Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Երբ հագուստը լվացքի մեքենայի մեջ է, իրերը բառացիորեն շփվում են միմյանց հետ։ Համարվում է, որ գուլպաների վրա գտնվող բակտերիաները կարող են անցնել ներքնազգեստին և հակառակը։ Դրա հետևանքով, բարձրանում է վարակների ռիսկը, այդ թվում՝ նոր և վտանգավոր, որոնք առաջանում են հատակից ինտիմ գոտի անցնող ախտածին միկրոօրգանիզմներից։

IMG_0458.webp (43 KB)

Ի՞նչ բակտերիաներ են հանդիպում ներքնազգեստի և գուլպաների վրա

Ցանկացած հագուստի վրա կարող են կուտակվել միկրոօրգանիզմներ։ Դրանք հայտնվում են գործվածքների վրա մարդու մարմնից և շրջակա միջավայրից։

Սովորաբար ներքնազգեստի, գուլպաների և այլ հագուստների վրա ապրում են նույն միկրոօրգանիզմները.
•պարազիտներ,  
•Candida սեռի սնկեր, 
•ցիտրոբակտերիաներ,
•կորինեբակտերիաներ, 
•ածինետոբակտերիաներ,
•պրոպիոնիբակտերիաներ,
•ոսկեգույն ստաֆիլոկոկ,
•կապտածին ցուպիկ։

Հագուստի վրա գտնվող միկրոօրգանիզմների մեծամասնությունը անվտանգ է։ Բայց որոշները կարող են վարակներ առաջացնել, հատկապես, եթե մաշկի վրա վերքեր կան։

IMG_0461.jpeg (215 KB)

Ե՞րբ պետք է ներքնազգեստն ու գուլպաները լվանալ առանձին

Մեծ Բրիտանիայի առողջապահական ծառայության փորձագետները խորհուրդ են տալիս հագուստը լվանալ առանձին, եթե այն կեղտոտված է արյունով, արտաթորանքով կամ փսխումով։ Այդ դեպքում վտանգավոր միկրոօրգանիզմները վերացնելու համար բավական է լվանալ հագուստը ավելի բարձր ջերմաստիճանում, քան նշված է պիտակի վրա։

Եթե անհանգստանում եք, կարող եք կիրառել մեթոդ, որը բժշկական անձնակազմն է օգտագործում իրենց աշխատանքային հագուստը լվանալու համար։ Նրանք լվանում են հագուստը 71 °C-ից բարձր ջերմաստիճանում՝ նվազագույնը 25 րոպե։ Ախտահանման համար կարող եք օգտագործել քլոր պարունակող սպիտակեցուցիչ։

Ե՞րբ կարելի է ներքնազգեստն ու գուլպաները լվանալ միասին

Մնացած դեպքերում մաքրման համար բավական է սովորական ռեժիմը, այնպես որ ներքնազգեստն ու գուլպաները կարելի է լվանալ միասին, ինչպես նաև այլ հագուստի հետ։ Բայց, եթե չեք ցանկանում, որ հագուստը գունափոխվի կամ փոքրանա, դրանք դասավորեք ըստ գույների և գործվածքի տեսակների։ Ուշադրություն դարձրեք պիտակի վրա նշված առավելագույն թույլատրելի ջերմաստիճանին։

IMG_0459.jpeg (96 KB)

views 4809
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում