Այլ նյութեր
Ինչո՞ւ չի կարելի խանութում մերկ մարմնի վրա ներքնազգեստ փորձել
Ինչո՞ւ չի կարելի խանութում մերկ մարմնի վրա ներքնազգեստ փորձել
Շատ խանութներ չեն տրամադրում ներքնազգեստը փորձելու համար, ինչպես նաև չեն ընդունում վերադարձը:
Սակայն որոշ վայրերում կարելի է փորձել ոչ միայն կրծկալ, այլ նաև վարտիք, և մարդիկ բաց չեն թողնում այս հնարավորությունը։
Ի՞նչ է մնում վարտիքի վրա մերկ մարմնի վրա փորձելուց հետո։
Եթե դուք կարող եք մերկ մարմնի վրա վարտիքը փորձել, ապա, ամենայն հավանականությամբ, նախկին հաճախորդները ևս ունեցել են այս հնարավորությունը: Սա նշանակում է, որ մի շարք բակտերիաներ կարող են
լինել այդ իրերի վրա:
Հետազոտություններից մեկում հետազոտողները վերցրել են տարբեր հագուստներ, որոնք օգտագործվել են օրվա ընթացքում և ստուգել, թե որքան բակտերիաներ են հայտնաբերել դրանց վրա: Միկրոօրգանիզմների մեծ մասը եղել է գուլպաների ու ներքնազգեստների վրա։ Անդրավարտիքի վրա հայտնաբերվել են Corynebacterium, Finegoldia magna, Anaerococcus prevotii բակտերիաները՝ մարդու միկրոֆլորայի նորմալ բնակիչներ: Բացի այդ, բոլոր փորձարկված նմուշներն ունեին բորբոսասնկեր՝ Candida Parapsilosis:
Նրանք նաև միկրոֆլորայի նորմալ մասն են կազմում, բայց կարող են խնդիրներ առաջացնել, եթե դրանք հայտնվեն մաշկի վերքերի մեջ:
Վարտիքը փորձելուց հետո կղանքի մասնիկները ևս կարող են մնալ վարտիքի վրա։ Արիզոնայից մանրէաբանության պրոֆեսորը ABS News-ին ասել է, որ միջինում մոտ 0,1 գրամ կղանք մնում է ներքնազգեստի վրա։
Հնարավո՞ր է արդյոք ինչ-որ վարակ վերցնել ներքնազգեստը փորձելու ժամանակ: Այո, մեկ ուրիշի փորձած ներքնազգեստը փորձելու ժամանակ կարող եք որսալ մակաբույծներ և որոշ վարակիչհիվանդություններ, օրինակ.
• Ցայլքի ոջիլներ
Փոքր մոխրագույն-շագանակագույն միջատներ։
• Կոնտագիոզ (հպավարակիչ) մոլյուսկ
Սա ինֆեկցիա է, որի պատճառով մաշկի վրա հայտնվում են փոքր բշտիկներ:
• Քոս
Սա քոր առաջացնող ցան է, որն առաջանում է տիզերի խայթոցից:
• Դերմատոֆթիա
Այս հիվանդության պատճառ են հանդիսանում Microsporum, Trichophyton և Epidermophyton ցեղերի սնկերը։
Ինչպե՞ս անվտանգ փորձել վարտիքը խանութում
Եթե դուք անպայման պետք է փորձեք վարտիքը, ապա հագեք դրանք ձեր ներքնազգեստի վրա: Գործվածքի մեկ միլիմետրը մեծ տարբերություն չի տա, բայց կպաշտպանի ձեզ օտար միկրոֆլորայից:
Տանը կարող եք լվանալ գնված իրը և ապահով կրել՝ չվախենալով մակաբույծներից և օտար վիրուսներից ու սնկերից։
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին