Լուռ կամ թաքնված ալկոհոլիզմ

Լուռ կամ թաքնված ալկոհոլիզմ

Միջազգային հիվանդությունների դասակարգման մեջ «լուռ ալկոհոլիզմ» հասկացությունը չկա: Մարդիկ օգտագործում են այս տերմինը առօրյա կյանքում:

*Ուրեմն, ովքե՞ր են լուռ ալկոհոլիկները: 

Նրանք չեն կազմակերպում աղմկոտ երեկույթներ, ամեն երեկո չեն նստում բարերում: Նրանք խնամքով թաքցնում են իրենց վնասակար սովորությունը: Կանոնավոր խմում են մենակ, երբ ոչ ոք նրանց չի տեսնում, օրինակ՝ տանը, աշխատանքի վերջում:

 

Բոլոր ալկոհոլիկները, այդ թվում՝ թաքնված ալկոհոլիկները ցանկանում են արդարացնել իրենց թուլությունը: Հենց այդ պատճառով օգտագործում են նման արտահայտություններ. «Ինձ մոտ շատ խնդիրներ կան», «Ես պարտվեցի աշխատանքում», «Ես ունեմ քրոնիկ սթրես»: Նրանք համոզված են, որ շիշը օգնում է թուլանալ: Բայց իրականում ալկոհոլը չի թուլացնում, այլ ճնշում է նյարդային համակարգի աշխատանքը: Մարմինը տառապում է ինտոքսիկացիայից և էլ ավելի սթրեսի է ենթարկվում:

IMG_0094.jpeg (126 KB)

Ահա թե ինչպես է դա սկսվում

 Մարդը սկսում է խմել, քանի որ կյանքը ծանր է: Ալկոհոլը թունավորում է մարմինը, սրում սոցիալական և հոգեբանական խնդիրները: Դրանք ավելանում են, և ալկոհոլիկը կրկին շշին է դիմում, որպեսզի անջատի միտքը և իրեն ավելի լավ զգա: Շրջանը փակվում է։

Խնդիրները և սթրեսը կարելի է հաղթահարել առանց խմելու, այլապես բոլորը վաղուց արդեն կախյալ կլինեին: Բայց կան որոշ գործոններ, որոնք նպաստում են կախվածության զարգացմանը:

 Երեխան մեծացել է ընտանիքում, որտեղ ծնողները կանոնավոր կերպով խնջույքներ են կազմակերպել և խմել: Տարիքի հետ նրա մոտ ձևավորվում է նույն վարքագծի մոդելը:

 

Բնավորության գծեր: Եթե բնույթով մարդը մշտապես անհանգստանում է և ոչնչից գոհ չէ, կասկածում է իր գործողություններում, նա կարող է խնդիրների լուծում որոնել ալկոհոլում:

 

Մեծ դեր է խաղում կինոն և հեռուստատեսությունը ալկոհոլի օգտագործման նորմալացման մեջ: Հասարակության մեջ կա ալկոհոլի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք, բայց ոչ ոք չի ցանկանում ունենալ «հարբեցողի» համբավ: Այդ պատճառով մարդիկ հնարավորինս թաքցնում են իրենց կախվածությունը: 

Ինչպե՞ս ճանաչել լուռ ալկոհոլիզմը

- Քանակի վերահսկողության կորուստ: Մարդը խմում է ավելի շատ, քան պլանավորել է: Նա չի կարողանում ժամանակին կանգ առնել և միշտ ցանկանում է ավելացնել:

- Վիճակի վերահսկողության կորուստ: Կախյալին միևնույն է, արդյոք վաղը պետք է գնա աշխատանքի կամ նստի ղեկին՝ նա խմում է, երբ ցանկանում է, առանց հետևանքների մասին մտածելու:

- Փսխման ռեֆլեքսի կորուստ: Պաշտպանական մեխանիզմը աստիճանաբար անջատվում է, մարմինը սովորում է մշտական ինտոքսիկացիային:

- Հոգեբանական վիճակի փոփոխություն: Ալկոհոլի ազդեցության տակ վատանում է հիշողությունը, նվազում է ինտելեկտը, առաջանում են էմոցիոնալ անկումներ: Մարդն ավելի նյարդայնանում և դյուրագրգիռ է դառնում: Հոգեբուժությունում այս խանգարումը կոչվում է հոգեօրգանական համախտանիշ:

Հաճախ լուռ ալկոհոլիկները չեն նկատում ախտանիշերը կամ աչք են փակում դրանց վրա:

Բայց հնարավոր է ինքնուրույն ելք գտնել այս վտանգավոր շրջանից: Առաջինը՝ պետք է ինքն իրեն ուղղել մի քանի հարցեր և դրանց հստակ պատասխաններ տալ. «Ե՞րբ եմ վերջին անգամ խմել և որքան», «Ինչպիսի՞ առիթ կար», «Կառավարվում եմ արդյոք խմածի քանակի հետ», «Փորձե՞լ եմ դադարեցնել», «Ինձ մոտիններն ասե՞լ են, որ պետք է կանգ առնել»: 

IMG_0096.jpeg (58 KB)

Ինչպե՞ս ինքնուրույն սկսել ապաքինումը

Մարդը կարող է հաղթահարել կախվածությունը ցանկացած պահի: Նա պետք է իր առջև այս խնդիրը դնի:

«Եթե հաղթել ես ինքդ՝ դու հիանալի ես, եթե չստացվեց՝ ընդունիր քո անկարողությունը և դիմիր մասնագետի»

- Վճռականորեն որոշել ազատվել կախվածությունից: Որպեսզի ավելի հեշտ լինի, պետք է գտնել շարժառիթ: Նպատակները կարող են տարբեր լինել՝ օրինակ, առողջ երեխա ունենալ, ամուսնությունը պահպանել, լավ աշխատանք գտնել:

- Բացարձակապես հրաժարվել ալկոհոլից: Պատրաստվեք, որ առաջին հերթին դա դժվար կլինի: Սկզբում չի լինի հեշտ, բայց աստիճանաբար պարզ կդառնա, թե ինչու է դա անհրաժեշտ, և որքան արժեքավոր է առողջ կյանքը:

- Սկսել բուժում: Կան մի քանի տարբերակներ, որոնք կարելի է համատեղել:

1. Գնալ անանուն ալկոհոլիկների խումբ կամ հոգեթերապիայի դասընթացներ: Պետք է փնտրել և մշակել ալկոհոլի հանդեպ ձգողության պատճառները: 

2. Դեղամիջոցներ ընդունել: Եթե ալկոհոլիկին չի բավարարում կամքի ուժը, դեղամիջոցները կարող են օգնել: Խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ նա կհետազոտի և կընտրի լավագույն բուժման սխեման:

IMG_0095.jpeg (20 KB)

Բուժման ժամանակահատվածը

Առաջին վեց ամիսները ամենադժվար շրջանն են սկսնակի կյանքում: Այս ընթացքում մարդը հոգեբանորեն դժվար կզգա իրեն, քանի որ կզրկվի ալկոհոլի կարիքից: Հնարավոր են անհաջողություններ, բայց սա նորմալ է: 

Բուժման ընթացքում կախյալին հետ քայլերից հետ պահելու համար շատ կարևոր է մոտիկների աջակցությունը: Այստեղ պետք է օգտագործել կոշտ սիրո սկզբունքը. «Բոլոր լավ բաներում մենք աջակցում ենք քեզ, իսկ վատ բաներում՝ ոչ»: 

Տեստոստերոնը ոչ միայն տղամարդու հորմոն:Միֆեր տեստոստերոնի մասին

Տեստոստերոնը ոչ միայն տղամարդու հորմոն:Միֆեր տեստոստերոնի մասին

Տեստոստերոնի մակարդակի և դրա ազդեցության վրա առողջության …

Սեքսը առողջության տեսանկյունից։Ինչու՞ է հարկավոր

Սեքսը առողջության տեսանկյունից։Ինչու՞ է հարկավոր

Սեքսը կարևոր դեր է խաղում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության համար:

Ինչու՞ է սեռական հարաբերության ժամանակ չորություն լինում

Ինչու՞ է սեռական հարաբերության ժամանակ չորություն լինում

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջը չի բավականացնում խոնավեցնող քսուկը…

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Ինչո՞ւ է վնասակար պոռնոֆիլմ դիտելը