Գրիպը քրոնիկ հիվանդությունների ժամանակ

Գրիպը քրոնիկ հիվանդությունների ժամանակ

Գրիպը վարակիչ շնչառական հիվանդություն է, որի վարակման ռիսկային խմբում են գտնվում այն անձինք, ովքեր՝

• ունեն քրոնիկ հիվանդություններ,

• ունեցել են սրտի կաթված,

• տառապում են քաղցկեղով կամ բրոնխիալ ասթմայով,

• ունեն աուտոիմուն հիվանդություն,

• ունեն իմունային անբավարարություն և այլն…

 

Գրիպի ֆոնի վրա գրեթե ցանկացած քրոնիկ հիվանդություն ակտիվանում է՝ վատթարացնելով անձի առողջական վիճակը, որը կարող է հանգեցնել մինչև իսկ մահվան։ Առհասարակ գրիպի վարակը հետագայում առաջացնում է հետգրիպոզ վիճակ, որն ուղեկցվում է ուժերի սպառմամբ, հոգնածությամբ կամ որոշբարդություններով։ Գրիպն ազդում է իմունային համակարգի վրա, և հիվանդության ընթացքի ժամանակ ցուցաբերած նույնիսկ չնչին ակտիվությունը՝ և՛ մտավոր, և՛ ֆիզիկական, կարող է բարդություններ առաջացնել: Շատ կարևոր է նաև հիվանդության վերականգնողական շրջանը, որն ազդում է առաջիկա ամիսների առողջական վիճակի վրա։ Այն մարդիկ, ովքեր չեն կարևորում վերականգնողական շրջանի ճիշտ ընթացքը, հետագայում կարող են ունենալ տարբեր բարդություններ, անոթային համակարգի խախտումներ, հիպերտոնիա և այլն:

Գոյություն ունեն կանխարգելիչ դեղամիջոցներ, պրոֆիլակտիկ միջոցառումներ, որոնք կօգնեն ապահովելու հիվանդության թեթև ընթացք։ Ուստի կարևոր է լուրջ վերաբերվել գրիպին և դիմել մասնագետի՝ բժշկական օգնություն ստանալու համար։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 

views 2871
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում