Ինչու է հիալուրոնաթթուն այդքան հայտնի և ինչպես է այն գործում

Ինչու է հիալուրոնաթթուն այդքան հայտնի և ինչպես է այն գործում

Հիալուրոնաթթուն գեղեցկության թերևս ամենահայտնի բաղադրիչներից մեկն է: Նույնիսկ մարդիկ, ովքեր հեռու են գեղեցկության ոլորտից, լսել են նրա մասին: Այնուամենայնիվ, հաճախ կարծում են, որ հիալուրոնաթթուն միայն կնճիռների հարթեցման համար է կիրառվում: Իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:


Ինչ է հիալուրոնաթթուն
Հիալուրոնաթթուն ամենատարածված «գեղեցկության մոլեկուլն է»: Այն սկսել է կիրառվել 1934-ին Կարլ Մայերի և նրա օգնական Ջոն Պալմերի կողմից: Հիալուրոնաթթուն պարունակվում է ոսկորների, կապող հյուսվածքի, աճառի, մազերի ֆոլիկուլների և մաշկի մեջ: Այս դեպքում՝ հիալուրոնաթթվի գրեթե կեսը առկա է մաշկի մեջ, որտեղ, որպես մագնիս, ասոցացվում է ջրի հետ, դանդաղեցնում է դրա գոլորշացման ընթացքը: Ընդհանուր առմամբ 1 գ հիալուրոնաթթուն կարող է պահել մինչև 6 լիտր ջուր: Դրան գումարեք բջիջների ներսում խոնավության մակարդակը կարգավորելու ունակությունը և կստանաք ֆենոմենալ բջջային բաղադրիչ: Այն թույլ է տալիս մաշկին պահպանել խոնավության բարձր մակարդակ, մնալ առաձգական և առողջ: Այսպիսով, հիալուրոնաթթուն ունի երեք հիմնական հատկություն՝ հակատարիքային, խոնավեցնող, վերքերը բուժող: Հիալուրոնաթթուն կարող է ոչնչացվել ազատ ռադիկալների կողմից ուլտրամանուշակագույն ճառագայթների, ծխախոտի ծխի և աղտոտված միջավայրի ազդեցությամբ:


Ինչպես հասկանալ, որ մաշկին անհրաժեշտ է հիալուրոնաթթու
25 տարեկանից հետո մաշկի բջիջներն ավելի քիչ հիալուրոնաթթու են արտադրում: Դա պայմանավորված է բջիջների օգտագործման և խոնավությունը պահպանելու ունակության դանդաղեցմամբ: Ջրազրկված մաշկն ունի անհարթ կառուցվածք, որը լցված է փոքր կնճիռներով: Որպեսզի մաշկը մնա փափուկ, առաձգական և փայլուն, 25 տարեկանից հետո կարելի է ներառել հիալուրոնաթթվով քսուքներն ամենօրյա խնամքի մեջ, իսկ 30 տարեկանից հետո՝ նաև հիալուրոնաթթվի շիճուկը:
Հիալուրոնաթթվի հավելումներ
Հիալուրոնաթթվի պակասի դեպքում ցուցվում է համապատասխան հավելումների ընդունումը: Ուսումնասիրություններն ապացուցել են, որ առնվազն մեկ ամսվա ընթացքում 120-240 մգ հիալուրոնաթթվի ընդունումը զգալիորեն մեծացնում է մաշկի խոնավացումը և նվազեցնում դրա չորությունը: Հիալուրոնաթթվով հավելումները կարելի է ընդունել 20 տարեկանից հետո:
Ինչու են հիալուրոնաթթվի պատրաստուկները երբեմն անարդյունավետ
Եթե մաշկը բավականաչափ խոնավ է, ապա հիալուրոնաթթվով պատրաստուկներն օգտագործման դեպքում կարող են ծորալ։ Սա նշանակում է, որ այս բաղադրիչն օգտագործելու կարիք չկա: Եթե հիալուրոնաթթվով քսուք կամ շիճուկ օգտագործելուց հետո մաշկի վրա դիմակի կրման զգացողություն կա, նշանակում է, որ մաշկը հիալուրոնաթթվի կարիք չունի:
Ինչ տեսակի մաշկի համար են նախատեսված հիալուրոնաթթվով պատրաստված միջոցները
Մաշկի երեք հիմնական տեսակ կա՝ նորմալ, չոր, յուղոտ։ Ցանկացած տեսակի մաշկ կարող է ջրազրկվել: Այսինքն, ինչպես յուղոտ, այնպես էլ նորմալ մաշկը կարող է ջրազրկվել: Կարևոր է մաշկի ջրազրկված լինելը չոր մաշկի տեսակից տարբերակելը։ Չոր մաշկի պատճառը լիպիդների պակասն է, ոչ թե ջրի:
Փաթեթավորումների վրա ինչ անուններով կարող է հանդես գալ հիալուրոնաթթուն
Հիալուրոնաթթուն ունի հետևյալ անունները՝ հիդրոլիզացված հիալուրոնիկ թթու, ացետիլացված հիալուրոնատ, նատրիումի հիալուրոնատ, հիալուրոնաթթվի նատրիումի աղ:


Մաշկի խնամքի որ միջոցներն են պարունակում հիալուրոնաթթու
Շիճուկ
Նրանք ունեն թեթև կառուցվածք, նվազագույն կազմ և տարբերվում են հիալուրոնաթթվի մեծագույն կոնցենտրացիայով: Բացի այդ, շիճուկի կառուցվածքով հիալուրոնաթթուն ավելի արագ է ներթափանցում մաշկի մեջ: Լավագույնն է օգտագործել մեծ և փոքր մոլեկուլների համադրություն` մաշկի վերին շերտի ակնթարթային խոնավացման և ստորին էպիդերմիսի ավելի երկար ազդեցության համար:
Ինչպես օգտագործել շիճուկը
Հիալուրոնաթթվային շիճուկի ճիշտ կիրառումը շատ օգտակար է: Փաստն այն է, որ եթե չոր մաշկի վրա թաց սենյակում կիրառեք հիալուրոնաթթվով շիճուկ, ապա առանց քսուքի հետագա կիրառման շիճուկը օդից վերցնելու է խոնավությունը՝ ստեղծելով ծանրության զգացողություն: Եթե մաշկը խոնավ է, իսկ սենյակը չոր, ապա շիճուկն օգտագործեք դեմքի մաշկը խոնավացնելուց հետո. կարող եք դեմքին ցողել թերմալ ջուր, այնուհետև սրբիչով ամբողջովին չչորացնել, իսկ շիճուկից հետո օգտագործել խոնավացնող քսուք։ Այսպիսով, խոնավացնող ազդեցությունը կլինի առավելագույնը: Նման սխեման հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար:
Մաքրող միջոցներ
Նատրիումի հիալուրոնատ սինթեզը կօգնի հեռացնելու մաշկի դիմահարդարումը, կեղտը և ավելորդ յուղային շերտը: Այն կիրառվում է թաց մաշկի վրա, այնուհետև պետք է լվանալ:
Նատրիումի հիալուրոնատ գել
Գելը պետք է կիրառվի մաշկի վրա մինչև ամբողջական ներծծումը:
Դեմքի քսուք
Հիալուրոնաթթուն հրաշալի է «աշխատում» քսուքի հետ միասին:
Որոնք են հիալուրոնաթթվի օգտագործման կողմնակի բարդությունները
Հիալուրոնաթթուն թերևս ամենաանվտանգն է մաշկի համար` կողմնակի բարդությունների տեսանկյունից: Քանի որ հիալուրոնաթթուն մաշկի նորմալ բաղադրիչ է, դրանից ալերգիկ ռեակցիա շատ հազվադեպ է առաջանում:
Ինչպիսին պետք է լինի հիալուրոնաթթուն
Հիալուրոնաթթվի առավելություններն ուղղակիորեն կախված են դրա մոլեկուլային քաշից և համակենտրոնացումից: Հիալուրոնաթթվի տրամագիծը նույնպես կարևոր է, քանի որ այն որոշում է բաղադրիչի ներթափանցման ունակությունը։
Ինչ բաղադրիչների հետ է համատեղվում հիալուրոնաթթուն
Եթե դուք փնտրում եք բաղադրիչներ՝ մաշկի օպտիմալ խնամքի համար, ընտրեք հիալուրոնաթթուն և վիտամին C-ն։ Նրանք լրացնում են միմյանց և նպաստում են մաշկի առավելագույն խոնավացմանը, պաշտպանությանը և վերականգնմանը:
Հիալուրոնաթթվի այլ բժշկական առավելություններ
• Ծնկի հոդի օստեոարթրիտ
• Աչքերի վիրաբուժություն
• Քթի ցողիչ նատրիումի հիալուրոնատով
• Հիալուրոնաթթվի ներարկումներ՝ կոսմետիկ նպատակներով և այլն։

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 


 
 

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է