Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վաղ ձվարանային անբավարարությունը բնորոշվում է ձվարանների ֆունկցիայի վաղաժամ անկմամբ մինչև 40 տարեկանը։ Այս վիճակը կարող է ազդել ոչ միայն վերարտադրողական ֆունկցիայի, այլև կնոջ ընդհանուր հորմոնալ և մետաբոլիկ առողջության վրա։

 Ի՞նչ է տեղի ունենում վաղ ձվարանային անբավարարության դեպքում
Այս վիճակում ձվարանները կորցնում են իրենց բնականոն ֆունկցիան՝

  • նվազում է ֆոլիկուլների պաշարը
  • խանգարվում է օվուլացիան
  • նվազում է էստրոգենի արտադրությունը

Արդյունքում կարող են առաջանալ դաշտանային ցիկլի խանգարումներ և անպտղություն։

 Հիմնական ախտանշանները

  • Անկանոն կամ բացակայող դաշտան
  • Անպտղություն
  • Ջերմային առհոսքներ և գիշերային քրտնարտադրություն
  • Վագինալ չորություն
  • Լիբիդոյի նվազում
  • Տրամադրության փոփոխություններ

 Ի՞նչը կարող է լինել պատճառը
Շատ դեպքերում պատճառը մնում է անհայտ, սակայն հնարավոր գործոններից են՝

Գենետիկ պատճառներ
Աուտոիմուն հիվանդություններ
Քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում
Վիրահատական միջամտություններ ձվարանների վրա
Վարակային և մետաբոլիկ գործոններ

Ախտորոշման համար կիրառվում են՝

  • FSH և էստրադիոլի մակարդակի գնահատում
  • AMH հորմոնի ստուգում
  • Փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն
  • Անհրաժեշտության դեպքում՝ գենետիկ և իմունոլոգիական հետազոտություններ

Բուժման և վարման մոտեցումներ
Հորմոնալ փոխարինող թերապիա՝Էստրոգենային դեֆիցիտի շտկման նպատակով

Վերարտադրողական պլանավորում
Որոշ դեպքերում քննարկվում է ձվաբջիջների կրիոպահպանում կամ դոնորական ձվաբջիջների կիրառություն

Ոսկրային և սրտանոթային առողջության վերահսկում
Քանի որ էստրոգենի պակասը կարող է ազդել տարբեր օրգան համակարգերի վրա

Վաղ ձվարանային անբավարարությունը բարդ, բայց կառավարելի վիճակ է։ Վաղ ախտորոշումը և անհատականացված մոտեցումը կարևոր նշանակություն ունեն ինչպես վերարտադրողական, այնպես էլ ընդհանուր առողջության պահպանման համար։

views 1171
Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Օվուլացիա․ ինչպես գնահատել դրա առկայությունը

Վերարտադրողական շրջան

Օվուլացիա․ ինչպես գնահատել դրա առկայությունը