Արգանդի միոմայի արմատական բուժում ոչ վիրահատական եղանակով՝ Միկրոալիքային Աբլացիա

Արգանդի միոմայի արմատական բուժում ոչ վիրահատական եղանակով՝ Միկրոալիքային Աբլացիա

Ինչու՞ է միկրոալիքային աբլացիան ավելի լավ տարբերակ

  • Ոչ ինվազիվ միջամտություն՝ընդամենը ասեղի չափով անցք,առանց սպի թողնելու

Պատկերային հստողության պայմաններում բարակ միկրոալիքային էլեկտրոդը ներմուծվում է անմիջապես թիրախային հյուսվածքի մեջ։Այն շատ կարճ ժամանակում ստեղծում է բարձր ջերմություն,որի ազդեցությամբ հյուսվածքն «այրվում» է ՝հենց օրգանիզմի ներսում։

  • Արագ ապաքինում ,կարճ հիվանդանոցային շրջան 

ավելի քիչ վնաս,ավելի ապահով և արդյունավետ միջամտություն

  • Անհետանում են գանգատները ՝ բարելավվում է բուժառույի կյանքի որակը
  • Չի ազդում ձվարանների վրա

պահպանում է կանանց բնականոն հորմոնային ֆունկցիան՝դաշտանային ցիկլը

  • Պահպանվում է արգանդը

Արգանդի ի՞նչ հիվանդություններ են բուժում միկրոալիքային աբլացիայով:

Ներկայումս արգանդի միոմատոզ հանգույցները և ադենոմիոզը համապատասխան ցուցումների դեպքում հնարավոր է բուժել միկրոալիքային աբլացիայով:

Արդյո՞ք միկրոալիքային աբլացիան ցավոտ է:

Անզգայացման շնորհիվ բուժառուները ցավ չեն զգում ոչ նախավիրահատական պունկցիայի,ոչ էլ աբլացիայի ընթացքում:Բուժառուների միայն 10%-ի դեպքում կարող է ցավ առաջանալ պունկցիայի կամ աբլացիայի տեղում՝միջամտությունից հետո 8 ժամվա ընթացքում,ինչը սովորաբար թեթևանում է առանց դեղամիջոցի:

Ի՞նչ պետք է անեն բուժառուներն աբլացիայից առաջ:

Բուժումից առաջ անհրաժեշտ է կատարել նախնական ստուգումներ,ինչպես նաև հետևել որոշ խորհուրդների՝

  • խուսափել աբլացիայի դիմել անմիջապես դաշտանից հետո
  • աբլացիայից առնվազն 6-8 ժամ առաջ չուտել և չխմել

Միկրոալիքային աբլացիայից որքա՞ն ժամանակ անց բուժառուն կարող է պլանավորել հղիություն:

Արգանդի միոմատոզ հանգույցներ և ադենոմիոզ ունեցող բուժառուները հղիություն կարող են պլանավորել միկրիալիքային աբլացիայից առնվազն 3 ամիս անց:Հստակ ժամկետը խորհուրդ է տալիս բուժող բժիշկը:

Բուժման տարբեր մեթոդների համեմատություն:

Ավանդական վիրահատություն: Արմատական բուժման մեթոդ է,սակայն պարունակում է կողմնակի ազդեցությունների մեծ վտանգ,մասնավորապես ձվարանների ֆունկցիայի խաթարում և հղիանալու բարդություններ:

Արգանդի զարկերակի էմբոլիզացիա: Հետվիրահատական ցավեր,վարակների վտանգ և կրկնակի միջամտության հավանականություն,ճառագայթման գործոն, հետագա հղիության պլանավորման տեսանկյունից՝ոչ համապատասխան:

Միկրոալիքային աբլացիա: Ավելի քիչ վնաս,առանց կտրվածքի՝առանց սպի,արագ ապաքինում,կարճ հոսպիտալացում,պարզ միջամտություն,կարճ տևողությամբ աբլացիա,արգանդի ֆունկցիայի պահպանում:

HIFU(բարձր ինտենսիվության ուլտրաձայնային աբլացիա): Շատ սահմանափակ կիրառելիություն,ազդեցության փոքր գոտի,կրկնկի միջամտության բարձր ռիսկ:

 

views 4069
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Անհայտ ծագման անպտղություն․ ժամանակակից ախտորոշման և վարման մոտեցումներ

Հիվանդություններ/միջամտություններ

Անհայտ ծագման անպտղություն․ ժամանակակից ախտորոշման և վարման մոտեցումներ

Միոմա և էնդոմետրիալ պոլիպներ․ ժամանակակից ախտորոշում և բուժման մոտեցումներ

Հիվանդություններ/միջամտություններ

Միոմա և էնդոմետրիալ պոլիպներ․ ժամանակակից ախտորոշում և բուժման մոտեցումներ

Մրսածությունը հղիության ընթացքում

Հիվանդություններ/միջամտություններ

Մրսածությունը հղիության ընթացքում