Օղու ազդեցությունը արյան ճնշման և անոթների վրա

Օղու ազդեցությունը արյան ճնշման և անոթների վրա

Օղու հիմնական բաղադրիչն էթիլային սպիրտն է, որը ներծծվում է արյան մեջ։ Էթանոլը թափանցում է նյարդային մանրաթելեր և խափանում անոթների տոնուսի պահպանման համար իմպուլսներ ուղարկող նյութերի՝ նյարդամիջնորդանյութերի (նեյրոմեդիատոր) տարանջատումը։

Արդյունքում առաջանում է անոթային պատերի տեղային կաթված, որը մեծացնում է արյան հոսքը և նվազեցնում ճնշումը: Ահա, թե ինչու է ալկոհոլ ընդունած մարդն ամբողջ մարմնով մեկ հաճելի թուլություն զգում: Բայց այդ ազդեցությունը երկար չի տևում:

Հետագայում արյան մեջ էթանոլի ներթափանցումը մեծացնում է նեյրոմեդիատորների արտադրությունը։ Ազդեցության թուլացման հետ մեկտեղ անոթների տոնուսը վերադառնում է նախնական վիճակին։ Ալկոհոլի յուրաքանչյուր նոր դեղաչափի հետ այդ ազդեցությունը կրկնվում է, իսկ օրգանիզմը չի կարողանում հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը, և արյան ճնշումը բարձրանում է: Մեծ քանակությամբ օղին չափից շատ է բարձրացնում ճնշումը և կարող է հանգեցնել մինչև անգամ սրտի կաթվածի:

Օղին ցածր ճնշման դեպքում Յուրաքանչյուր մարդ ունի իր ճնշման ցուցանիշները, որի դեպքում իրեն լավ է զգում: 100/60-ից ցածր ցուցանիշները հիմք են հանդիսանում« հիպոտոնիայի ախտորոշման համար: Հիվանդությունը լինում է առաջնային կամ քրոնիկ և ուղեկցվում է հոգնածության աճով, գլխացավերով և ապատիայով։

Ըստ տարածված կարծիքների՝ ալկոհոլային խմիչքները կարող են օգնել կարգավորելու ճնշումը՝ իրենց էներգետիկ ուժի միջոցով։ Բժիշկները այս դեպքում բացարձակապես հակառակ կարծիքն ունեն: Օղին իջեցնում է ճնշումը՝ թուլացնելով անոթների պատերը և ուժեղացնելով արյան հոսքը: Սակայն խմիչքը կարող է առաջացնել հիվանդության կտրուկ վատթարացում՝ հիպոտոնիկ ճգնաժամ։

Անձը կարող է զգալ հանկարծակի թուլություն, գլխապտույտ և նույնիսկ կորցնել գիտակցությունը։ Այդ իսկ պատճառով՝ լուրջ պաթոլոգիաներ ունեցող հիվանդները պետք է զգուշությամբ օգտագործեն ցանկացած տեսակի ոգելից խմիչք: Օղին բարձր ճնշման դեպքում Այն հարցի շուրջ, թե կարելի է արդյոք հիպերտոնիայի դեպքում օղի խմել, բժիշկների կարծիքները հակասական են:

Մի շարք մասնագետներ կարծում են, որ ալկոհոլի մի փոքր չափաբաժինը, իր՝ անոթները լայնացնող հատկության շնորհիվ, կարող է կարգավորել բարձր ճնշումը հիպերտոնիկների մոտ: Սա հատկապես վերաբերվում է այն մարդկանց, ովքեր ունեն փոքր շեղումներ նորմայից՝ պայմանավորված նեյրոգեն բնույթով։

Օղու անվտանգ չափաբաժինը չի գերազանցում 25 մլ։ Քրոնիկ հիպերտոնիա են անվանում ճնշման կայուն բարձրացումը մինչև 140/90 և ավելի։ Ալկոհոլի շատ օգտագործումը այս դեպքում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ենթադրվում է, որ օղու մեկանգամյա չափավոր չափաբաժնի ընդունումը լուրջ վնաս չի հասցնում մարդու առողջությանը: Տղամարդկանց համար թույլատրելի չափաբաժինը կազմում է 90 գրամ, կանանց համար՝ 60 գրամ: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ալկոհոլը արգելվում է, եթե ընդունում եք ճնշումը իջեցնող դեղորայք։

Ինչ անել, եթե օղուց հետո ճնշումը բարձրացել է։ Անհրաժեշտ է հիշել, որ էթանոլը և հիպոտենզիվ միջոցները միասին կարող են առաջացնել ճնշման կտրուկ իջեցում, մինչև անգամ կոմա և օրթոստատիկ թերճնշում (կոլապս)։ Ալկոհոլը ուժեղացնում է դեղամիջոցների ծանոթագրություններում նշված բոլոր կողմնակի բարդությունները՝ սրտխառնոց, շարժողական համակարգման խաթարում, սարսուռ և թուլություն:

Տհաճ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադիր կարդալ դեղերի ցուցումները: Եթե ալկոհոլ ընդունելուց հետո ճնշումը բարձրացել է, ապա բժիշկները խորհուրդ են տալիս.

• ընդունել մագնեզիում (մագնեզիումի սուլֆատ),

• ապահովել սենյակի օդափոխությունը, թարմ օդ շնչել,

• պառկել, հանգստանալ և կարգավորել շնչառությունը,

• ճնշման չափից շատ բարձր ցուցանիշների դեպքում կանչել շտապօգնություն:

 

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: