Ի՞նչ անել, եթե հոդերը ձայն են արձակում

Ի՞նչ անել, եթե հոդերը ձայն են արձակում

Երբեմն ծնկների, ոտքերի և մատների հոդերը որոշակի ձայն են արձակում, նույնիսկ օրգանիզմի պաթոլոգիաների բացակայության դեպքում: Բոլոր հոդերը ձևավորված են ոսկորների հոդային մակերեսներին և տեղակայված հատուկ կաղապարի մեջ, լցված հոդային հեղուկով, ինչը նվազեցնում է շփումը և ապահովում ոսկորների նորմալ տեղաշարժը:

Բացի այդ, հոդերն ունեն լրացուցիչ տարրեր, որոնք շարժման ընթացքում կատարում են հարվածամեղմիչի դեր: Բոլոր հոդային բաղադրիչները միմյանց են միացված կապող համակարգով։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում առաջանում են հոդերի հիմնական մասերի ձգում, տեղաշարժում և տատանում: Հենց այդ պահին էլ մենք լսում ենք տհաճ աղմուկ, որը բժշկության մեջ անվանում են կրեպիտացիա: Այսպիսով, եթե ծնկներից լսվում է ճարճատյուն, միշտ չէ, որ դա որևէ պաթոլոգիայի նշան է:

Պետք չէ զարմանալ, երբ հոդերը ձայն են արձակում ֆիզիկապես ծանրաբեռնվելու ընթացքում: Պատանեկության շրջանում մարմնի որոշ հատվածներ կարող են ավելի արագ աճել, քան մնացածը, իսկ հոդերի կառուցվածքում հնարավոր է՝ ձևավորվի ժամանակավոր անհամաչափություն, ինչն էլ ծնկներից կամ մատներից լսվող աղմուկի պատճառն է։ Իսկ եթե սա հիվանդությո՞ւն է Հոդերից լսվող աղմուկը հիվանդության ախտանիշ է, եթե ուղեկցվում է՝

• ոտքերի և ձեռքերի հոդերում առկա ցավով,

• մարմնի մասերի այտուցվածությամբ և կարմրությամբ,

• շարժունակության սահմանափակմամբ,

• կոորդինացիայի խախտմամբ և վերջույթների թմրածությամբ։ Սրանք վկայում են ինչ-որ հիվանդության առկայության և զարգացման մասին: Ռիսկի գործոններ Պրոգրեսիվ ճարճատյունի և ցավի առաջացման հավանականությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր

՝ • ունեն ավելորդ քաշ,

• կրում են անհարմար կոշիկներ և բարձրակրունկներ,

• երկար ժամանակ ընդունում են դեղամիջոցներ,

• ունեն հորմոնալ խանգարումներ և նյութափոխանակության համակարգի հիվանդություններ, • ունեն ֆիզիկական ծանրաբեռնվածություն կամ հակառակը՝ քիչ են շարժվում,

• ունեն հարթաթաթություն: Ինչպե՞ս ազատվել հոդերի ճարճատյունից: Միայն փորձառու մասնագետը կարող է ճշգրիտ ախտորոշել և վերացնել տհաճ ձայնի պատճառը: Գրագետ ընտրված և համակարգված թերապիան կվերացնի տհաճ ախտանիշները։ Հետևյալ խորհուրդները նույնպես կօգնեն հաղթահարելու խնդիրը. • չափավոր ֆիզիկական գործունեություն,

• քաշի կարգավորում,

• առողջ սննդակարգ,

• հարմար օրթոպեդիկ կոշիկներ: Բժշկական զննումը կբացառի քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկը և բուժառուին (պացիենտին) կհաղորդի վստահություն, որ հոդերից առաջացող ձայնը օրգանիզմի թույլատրելի ֆիզիոլոգիական բնութագրի նորմա է:

 

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ