Մեծ սեռական շուրթերի լիպոֆիլինգ: Սեփական ճարպով ծավալի ստեղծում

Մեծ սեռական շուրթերի լիպոֆիլինգ: Սեփական ճարպով ծավալի ստեղծում

Ի՞նչ է այս ընթացակարգը

Լիպոֆիլինգը (աուտոլոգիական լիպոտրանսֆեր) մեծ սեռական շուրթերի ծավալը մեծացնելու կամ վերականգնելու մեթոդ է՝ օգտագործելով բուժառուի սեփական ճարպային հյուսվածքը։

Ճարպը վերցվում է դոնորային գոտիներից (որովայն, ազդրեր, կողային հատվածներ), մշակվում է և տեղափոխվում մեծ սեռական շուրթերի տարածք՝ բնական ծավալ ստեղծելու նպատակով։

Ցույցումներ և նպատակներ

Էսթետիկ

  •   Մեծ սեռական շուրթերի ծավալի ավելացում։
  •   Տարիքային ատրոֆիայի հետևանքով կորած ծավալի վերականգնում։
  •   Ասիմետրիայի շտկում։
  •   Փոքր սեռական շուրթերի արտահայտվածության մասամբ «ծածկում» բնական տեսքի համար։

Ֆունկցիոնալ

  •   Վագինալ մուտքի ավելի լավ պաշտպանություն։
  •   Չորության նվազում՝ հյուսվածքների բարելավված բաշխման շնորհիվ։
  •   Ավելի հարմարավետ զգացողություններ սպորտով զբաղվելիս կամ սեղմող ներքնազգեստ կրելիս։

Ընթացակարգի փուլերը

Նախապատրաստում

  •   Անատոմիական գնահատում և ակնկալվող արդյունքի քննարկում։
  •   Դոնորային գոտիների ընտրություն։
  •   Լուսանկարչական ֆիքսացիա։

Լիպոասպիրացիա

  •   Մանր լիպոսակցիա՝ փոքր կտրվածքներով (տեղային կամ ն/ե անգայացմամբ)։
  •   Օգտագործվում են ատրավմատիկ կանյուլաներ (1.7–2.4 մմ)։

Ճարպի մշակումը

  •   Ֆիլտրացում, նստեցում կամ ցենտրիֆուգացում՝ ըստ ժամանակակից համակարգերի։
  •   Կենսունակ ճարպային ֆրակցիայի առանձնացում։

Ճարպի ներմուծում մեծ սեռական շուրթեր

  •   Ճարպը ներարկվում է տարբեր խորություններում՝ սուբդեռմալ և ենթամաշկային շերտերում։
  •   Սովորաբար յուրաքանչյուր կողմ ներմուծվում է 10–30 մլ՝ կախված անատոմիայից։

Վերականգնում

  •   3–5 օր ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում։
  •   Այտուց՝ 1–2 շաբաթ։
  •   Սեռական կյանք՝ 3–4 շաբաթ անց։

Արդյունքներ

  •   Արդյունքը տեսանելի է անմիջապես, վերջնական արդյունքը՝ 2–3 ամսից։
  •   Արդյունքը անժամկետ է:

Առավելություններ

  •   Օգտագործվում է սեփական ճարպ 100% բիոհամատեղելի։
  •   Բնական և փափուկ արդյունք։
  •   Միաժամանակ դոնորային գոտու կոսմետիկ բարելավում։
  •   Մինիմալ տրավմատիկություն, կտրվածքներ չեն կատարվում։
  •   Հնարավորություն՝ ձևավորել անհատական ծավալ։

Հակացուցումներ

  •   Սուր վարակներ, սեռավարակներ։
  •   Արյան մակարդելիության խանգարումներ։
  •   Դիաբետի դեկոմպենսացված ձև։
  •   Չբուժված օնկոլոգիա։
  •   Հղիություն և կրծքով կերակրում։
views 11787

Նմանատիպ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Այլ նյութեր

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ

Այլ նյութեր

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ