Ինչո՞ւ են սևանում ատամները, ի՞նչ անել ...

Ինչո՞ւ են սևանում ատամները, ի՞նչ անել ...


Առողջ ժպիտը կարող է լինել սպիտակ կամ դեղնավուն, բայց ոչ մուգ մոխրագույն կամ սև... Եթե ատամների վրա առկա են մոխրագույն կամ սև հետքեր, որոնցից չեք կարող ազատվել սովորական ատամի խոզանակի և մածուկի օգնությամբ, ուրեմն հարկավոր է դիմել ատամնաբույժի։

 

Ինչո՞ւ են մեծահասակաների ատամները սևանում

Երբեմն հեշտ է շտկել իրավիճակը, բայց կան նաև դժվարություններ:

Կարիես

Կարիոզային խոռոչները կարող են ունենալ տարբեր գույներ՝ դեղին շագանակագույն, մոխրագույն և նույնիսկ սև:

 

Ի՞նչ անել

Բուժել կարիեսը: Բուժման տևողությունը կախված է նրանից, թե որքան խորն է գործընթացը:

Երկաթի բարձր պարունակությամբ ջուր

Սովորաբար, ատամնափառն ունի դեղնավուն երանգ, բայց որոշ դեպքերում ավելի շատ նման է սև հետքերի:

 

Ի՞նչ անել

Ամենայն հավանականությամբ, հարկավոր կլինի ատամների մասնագիտական մաքրում և սպիտակեցում:

Սնունդ, որը ներկում է էմալը

Դասական օրինակներ են հապալասը, բազուկը, պահածոյացված կեռասը: Իրականում, նրանք ներկում են ոչ թե էմալը, այլ ատամնափառը, որն ունի ծակոտկեն կառուցվածք և հեշտությամբ ներծծում է պիգմենտները:

 

Ի՞նչ անել

Սովորաբար ատամների սպիտակ գույնը վերադարձնելու համար բավարար է մանրակրկիտ մաքրել դրանք և ողողել բերանի խոռոչը հատուկ միջոցներով:

Երկաթի բիոհավելումներ

Դրանք մեծացնում են երկաթի քանակը թքի մեջ, ինչը կարող է նպաստել սև ատամնափառի ձևավորմանը:

 

Ի՞նչ անել

Անպայման տեղեկացրեք ատամնաբույժին, որ ընդունում եք երկաթ պարունակող դեղամիջոցներ: Բժիշկը նշանակումներ կանի, որոնք թույլ կտան դադարեցնել գունային փոփոխությունը:

Մարսողության հետ կապված խնդիրներ

Սև ատամնափառի առաջացման հավանականությունն առավել մեծ է այն մարդկանց մոտ, ում թուքն ունի բարձր PH-գործոն. այսինքն, ունի բարձր թթվայնություն:

 

Ի՞նչ անել

Ատամնաբույժը կօգնի հեռացնել սև ատամնափառը, այնուհետ խորհուրդ կտա դիմելու գաստրոէնտերոլոգի:

Ծխախոտ

Ծխողների ատամներին ամենից հաճախ բնորոշ է դեղին և շագանակագույն պիգմենտացիան:

 

Ի՞նչ անել

Առողջ գույնը վերադարձնելու համար հարկավոր է իրականացնել մասնագիտական մաքրում և սպիտակեցում:

Արծաթե սուլֆիդով ատամի շապիկ կամ ատամնալիցք

Նրանք կարող են ատամի էմալին պողպատե երանգ հաղորդել:

 

Ի՞նչ անել

Հարկավոր է փոխել ատամնալիցքը

 

Գենետիկա

Կան ժառանգական որոշ հիվանդություններ, որոնք կարող են ազդել գույնի վրա. օրինակ՝ անկատար դենտինոգենեզ, որի դեպքում խանգարվում է էմալի ձևավորման գործընթացը: Այս անոմալիայի զարգացման պատճառով ատամները կարող են ունենալ դեղին, շագանակագույն կամ մոխրագույն երանգ:


Ի՞նչ անել


Նախ հարկավոր է ճիշտ ախտորոշում իրականացնել: Այնուհետ ատամնաբույժը կիրականացնի պրոֆեսիոնալ սպիտակեցում կամ այլ ընթացակարգեր:


Ատամի վնասվածք

Ատամների խորշերում արյան անոթները կարող են պայթել՝ առաջացնելով հեմատոմաներ, որոնք էլ կարող են տեսանելի լինել։


Ի՞նչ անել

Այս դեպքում սպիտակեցնողներն ու ինտենսիվ մաքրումը չեն օգնի:

Ոչ որակյալ էնդոդոնտիկ բուժում

Եթե արմատի ուղիները բուժում է ոչ այնքան արհեստավարժ մասնագետ, ապա դրանք կարող են սևանալ և էմալի միջոցով ամբողջ ատամին տալ մոխրագույն և սև երանգ։


Ի՞նչ անել

Նախկինում պարզապես տեղադրում էին ատամի սպիտակ շապիկ, սակայն այսօր ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է այլընտրանք, որը կառաջարկի ձեզ ատամնաբույժը։


Ինչո՞ւ են երեխաների ատամները սևանում

Պատճառները սովորաբար նույնն են, ինչ մեծահասակների մոտ:

Բայց կան նաև այլ պատճառներ.


Կարիես

Երեխաների մոտ կարիոզային խոռոչներն առավել արագ են զարգանում, քան մեծահասակների մոտ:


Ի՞նչ անել

Նկատելուն պես՝ դիմեք մանկական ատամնաբույժի:

Սև ատամնափառ

Սև հետքերը երեխաների մոտ ավելի հաճախ են առաջանում, քան մեծահասակների: Դա կարող է պայմանավորված լինել բերանի խոռոչում առկա տարիքին համապատասխան բակտերիաների կազմով, ինչպես նաև մարսողական համակարգի տարիքային անկատարությամբ:


Ի՞նչ անել

Սև ատամնափառը հեռացնելու համար ատամնաբույժը կիրականացնի մասնագիտական մաքրում: Հաճախ սա միակ ելքն է, քանի որ ատամնափառը դժվար է հեռացնել տնային պայմաններում։

Հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում մոր կողմից հակաբիոտիկների ընդունում

Հիմնականում այսպիսի ազդեցություն ունենում են տետրացիկլինի շարքին պատկանող դեղամիջոցները:

Գունային փոփոխությունները կարող են դրսևորվել կաթնատամների վրա և անհետանալ, երբ դրանք փոխարինվեն հիմնական ատամներով։ Սակայն երբեմն սև երանգը պահպանվում է նաև մեծ տարիքում:

Ի՞նչ անել

Բուժումը կախված է նրանից, թե որքան են արտահայտված գունային փոփոխությունները, և ինչ վիճակում են գտնվում ատամները:

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: