Ի՞նչ է ցույց տալիս գինեկոլոգիական ընդհանուր քսուքի հետազոտությունը

Ի՞նչ է ցույց տալիս գինեկոլոգիական ընդհանուր քսուքի հետազոտությունը

Գինեկոլոգիական քսուքի հետազոտությունը՝ բորբոքային հիվանդությունների ու վարակների ախտորոշման մեթոդ է, որի դեպքում գինեկոլոգը կնոջ սեռական ուղիներից արտադրության նմուշ է վերցնում։ Ապա այդ նմուշն ուղարկվում է լաբորատորիա՝ ուսումնասիրության։ Մասնագետը հնարավորություն է ունենում տեսնելու օրգանիզմի նորմալ բջիջները կամ տարբեր բակտերիաներն ու սնկերը։ Որ դեպքում է կանանց ցուցված հանձնել գինեկոլոգիական քսուք Մասնագետը նշանակում է քսուքի հետազոտություն, եթե կինը գանգատվում է գինեկոլոգիական հիվանդության ախտանիշներից. օրինակ՝ քոր և այրոց հեշտոցում, ցավ՝ միզարձակման ժամանակ։

Գինեկոլոգիական քսուքի հետազոտություն ցուցված է հղիներին՝

• հղիության գրանցման ժամանակ

• երկրորդ եռամսյակում

• երրորդ եռամսյակում Ինչպես նախապատրաստվել գինեկոլոգիական քսուքի հանձնմանը

• Հետազոտությունը չի իրականացվում դաշտանի ժամանակ։

• Հետազոտությունից առաջ խորհուրդ է տրվում զուգարանից օգտվել 2 ժամ առաջ։

• Հետազոտությանը նախորդող օրերին հարկ է բացառել սեռական հարաբերությունները։

Ի՞նչ է ցույց տալիս հեշտոցի միկրոֆլորայի հետազոտությունը։ Հեշտոցի միկրոֆլորայի հիմքը՝ լակտոբակտերիաներն են, որոնք նման են կապույտ փոքր ցուպիկների։ Առաջին հայացքից՝ պետք է տեսանելի լինի դրանց մեծ քանակը քսուքում: Նորմա է համարվում, եթե քսուքում առկա լեյկոցիտների քանակը 20-ից պակաս է լինում։ Սակայն երբեմն լինում են նշաններ, որ վկայում են պաթոլոգիայի մասին՝

• Մեծ թվով լեյկոցիտներ Եթե դրանց տեսանելի քանակը 20-ից ավելի է, ապա դա բորբոքային գործընթացի ախտանիշ է համարվում։

• Հիմնական բջիջներ Սա հեշտոցային էպիթել է: Կանդիդայի բջիջներ Նրանց ներկայությունը վկայում է սնկային վարակի մասին։

• Գոնոկոկեր Այս մանրէն ձևով հիշեցնում է սուրճի հատիկի, որը գտնվում է լեյկոցիտի ներսում։ Նրանք դժվար տարբերակելի են, բայց երբեմն հաջողվում է հետազոտել այդ միկրոօրգանիզմները: Եթե դրանք հայտնաբերվել են, ուրեմն առկա է գոնորեա։

• Տրիխոմոնադներ. սա սեռավարակ է

• Բանալի բջիջներ կամ գարդներելլա. առաջանում է հեշտոցի նորմալ միկրոֆլորայի խանգարման դեպքում։

Ի՞նչ անել, եթե միկրոֆլորայի քսուքը չի համապատասխանում նորմային։

Ամեն ինչ կախված է այն բջիջներից, որոնք հայտնաբերվում են: Եթե դա կոնդիդոզ է, ապա գինեկոլոգը կնշանակի հակասնկային միջոցներ, իսկ բորբոքման կամ բակտերիալ վագինոզի դեպքում՝ հակաբիոտիկներ: Իսկ գոնորեայի և տրիխոմոնիազի դեպքում բուժումն անհրաժեշտ է ոչ միայն հիվանդին, այլև սեռական զուգընկերոջը։ Բուժման թերապիաների ընթացքում հարկ է բացառել սեռական հարաբերությունները, ալկոհոլը, կծու և թթու սնունդը։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Ինչո՞ւ է վնասակար պոռնոֆիլմ դիտելը

Կանացի չզարգացող հղիություն. պատճառների, ախտորոշման և հաջողակ մայրության ուղիների խորը վերլուծություն

Կանացի չզարգացող հղիություն. պատճառների, ախտորոշման և հաջողակ մայրության ուղիների խորը վերլուծություն

Չզարգացող հղիությունը ցավոտ և բարդ խնդիր է, որի հետ բախվում են շատ կանայք։ Երեխայի կորուստը հղիության վաղ շրջանում կարող է հոգեբանական խորը վնասվածքներ թողնել և բազմաթիվ հարցեր առաջացնել

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Անպտղությունը կնոջ համար ծանր հարված է, երբ թվում է, թե երազանքներից մեկը անհասանելի է դառնում