Հորմոնային մարտավարություն

Հորմոնային մարտավարություն

Ոչ բոլոր կանայք գիտեն, որ հորմոնները կառավարում են իրենց սեռական (անգամ հուզական) կյանքը: Դաշտանային ցիկլի ընթացքում հորմոնների քանակը գրեթե ամեն օր փոփոխվում է, իսկ դա անդրադառնում է ոչ միայն տրամադրության, այլև հակառակ սեռի հանդեպ վերաբերմունքի վրա: Բնության տեսանկյունից կնոջ առաջնային և հիմնական գործառույթը սերունդ թողնելն է, այսինքն՝ երեխայի կյանք տալը: Բոլորովին կարևոր չէ, թե ով ես՝ գործարար կին, թե տնային տնտեսուհի, միայնակ ես, թե ամուսնացած, յուրաքանչյուր ամիս օրգանիզմդ բեղմնավորման պատրաստ ձվաբջիջ է արտադրում: Եթե բեղմնավորում չի կատարվում, ապա ձվաբջիջը հետ է ներծծվում, և օրգանիզմն սկսում է նախապատրաստել հաջորդը:

Սիրո լավագույն ժամանակը

Ցիկլի առաջին կեսի ընթացքում կնոջ օրգանիզմում գերակշռում է էստրոգեն հորմոնը: Հենց այս հորմոնն է խթանում աշխատունակությունը, լավ ինքնազգացողությունը և սիրելու ցանկությունը, ինչպես նաև ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածը: Այս շրջանում են սրվում զգացողությունները, մասնավորապես՝ հոտառությունը: Մարմնի բույրը խիստ կանացի է, ինչի շնորհիվ գրավում է տղամարդկանց ուշադրությունը: Սեռական հարաբերությունը հաճելի բավարարվածություն է պարգևում:

Էստրոգենի մութ կողմը: Ցավոք էստրոգենն ունի նաև բացասական կողմեր: Նվազում է տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը և նոր վայրում հայտնվելիս երկար ժամանակ պահանջում ելքը գտնելու համար: Եթե կահույք կամ վարագույր եք ընտրում, ապա աչքաչափի վրա հույս դնել չարժի. կպարզվի, որ վարագույրը կարճ է, իսկ բազմոցն էլ չի տեղավորվում հյուրասենյակում:

Սեքսուալության բարձրակետում

Ցիկլի 14-րդ օրը ձվարանից դուրս է գալիս հասուն, բեղմնավորման պատրաստ ձվաբջիջը, որն սկսում է շարժվել դեպի արգանդ: Արգանդի լորձաթաղանթը հաստանում է, և այդ շրջանում հղիանալն ամենահեշտն է: Ձվազատումը կատարվում է այն շրջանում, երբ գերիշխում է էստրոգենը և ղեկավարում է պրոգեստերոնը: Միաժամանակ արյան մեջ բարձրանում է տեստոստերոնի մակարդակը, մի հորմոնի, որ խթանում է սեռական ցանկությունը: Սեռական ցանկությունն աճում է: Այդ օրերին սիրով զբաղվելն առավելագույն հաճույք է պատճառում: Այս վիճակը պահպանվում է ձվազատումից հետո ևս մի քանի օր, ինչից հետո էստրոգենը և տեստոստերոնն իրենց տեղը զիջում են պրոգեստերոնին: Մաշկը մի շարք փոփոխություններ է կրում, դառնում ճարպոտ, կորյակներ են ի հայտ գալիս և այլն:

Ցիկլի երկրորդ կեսը ղեկավարում է պրոգեստերոնը, որի խնդիրը բեղմնավորված ձվաբջջի զարգացումն է և արգանդի պատին ամրացումը: Այս նպատակով այն նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը, որպեսզի կնոջ իմունիտետը ձվաբջջին չընդունի որպես օտար մարմին և դուրս չմղի օրգանիզմից: Ուստի անհրաժեշտ է հոգ տանել առողջության մասին և խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից:

Պրոգեստերոնի առավելությունը: Պրոգեստերոնի շնորհիվ լավանում է հեռավորության զգացողությունը և տարածական երևակայությունը: Եթե զբոսնելու սիրահար եք, ապա լավագույն ժամանակն է հեռու այրերում կամ անտառում զբոսնելու համար. անկասկած չեք մոլորվի և հեշտությամբ կգտնեք ելքը:

Ցիկլի վերջին փուլը կարող է տհաճորեն զգալ տալ իրեն: Կարծես բնությունը պատժում է չհղիանալու համար: Պրոգեստերոնի մակարդակն սկսում է անկում ապրել: Կինն անփույթ է դառնում, դյուրագրգիռ, դժվարանում կենտրոնանալ, տրամադրությունը տատանվում է, առանց պատճառի լաց լինելու ցանկություն է ի հայտ գալիս և այլ տհաճ զգացողություններ: Օրգանիզմի բջիջները կուտակում են հեղուկը և անգամ հնարավոր է, որ մինչև 2 կգ ավելորդ քաշ նկատվի: Կորչում է սիրելու ցանկությունը: Այս շրջանում պետք է հոգ տանեք ինքներդ ձեր մասին և հաճույք պատճառող ինչ-որ բան անել: Եթե ցավում է մեջքը կամ որովայնը, ապա դա վկայում է դաշտանի սկզբի մասին: Սա արդեն մի ցիկլի ավարտն է, մյուսի՝ սկիզբը: Հորմոններն սկսում են իրենց հերթական խաղը:

1-5-րդ օր, դաշտան: Էստրոգենի մակարդակը ցածր է, տարածական պատկերացումն ակտիվ է և հետաքրքիր, սակայն ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէ: Հնարավոր է քաշի կորուստ, քանի որ բջիջներն այլևս օրգանիզմում չեն պահում հեղուկը:

6-10-րդ օր: Էստրոգենի մակարդակն աճում է, որպեսզի 10-րդ օրը հասնի իր բարձրակետին: Ինքնազգացողությունը լավ է, հիշողությունը՝ հրաշալի, մաշկը՝ կատարյալ: 

11-14-րդ օր: Էստրոգենիմակարդակը դեռևս բարձր է: Տրամադրությունը հրաշալի է: Սա սիրելու իսկական ժամանակն է: Կինն զգում է իր սեքսուալությունը:

14-րդ օր, ձվազատում: Սա ցիկլի գագաթնակետն է: Էստրոգենի բարձր մակարդակին ավելանում է նաև տեստոստերոնի բարձր մակարդակը: Սեռական հարաբերությունը երբեք այնքան կատարյալ չէ, որքան ձվազատման և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում:

15-20-րդ օր: Էստրոգենի մակարդակն սկսում է աստիճանաբար անկում ապրել: Մոտակա օրերին կսկսի աճել պրոգեստերոնի մակարդակը: Արյան մեջ ավելանում է օքսիտոցինի քանակը, ինչը կնոջն ավելի զգայուն է դարձնում գուրգուրանքների նկատմամբ: Սեռական հարաբերությունն անասելի հաճույք և բավարարվածություն է պատճառում:

21-25-րդ օր: Պրոգեստերոնի մակարդակը հասնում է իր բարձրակետին: Տրամադրությունն ընկնում է, ինքնազգացողությունը վատանում, կինը դառնում է դյուրագրգիռ, գիրանում է, կորչում է սեռական ցանկությունը:

25-28-րդ օր: Պրոգեստերոնի մակարդակն սկսում է նվազել: Օրգանիզմը պատրաստվում է դաշտանին: Սրանք ցիկլի ամենածանր օրերն են: Ինքնազգացողությունը վատանում է: Մարմինը գրեթե 2 օր կուտակել է հեղուկը և այժմ որովայնը մի փոքր փքված է ու կարծր: Ամեն բան նյարդայնացնում է, սիրով զբաղվելու մասին ակնարկ անգամ չարժե անել: Այսպես շարունակվում է մինչև 28-րդ օրը՝ դաշտանի առաջին օրը, որը կարող է ուղեկցվել որովայնի և մեջքի ցավով:

 

Աղբյուրը

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…