Ինչու՞ են աչքերը ջրակալում, ի՞նչ անել

Ինչու՞ են աչքերը ջրակալում, ի՞նչ անել

Արցունքներն արտադրվում են հոնքի տակ գտնվող հատուկ խցուկներում: Այս հեղուկը անընդհատ արտադրվում է. այն մաքրում և խոնավեցնում է աչքերը, երբ մարդը թարթում է: Այնուհետև ներքին անկյուններում գտնվող խողովակների միջոցով այն արտազատվում է քթի խոռոչի մեջ, հետո էլ՝ կոկորդի մեջ:

Սովորաբար, արցունքագեղձերն արտադրում են օրական 0,75-ից 1,1 միլիլիտր հեղուկ: Շատ հեղուկի պարագայում տեղի է ունենում արցունքահոսություն: Ամենից հաճախ դա տեղի է ունենում հույզերի պատճառով:

Բայց աչքերը կարող են արցունքակալել նաև այլ պատճառներով, որոնցից ամենատարծվածներին կանդրադառնանք ստորև։

1. Եղանակային պայմաններ։ Պայծառ արևը, սառը օդը կամ քամին կարող են առաջացնել ռեֆլեքսային արցունքահոսություն: Այլ ախտանիշներ այս դեպքում չեն առաջանում:

Ի՞նչ անել

Ոչինչ անել հարկավոր չէ, ամեն ինչ կկարգավորվի, երբ աչքերն այլևս չեն գրգռվի պայծառ լույսի կամ եղանակային այլ գործոնների պատճառով:

2. Ծուխը կամ մառախուղը։

Օդում առկա քիմիական նյութերը նույնպես երբեմն կարող են գրգռել աչքերը: Այս դեպքում առաջանում է արցունքահոսություն, այրոց աչքերում և անհանգստություն:

Ի՞նչ անել

Դուք կարող եք լվանալ ձեր աչքերը մաքուր ջրով։ Խորհուրդ է տրվում նաև հնարավորինս շատ գտնվել մաքուր օդում: Հատուկ օգնություն այս դեպքում չի պահանջվում:

3. Սոխ Երբ սոխը կտրում եք, այն արտադրում է գազ, որը գրգռում է աչքերի լորձաթաղանթը, և արդյունքում առաջանում է արցունքահոսություն։

Ի՞նչ անել

Անհրաժեշտ է լվանալ աչքերը սառը ջրով:

Եվ որպեսզի սոխն այլևս արցունքահոսություն չառաջացնի, կարող եք հետևել այս խորհուրդներին՝

• դեմքը հնարավորինս հեռու պահեք սոխից, որպեսզի գազի գոլորշին չներթափանցի աչքերի մեջ,

• մի՛ կտրեք բանջարեղենը արմատներին մոտ գտնվող հատվածից: Այնտեղ ամենաշատն է կուտակված տվյալ քիմիական նյութը,

• օգտագործե՛ք սուր դանակ. այն այնքան էլ չի վնասում սոխի բջիջները, ինչի շնորհիվ ավելի քիչ գազ է արտադրվում:

• սոխը կտրտելուց առաջ 30 րոպե թողեք սառը ջրի մեջ,

• կրեք պաշտպանիչ ակնոց:

4. Սուր հոտեր։

Չափազանց սուր օծանելիքի կամ քլորի բույրը նույնպես կարող է գրգռել աչքերը և առաջացնել արցունքահոսություն:

Ի՞նչ անել

Օդափոխե՛ք սենյակը։

5. Հորանջ Երբ մարդը շատ է հորանջում, աչքերը կարող են լարվածությունից արցունքակալել: Ի՞նչ անել

Սովորաբար՝ ոչինչ:

Բայց երբեմն չափազանց հաճախակի հորանջը վտանգավոր հիվանդության ախտանիշ է. օրինակ՝ ուղեղի ուռուցքի, ինսուլտի կամ ցրված սկլերոզի: Եթե անընդհատ հորանջում եք, ապա հարկավոր է դիմել բժշկի:

6. Փսխում

Սա կարող է առաջացնել ռեֆլեքսային արցունքահոսություն։

Ի՞նչ անել

Դուք պետք է վերացնեք փսխման պատճառը, արդյունքում աչքերը նույնպես կհանգստանան:

7. Ալերգիա Այն կարող է առաջանալ կենդանիների մազերից, բույսերի փոշուց, աղտից և այլն։

Բացի արցունքահոսոսությունից առաջանում են նաև հետևյալ ախտանիշները.

• հարբուխ և քթի փակվածություն,

• աչքերի կարմրություն (կոնյուկտիվիտ),

• փռշտոց,

• հազ,

• քթի մեջ քորի առաջացում,

• այտուց և մաշկի կապտածություն աչքերի տակ,

• արտադրություն քթից,

• հոգնածություն:

Ի՞նչ անել Եթե մարդն ալերգիկ է, ապա կարող է ընդունել սովորական հակահիստամին, և ախտանիշները կվերանան։

8. Աչքի վնասվածք կամ օտար մարմին աչքում։ Արցունքահոսությունն առաջանում է, որպեսզի մաքրի աչքերը, եթե դրանց մեջ փոշի, ավազ կամ այլ օտար մարմին կա։ Նույն արձագանքը կառաջանա, եթե, օրինակ, վնասեք աչքը, մատը կամ որևէ առարկա մտցնեք նրա մեջ: Որպես կանոն՝ սա ուղեկցվում է տհաճ զգացողություններով, ցավով կամ այրոցով:

Ի՞նչ անել

• Լվացեք ձեր աչքերը տաք ջրով։

• Աչքը մտցրեք ջրով լի բաժակի մեջ և թարթեք։

• Կանգնեք ցնցուղի տակ, ջրի հոսքն ուղղեք ճակատի վրա՝ բաց պահելով աչքերը։

9. Բորբոքում կամ վարակ։ Վիրուսների, բակտերիաների և քիմիական նյութերի պատճառով աչքերը կարող են բորբոքվել:

Սա վկայում է հետևյալ հիվանդություններից որևէ մեկի մասին.

• կոնյուկտիվիտ,

• բլեֆարիտ,

• կերատիտ,

• տրախոմա։

Ի՞նչ անել Հարկավոր է դիմել ակնաբույժի, որպեսզի նա իրականացնի համապատասխան բուժում:

10. Չոր աչքի համախտանիշ։

Այն տեղի է ունենում արցունքի անբավարար արտադրության կամ արագ գոլորշիացման պատճառով: Հետևաբար, աչքերը խոնավացնելու համար արցունքագեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել:

Ի՞նչ անել Չոր աչքերի համախտանիշ դեպքում հարկավոր է դիմել ակնաբույժի և ստանալ համապատասխան բուժում:
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 
 
 

 
 
 
 

 
 

Նմանատիպ նյութեր

Առաջին օգնության կանոններ, որոնք յուրաքանչյուրը պետք է իմանա

Առաջին օգնության կանոններ, որոնք յուրաքանչյուրը պետք է իմանա

Ի՞նչ անել նախքան օգնություն ցուցաբերելը

Ինչպե՞ս նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ

Ինչպե՞ս նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ

Առողջ մարդիկ և նրանք, ովքեր ունեն նախաշաքարախտային վիճակ պետք է հետևեն արյան մեջ շաքարի մակարդակի ցուցիչներին, որպեսզի չզարգանա շաքարախտ, իսկ դիաբետիկները պետք է հետևեն, որպեսզի բարդություններ չառաջանան

Ալերգիայի 7 ախտանիշներ, որոնք կարող են դրսևորվել ողջ տարվա ընթացքում

Ալերգիայի 7 ախտանիշներ, որոնք կարող են դրսևորվել ողջ տարվա ընթացքում

Չոր հազ Եթե հազը շարունակվում է ավելի քան երեք շաբաթ, դա կարող է վկայել ալերգիայի մասին

8 միջոց՝ փռշտոցը դադարեցնելու համար

8 միջոց՝ փռշտոցը դադարեցնելու համար

Փռշտոցը ռեֆլեքս է, որը տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գրգռման արդյունքում