Հղիության 24-րդ շաբաթ

Հղիության 24-րդ շաբաթ

Քսանչորսերոդր շաբաթը նոր զգացողություններ է բերում։ Երեխան արագորեն քաշ է հավաքում, և մայրն այդ զգում է։ Նրա շարժումներն ավելի են զգացվում։

Հնարավոր է, որ մորն անհանգստացնեն ոտքերի ծանրությունը և որովայնի ու միզապարկի շրջանում անհարմարավետության զգացումը։

Պտղի զարգացումը

Պտուղը կշռում է մոտ 600 գր: Զարգանում է մաշկին հատուկ ծալքավորումը և ենթամաշկային ճարպաշերտը: Սովորաբար երևում են նաև հոնքերն ու թարթիչները: ԿՆՀ-ում նյարդային բջիջների ընդհանուր թիվը հասնում է առավելագույնի:

Այս ժամկետում ծնված պտուղն ի վիճակի է սնվել, շնչել, սակայն դեռևս կենսունակ չէ: Նա կարող է գոյատևել միայն հատուկ կյուվեզում գտնվելու, թոքերի արհեստական գազափոխանակության և ինտենսիվ թերապիայի պայմաններում:

Ի՞նչ է կատարվում

Մոր օրգանիզմը հարմարվում է երեխայի պահանջներին։ Այդ շրջանում կարևոր է, որ փոքրիկն իրեն լավ զգա մոր արգանդում և շարունակի բնականոն զարգանալ։ Հնարավոր է, որ գոտկատեղի և մեջքի ցավ առաջանա։

Կարդացեք՝ Կեգելի վարժությունները հղիության ընթացքում

Ընդ որում՝ այն մայրերը, ովքեր նախքան հղիությունը սպորտով են զբաղվել կամ հղիների համար նախատեսված վարժություններ են կատարել, այդ փոփոխություները ծանր չեն տանի։ Գուցե ամենևին էլ ցավ չզգան։

Կարդացեք՝ Բանդաժը հղիության ընթացքում

Աղեկապ (բանդաժ) կրելու ժամանակն է։ Այն ոչ միայն օգտակար է մեջքի համար, այլևկանխարգելում է հղիազոլերի առաջացումը։

Ուլտրաձայնային հետազոտություն

Քսանչորսերորդ շաբաթում սովորաբար նշանակվում է մեզի և արյան ընդհանուր հետազոտություն։ Արյան մեջ ստուգվում է գլյուկոզայի մակարդակը, որպեսզի հերքեն շաքարային դիաբետի զարգացումը։

ՈւՁՀ-ն նշանակվում է միայն ցուցման դեպքում՝ եթե հղիությունը բարդություններով է ընթանում կամ ներարգանդային պաթոլոգիաների կասկած կա։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…