Շիզոֆրենիայի 10 վաղաժամ ախտանիշներ

Շիզոֆրենիայի 10 վաղաժամ ախտանիշներ

Շիզոֆրենիայով տառապող մարդիկ միշտ վստահ են լինում, որ իրենք առողջ են և հրաժարվում են այցելել բժշկի: Միևնույն ժամանակ՝ հոգեկան խանգարումը զարգանում է և ավելի դժվար է լինում այն բուժել: Ուստի շատ կարևոր է ուշադրություն դարձնել վաղ արտահայտվող ախտանիշներին:

Շիզոֆրենիայի ախտանիշները

1. Հիգիենիկ սովորությունների փոփոխություն Օրինակ՝ նախկինում մարդը օրական երկու անգամ մաքրում էր ատամները, բայց այժմ հազվադեպ է հիշում այդ մասին:

2. Անտարբերություն այլոց կարծիքների նկատմամբ Երբ մարդուն առհասարակ չի հուզում շրջապատի կարծիքը և նրանց ներկայությամբ կարող է առանց կաշկանդվելու չափից շատ ազատ վարքագիծ դրսևորել։

3. Ինքնամեկուսացում

Մարդը, ով նախկինում շփվող էր, հանկարծ սկսում է խուսափել շփումներից, ինքնամեկուսանալ կամ հանդիպելու դեպքում հայացքը փորձում է թաքցնել:

4. Թշնամություն, կասկածանք, ագրեսիվ վարք Անձը սկսել է չվստահել ոչ ոքի, դարձել է կասկածամիտ ու ագրեսիվ պահվածք է դրսևորում։

5. Ոչ ադեկվատ հույզեր

Օրինակ՝ ուրախալի իրադարձության ժամանակ մարդը կարող է անտարբեր լինել կամ լաց լինել, իսկ ողբերգական պահերին՝ ծիծաղել։

6. Ոչինչ չարտահայտող հայացք և դեմքի արտահայտություն Այս ախտանիշը կարելի է բնութագրել մեկ արտահայտությամբ` «ոչինչ չասող դեմք»:

7. Քնի խանգարումներ

Օրինակ՝ մարդը կարող է տառապել անքնությամբ կամ, ընդհակառակը, ամբողջ օրը քնել:

8. Ուշադրության և կենտրոնացման հետ կապված խնդիրներ Մարդը դժվար է կենտրոնանում, ուշադրությունը մշտապես ցրված է։

9. Տարօրինակ համոզմունքներ

Օրինակ՝ մարդը հանկարծ սկսել է հավատալ որևէ տեսության կամ սնահավատությունների և ամբողջ օրը կենտրոնանում է դրա վրա։

10. Տարօրինակ խոսք

Օրինակ՝ անձը

• խոսում է շատ կցկտուր,

• հաճախակի է օգտագործում հորինված բառեր,

• օգտագործում է հանգավորված խոսք,

• խոսում է անհասկանալի բաների մասին և այլն։

Բոլոր վերը նշված ախտանիշները միշտ չէ, որ վկայում են շիզոֆրենիայի զարգացման մասին, բայց եթե դրանք տևական ժամանակ է նկատել եք ձեր հարազատի մոտ, ապա անպայման դիմեք հոգեթերապևտի։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

 
 

 
 

 
 

views 53903

Նմանատիպ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում