Արգանդի պարանոցի լազերային վապորիզացիա

Արգանդի պարանոցի լազերային վապորիզացիա


Լազերային վապորիզացիան (լազերային բուժում) արգանդի պարանոցի գինեկոլոգիական միջամտություն է, որը հանդիսանում է նվազագույն ինվազիվ, քիչ տրավմատիկ, անարյուն բուժման մեթոդ՝ արգանդի վզիկի բարորակ գոյացությունների կամ պաթոլոգիաների համար։ Տեխնիկան սկսել է կիրառվել համեմատաբար վերջերս, բայց ժամանակակից գինեկոլոգիայում այն համարվում է շատ արդյունավետ:

Գոլորշիացման տեխնիկայով բուժումը հնարավոր է, եթե օրինակ նախկինում դեղամիջոցներով իրականացրած բուժումը ցանկալի արդյունք չի ունեցել, և իրականացվել են հիվանդությունը հաստատող անհրաժեշտ հետազոտություններ։

Հեշտոցի լազերային վապորիզացիան կարող է կիրառվել կանանց բոլոր տարիքային խմբերի համար, հատկապես՝ չծննդաբերածների։

Հիմնական ցուցումներն են.

• լեյկոպլակիա

• արգանդի վզիկի պոլիպներ

• արգանդի վզիկի էկտոպիա

• արգանդի վզիկի էնդոմետրիոզ կամ կիստոզ գոյացություններ

• արգանդի վզիկի վնասվածքներ և սպիներ։


Հեշտոցի լազերային վապորիզացիայի մեթոդիկայի էությունը նրանում է, որ պաթոլոգիկ օջախի վրա ազդում են հստակ հզորությամբ լազերի ճառագայթներով։

Լազերային վապորիզացիայի տևողությունը 15-20 րոպե է։ Իսկ մանիպուլյացիայի ավարտից հետո կինը ազատ կարող է գնալ տուն։ Արգանդի վզիկի լազերային վապորիզացիան երբեք չի նշանակվում առանց նախնական հետազոտության: Հիվանդին նշանակվում են լաբորատոր թեստեր և հետազոտություններ։

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Արգանդի վզիկի լազերային բուժումն ունի վերականգնողական կարճատև շրջան, որը տևում է 1 ամիս:

Արգանդի վզիկի լորձաթաղանթի լազերային բուժումից հետո կնոջը արգելվում է.

• կրել զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածություն,

• ունենալ սեռական հարաբերություն,

• այցելել բաղնիք, շոգեբաղնիք կամ պարզապես տաքացնել մարմնի ստորին հատվածները։

 

Վապորիզացիայից մեկ ամիս հետո պետք է այցելել գինեկոլոգի, որպեսզի բժիշկը գնահատի հյուսվածքների վերականգնման աստիճանը և որակը։ Դրանից հետո կնոջը խորհուրդ է տրվում տարեկան երկու անգամ անցնելու գինեկոլոգիական պրոֆիլակտիկ հետազոտություն։

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 2892

Նմանատիպ նյութեր

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Վերարտադրողական շրջան

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)