Պոլիկիստոզ

Պոլիկիստոզ

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (PCOS) բնորոշվում է հորմոնալ խանգարումներով, որոնք կարող են ազդել կանանց վերարտադրողական առողջության վրա։ Այս հիվանդությունը հաճախ հանդիպում է պտղաբեր տարիքի կանանց մոտ և առաջացնում է մի շարք խնդիրներ՝ սկսած մենստրուալ ցիկլի խանգարումներից մինչև դժվարություն հղիանալու հետ կապված։

57C2C3FF-0043-4313-A34B-F30374028C93.webp (259 KB)

Պատճառները
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի հիմնական պատճառները լիովին հասկանալի չեն, սակայն կան մի քանի գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը.

Հորմոնալ անհավասարակշռություն: Բարձրանում է տղամարդկանց հորմոնների (անդրոգեններ) մակարդակը, ինչը կարող է խանգարել ձվաբջջի ճիշտ արտադրմանը։
Ինսուլին ռեզիստենտություն: Շատ դեպքերում PCOS ունեցող կանանց մոտ բարձր է ինսուլինի մակարդակը։ Սա կարող է ազդել ձվարանների գործունեության վրա։
Ժառանգականություն: Եթե ընտանիքում կանայք ունեն այս հիվանդությունը, մեծ է հավանականությունը, որ այն կարող է փոխանցվել գեներով։

Ախտանիշները 
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի ամենատարածված ախտանիշներն են՝

Անկանոն դաշտանային ցիկլ: Կանայք կարող են ունենալ անկանոն կամ բացակայող դաշտաններ։
Չափազանց մազակալում (հիրսուտիզմ): Սա կապված է բարձր անդրոգենների մակարդակի հետ, ինչը առաջացնում է մազերի աճ դեմքի, կրծքի կամ մեջքի հատվածներում։
Ակնե և յուղոտ մաշկ: Կլինում են դեմքի և մարմնի վրա բորբոքված կորյակներ, որոնց հիմքում ընկած է հորմոնալ անհավասարակշռությունը։
Քաշի ավելացում: PCOS ունեցող կանայք հաճախ ունենում են ավելորդ քաշ, որը դժվար է վերահսկել։

IMG_0152.jpeg (100 KB)

Հնարավոր բարդություններ 
PCOS-ը կարող է բերել մի շարք բարդությունների, եթե այն ժամանակին չի ախտորոշվում և բուժվում։

Անպտղություն: Ձվաբջջի հասունացման և դուրս գալու խանգարումների պատճառով կանայք հաճախ դժվարանում են հղիանալ։
Մեծանալով էնդոմետրիումի քաղցկեղի ռիսկը: Անկանոն դաշտանային ցիկլը կարող է առաջացնել էնդոմետրիումի հաստացում, ինչը մեծացնում է քաղցկեղի վտանգը։
Մետաբոլիկ խնդիրներ: Ինսուլինի մակարդակի բարձրացումն առաջացնում է շաքարախտի զարգացման վտանգ, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների առաջացում։

IMG_0154.webp (19 KB)

Բուժում 
PCOS-ի բուժումը կախված է ախտանիշների և կնոջ վերարտադրողական նպատակներից։ Հիմնական մոտեցումներն են՝

Դեղամիջոցներ: Հորմոնալ հավասարակշռությունը կարգավորելու համար օգտագործվում են հորմոնալ դեղամիջոցներ, ներառյալ հակաբեղմնավորիչներ, անդրոգենների ազդեցությունը նվազեցնող դեղեր, ինչպես նաև ինսուլինի մակարդակը կարգավորող դեղամիջոցներ։
Դիետա և ֆիզիկական ակտիվություն: Քաշի կորստի միջոցով հնարավոր է բարելավել հորմոնալ բալանսը և նվազեցնել ինսուլինի դիմադրությունը։
Բեղմնավորման բուժում: Եթե կինն ունի բեղմնավորման խնդիրներ, ապա հնարավոր է դիմել ֆերտիլիզացիայի բուժմանը։

Նմանատիպ նյութեր

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակներով (ՍՎՎ) վարակված լինելու ժամանակ կարող են առաջացնել …

Ի՞նչ է Մաստէկտոմիան

Ի՞նչ է Մաստէկտոմիան

դա վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում…