Ինչպե՞ս տեղադրել ռեկտալ մոմիկը

Ինչպե՞ս տեղադրել ռեկտալ մոմիկը

Ռեկտալ մոմիկը օրգանիզմին մատակարարելու միջոց է, որն ունի լուծողական, ինչպես նաև թութքը բուժող հատկություն: Ահա՛, թե ինչպես է պետք տեղադրել այն

1 Խորհրդակցե՛ք բժշկի հետ Չնայած որ ռեկտալ մոմիկները վաճառվում են առանց դեղատոմսի, ամեն դեպքում ավելի լավ է դրանք օգտագործել միայն բժշկի նշանակմամբ:

• Խորհրդակցեք բժշկի հետ, եթե երկար ժամանակ մոմիկների միջոցով պայքարում եք փորկապության դեմ: Սա կարևոր է, քանի որ լուծողական միջոցները չի կարելի օգտագործել երկար ժամանակ:

• Մոմիկներ կիրառելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, եթե՝

• հղի եք,

• կրծքով կերակրող մայր եք,

• ընդունում եք որոշ դեղամիջոցներ,

• պատրաստվում եք մոմիկը տեղադրել երեխային,

• դիմե՛ք բժշկի, եթե ունեք որովայնի սուր ցավ կամ նախկինում նմանատիպ միջոցներից ունեցել եք ալերգիկ ռեակցիաներ։

2 Մանրակրկիտ լվացե՛ք ձեռքերը օճառով Սա շատ կարևոր է, քանի որ տարբեր պաթոգեն միկրոօրգանիզմներ կարող են ուղիղ աղիքով ներթափանցել օրգանիզմ՝ վնաս հասցնելով իմունային համակարգին։

3. Ծանոթացե՛ք ցուցումներին Լուծողական միջոցները կարող են տարբերվել օգտագործման եղանակով և դեղաչափով:

4 Կրե՛ք միանգամյա օգտագործման լատեքսային ձեռնոցներ

5 Եթե մոմիկը փափուկ է, ապա անհրաժեշտ է այն ավելի ամուր դարձնել Փափուկ մոմիկն ավելի դժվար է ներդնել, այնպես որ նախապես պետք է այն ավելի ամուր դարձնել: Կան մի քանի եղանակներ.

• Դրեք այն սառնարանում կամ սառցարանում և պահեք 30 րոպե:

• Մի քանի րոպե պահեք այն սառը հոսող ջրի տակ:

6. Վազելին քսեք հետանցքի շրջանում, որպեսզի մոմիկն ավելի հեշտ տեղադրվի Ինչպե՞ս տեղադրել ռեկտալ մոմիկ ինքներդ ձեզ։

1 Անհրաժեշտ է պառկել ձախ կողքի վրա և աջ ոտքը մոտեցնել կրծքին:

2 Տեղադրեք ռեկտալ մոմիկը: Բարձրացրեք հետույքի աջակողմյան հատվածը, այնպես որ մոմիկն ավելի հեշտ կարողանա մտնել: Մեծահասակների դեպքում մոմիկը պետք է ներհրել 2,5 սմ խորությամբ, իսկ երեխաների դեպքում՝ 1,5-2,5 սմ:

3. Ամուր սեղմեք հետույքը և այդ դիրքում պահեք մի քանի վայրկյան:

4 Սպասեք, մինչև դեղը կսկսի գործել: Դա կարող է տևել 15-60 րոպե, մինչև որ մոմիկը կազդի, և աղիքները կգործեն:

5 Հանե՛ք ձեռնոցները և մանրակրկիտ լվացեք ձեռքերը: Ինչպես ուրիշին տեղադրել ռեկտալ մոմիկ

1 Խնդրեք տվյալ մարդուն պառկել կողքի: Մոմիկի ներդրման համար առավել հարմար կեցվածքը ծնկները ծալած կողքի վրա պառկելն է։

2 Պատրաստվեք տեղադրել մոմիկը։ Մի ձեռքի երկու մատներով՝ բութով և ցուցամատով, վերցրեք այն, իսկ մյուս ձեռքով բարձրացրեք հետույքը, որպեսզի երևա հետանցքը։

3. Տեղադրեք մոմիկը և առաջ մղեք այն ցուցամատով (մեծահասակների դեպքում) կամ ճկույթով (երեխայի դեպքում): Մեծահասակների դեպքում մոմիկը պետք է ներհրել 2,5 սմ խորությամբ, իսկ երեխաների դեպքում՝ 1,5-2,5 սմ: Եթե մոմիկը բավարար խորը չմտցնեք․ այն դուրս կգա հետանցքից։

4 Սեղմեք հետույքը և մոտավորապես 10 րոպե պահեք այդ դիրքում։ 5 Հանեք ձեռնոցները և մանրակրկիտ լվացեք ձեռքերը։12:40
 
 
 
 
  Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Նմանատիպ նյութեր

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է