Ճակատագի՞ր, թե՞ սովորություն

Ճակատագի՞ր, թե՞ սովորություն

Մարդկանց ոչ ողջամիտ վարքի առանձնահատկությունները Հազարամյակներ շարունակ մարդկությունը հավատում էր ճակատագրին. կարծես ինչ-որ ուժ մեզ հուշում է գործել որոշակի կերպ:

Համարվում էր, որ նույնիսկ ծննդյան ժամանակ մեր ողջ ապագա կյանքը կանխորոշված էր, և ոչինչ հնարավոր չէր փոխել. մեզ վիճակված էր կա՛մ հաջողության հասնել, կա՛մ ձախողել:

Իհարկե, այսօր մենք աշխարհը բոլորովին այլ կերպ ենք ընկալում։ Մենք համոզված ենք, որ մեծ մասամբ մենք ինքներս ենք վերահսկում այն, ինչ կատարվում է մեզ հետ, որ մենք ենք մեր ճակատագիրը կերտողները։

Բայց երբեմն մենք ունենում ենք անցողիկ զգացողություններ, որը նման է այն ամենին, ինչ, ամենայն հավանականությամբ, ժամանակին զգացել են մեր նախնիները:

Օրինակ, զուգընկերոջ հետ մտերիմ հարաբերությունները հանկարծակի վատանում են, կամ մեր կարիերայի ճանապարհին անհասկանալի պատնեշ է առաջանում, և այդ դժվարությունները զարմանալիորեն նման են այն ամենին, ինչ մեզ հետ արդեն եղել է անցյալում: Եվ այսպես, մենք փորձում ենք փոխել մոտեցումը, բայց չնայած նոր ջանքերին՝ ոչինչ չի փոխվում։ Եվ երբեմն մեզ թվում է, թե ինչ-որ չար ուժ կամ անեծք ստիպում է մեզ վերապրել նմանատիպ իրավիճակներ։ Հետևաբար, բնավորության ուսումնասիրության առաջին քայլը այս պատրանքները տեսնելն է, որպեսզի սովորենք հասկանալ, թե ինչ է թաքնված դրանց հետևում:

Պետք է ուշադիր զննել յուրաքանչյուրին՝ փնտրելով նրա բնավորության նշանակալի գծերը՝ անկախ նրանից, թե մարդն ինչպիսի դիմակով է ներկայանում աշխարհին, և ինչ դիրք է զբաղեցնում։ Չմոռանալով սա՝ եկեք սկսենք տիրապետել այս հմտության որոշ հիմնական բաղադրիչներին: Սա որոշակի իրավիճակներում մարդկանց կողմից տրված որոշակի ազդանշանների ճանաչումն է։

Մարդկանց կարելի է կամայականորեն բաժանել ըստ բնույթների և կհասկանաք, որ նրանց բնույթն է ազդում նրանց ճակատագրի վրա։ Այսինքն, երբ անձը անդադար չի հաջողում կամ անվերջ հայտնվում է նույն իրավիճակում, այս դեպքում ոչ թե ճակատագիրն է մեղավոր, այլ տվյալ անձն ինչ-որ բան այն չի անում, ու իրական մեղավորը նրա բնավորությունն է։

Երբ ցանկանում եք ինքներդ կերտել ձեր ճակատագիրը, նախ սկսեք ձեր բնավորությունից։ Վերլուծեք ձեր առանձնահատկությունները, լավ ու վատ կողմերը և աշխատեք դրանք շտկելու ուղղությամբ։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է։

Ի՞նչ է հոգու հիգիենան և ինչպես ճիշտ պահպանել այն

Ի՞նչ է հոգու հիգիենան և ինչպես ճիշտ պահպանել այն

Ի՞նչ է հոգու հիգիենան Մարդիկ հաճախ ունենում են անհանգստության հանկարծակի նոպաներ կամ անբացատրելի տխրություն, բայց չեն կարողանում գտնել այդ բացասական հույզերի աղբյուրը

Ո՞րն է ավելի օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Ո՞րն է ավելի օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Ինչո՞վ է օգտակար դեղնուցը

Ի՞նչ անել, եթե ամռանը ազդրերը քսվում են իրար

Ի՞նչ անել, եթե ամռանը ազդրերը քսվում են իրար

Ինչպե՞ս խուսափել շոգ եղանակին ազդրերի շփումից ու մաշկի գրգռումից