Ինչո՞ւ է առաջանում ֆլյուս (լնդաբորբ) և ինչպե՞ս է այն բուժվում

Ինչո՞ւ է առաջանում ֆլյուս (լնդաբորբ) և ինչպե՞ս է այն բուժվում

Ի՞նչ է ֆլյուսը Ֆլյուսը լնդի բորբոքումն է, որն առաջանում է հիվանդ ատամի թարախակալման հետևանքով։

Նրա խոռոչում բազմանում են պաթոգեն բակտերիաներ, ինչի պատճառով լինդը այտուցվում է, իսկ մակերեսին առաջանում է թարախի պարկ։ Երբեմն այն պատռվում է, և թարախը հոսում է բերանի խոռոչի մեջ։ Ֆլյուսի հիմնական պատճառը չբուժված կամ լիարժեք չբուժված կարիեսն ու շատ ատամնաքարերն են։ Այս ամենը հանգեցնում է պաթոգեն բակտերիաների առաջացման, ինչի հետևանքով էլ ատամի շրջակա հյուսվածքներում առաջանում է բորբոքային գործընթաց՝ պերիօդոնտիտ։ Վերջինս կարող է տարածվել ծնոտի ոսկորի վրա, իսկ ոսկորի տակ կուտակվող թարախը կարող է առաջացնել ցավ և այտուց։

Եթե ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա թարախը կարող է տարածվել այլ դեպի հատվածներ՝ վերածվելով աբսցեսի, այնուհետ՝ ֆլեգմոնայի։ Հետևյալ բարդացումները անհապաղ բժշկական օգնություն են պահանջում։

Որո՞նք են Ֆլյուսի ախտանշանները

Մարդիկ, որոնց մոտ նոր է զարգանում բորբոքումը, ունենում են հետևյալ գանգատները.

• հիվանդ ատամի շրջակայքում ցավ և այտուց,

• մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

Ինչպե՞ս բուժել ֆլյուսը Հարկավոր է ժամանակին դիմել ատամնաբույժի։ Նախնական շրջանում բորբոքային գործընթացը հնարավոր է դադարեցնել՝ բուժելով կամ հեռացնելով ատամը։ Սակայն, ժամանակին բժշկական օգնություն չստանալու դեպքում ամեն ինչ կբարդանա։

Եթե բորբոքումը վերածվել է աբսցեսի, ապա ատամն այլևս հնարավոր չէ պահպանել։ Հարկավոր է այն հեռացնել, այնուհետև լնդի կտրվածք կատարել և մաքրել թարախը։

Ինչպե՞ս կանխարգելել ֆլյուսի առաջացումը։ Կանոնները բավականին պարզ են.

• մաքրել ատամներն ամեն օր, օգտագործել ատամնաթել,

• պարբերաբար այցելել ատամնաբույժի, կատարել ատամնաքարերի մաքրում,

• կարիեսի առաջացման դեպքում անմիջապես բուժել ատամները,

• ցուցման դեպքում կատարել ռենտգեն-հետազոտություն, ինչն օգնում է դեռևս վաղ փուլում հայտնաբերել թարախային օջախները և իրականացնել համապատասխան բուժում։
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 

Նմանատիպ նյութեր

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: