զարգացման համար անհրաժեշտ քրոմոսոմների մի կեսը: Նրանց բոլորին անհրաժեշտ է հայտնվել ամորձու հավելումներում, որպեսզի ձեռք բերեն մտրակ՝ ակրոսոմ, և որպեսզի ավարտվի հասուն սերմնաբջջի վերափոխման գործընթացը: Մինչև սերմնաժայթքման պահը հասուն սերմնաբջիջները գրեթե անշարժ վիճակում են: Արական սեռական ուղիներով նրանց օգնում են տեղափոխվել մկանային կծկումները և բջջային թարթիչների շարժը:

Սերմնաբջջի ճանապարհը կնոջ օրգանիզմում

Սերմնաժայթքման պահին բոլոր սերմնաբջիջները կենդանանում են շնորհիվ շականակագեղձի հյութի հատուկ ֆերմենտների ազդեցության: Նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ նպատակ՝ որքան հնարավոր է շուտ հասնել ձվաբջջին և առաջինը ներթափանցել նրա մեջ: Բայց մինչ այդ նպատակին հասնելը, սերմնաբջջիներին սպասվում է ոչ կարճ և վտանգավոր ճանապարհ՝ հեշտոցից պարանոց և արգանդի խոռոչ, մինչև արգանդափողեր: Ամեն ինչ բարդացնում է այն փաստը, որ նրանք ստիպված են շարժվել հոսանքին հակառակ ուղղությամբ րոպեյում ընդհամենը 3 մմ արագությամբ:

Այն սերմնաբջիջները, որոնք չհասցրին դուրս գալ վտանգավոր հեշտոցային միջավայրից սերմնաժայթքումից հետո 2.5 ժամվա ընթացքում, դատապարտված են մահվան: Հեշտոցի բարձր թթվայնությունն սպանում է նրանց, և դրանով իսկ մեծանում է ամենալավ և ամենաուժեղ սերմնաբջջի՝ ձվաբջջին բեղմնավորելու հավանականությունը: Սերմնահեղուկի հիմնային միջավայրը մի որոշ ժամանակ պաշտպանում է իր «բնակիչներին» թթուների ազդեցությունից:

Հասնելով արգանդի պարանոց՝ սերմնաբջիջները կարող են մի փոքր հանգստանալ իրենց համար բարենպաստ թույլ հիմնային միջավայրում: Ենթադրվում է, որ արգանդի պարանոցում, խոռոչում և փողերում սերմնաբջիջները կարող են գոյատևել մի քանի օր՝ սպասելով ձվաբջջի դուրս գալուն: Համաձայն տարբեր տվյալների՝ դա կարող է տևել 2-6-օր: Իգական սեռական օրգաններում բոլոր սերմնաբջիջները ենթարկվում են որոշակի փոփոխությունների, որոնց արդյունքում նրանք վերջնականորեն պատրաստ են լինում բեղմնավորման: Մասնավորապես, նրանք անցնում են աճման գործընթաց, որի ժամանակ տեղի է ունենում փոփոխություն ակրոսոմում, և արդյունքում ակտիվանում և ուժեղանում է ձվաբջիջ ներթափանցելու նրանց կարողությունը:

Արգանդի պարանոցից դուրս գալիս տեղի է ունենում ներքին պարանոցային օղը հաղթահարել չկարողացող սերմնաբջիջների մասերի անջատում, իսկ այն հաղթահարածներին սպասվում է հաջորդ խոչընդոտը արգանդի խոռոչի և փողի միացման հատվածում: Լավ շարժողական ունակությամբ սերմնաբջիջներն առաջ են ընկնում՝ հետևում թողնելով ավելի քիչ շարժունակներին: Սերմնաբջիջների մի մասը կարող է հասնել արգանդափողի լայնույթային (ամպուլյար) հատված սերմնաժայթքումից արդեն 1-2 ժամ անց, իսկ ընդհանուր առմամբ այստեղ հասնում են տասնյակ միլիոնավոր սերմնաբջիջներից ընդհամենը մի քանի հազարը:

Սովորաբար ձվաբջջին շրջապատում են մեծ քանակությամբ սերմնաբջիջներ, բայց ներս ներթափանցում է նրանցից միայն մեկը, և դա շնորհիվ այն բանի, որ մեկ սերմնաբջջի ներթափանցումից հետո ձվաբջջում ձևավորվում է հատուկ արգելք, որը խոչընդոտում է մյուս սերմնաբջիջների ներթափանցmany: Այդ արգելքը ձևավորվում է էլեկտրական, քիմիական և կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ: Ի վերջո այն բանից հետո, երբ միակ «երջանիկը» հայտնվում է ձվաբջջում և ձուլվում նրա կեղևիn, մյուս սերմնաբջիջներին սպասվում է միևնույն ավարտը: Մահանալով` նրանք կազմալուծվում են և ներծծվում հեշտոցի և արգանդի պատերի կողմից, ինչպես նաև որոշ չափով դուրս են գալիս հեշտոցային արտադրության տեսքով:

 

Աղբյուրը

views 29491
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը