Ի՞նչ անել, եթե ականջը այտուցվել է

Ի՞նչ անել, եթե ականջը այտուցվել է


Եթե գերսառեցումից հետո ցավում է մեկ ականջը կամ երկուսը միասին, ապա հավանաբար դա պայմանավորված է միջին օտիտով: Այն ականջի վարակ է։ Միջին ականջը քիթըմպանի հետ միացած է բարակ խողովակով՝ եվստախյան փողով, որի միջոցով էլ վարակն ըմպանից տարածվում է դեպի միջին ականջ: Քանի որ այդ փողը
երեխաների և ծերերի մոտ ավելի կարճ է, ուստի նրանց մոտ ավելի հաճախ են առաջանում ականջի վարակներ։


Միջին ականջի վարակային բորբոքումը դրսևորվում է այտուցվածությամբ և հեղուկ արտադրուկի առաջացմամբ,
որն էլ սկսում է ճնշել թմբկաթաղանթը:

Ախտանիշներն են՝ ականջի «փակվածության» զգացողություն, լսողության նվազում, ականջացավ, ականջից հեղուկի արտահոսք և մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

Եթե ախտանիշները շարունակվում են 2 օրից ավելի, ապա հարկավոր է դիմել բժշկի։


Ի՞նչ չի կարելի անել, եթե ականջը բորբոքվել է։


• Չի՛ կարելի առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործել բուժիչ կաթիլներ:
• Չի՛ կարելի կիրառել ժողովրդական միջոցներ, կաթեցնել թուրմեր:
• Չփորձե՛լ մաքրել լսողական հատվածը բամբակով կամ այլ եղանակով:
• Թույլ չտալ ջրի թափանցումը ականջների մեջ։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 

views 6944

Նմանատիպ նյութեր

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Այլ նյութեր

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը